Հա

ՄԱԿ-ի մարդու իրաւունքների խորհրդի անդամ դառնալը Հայաստանի արտաքին քաղաքականութեան կանոնաւոր աշխատանքներից մէկն է։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստատեսութեան «Այսօր իրականում» հաղորդման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանը։

2019 թւականի համար դժւար է Հայաստանի տնտեսութեան մէջ դրական տեղաշարժեր կանխատեսել։ Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում ասաց տնտեսագէտ Կարէն Ադոնցը։ Նրա խօսքերով՝ բերւող թւերը՝ 5-6 տոկոս տնտեսական աճի մասին, ամենայն հաւանականութեամբ, չեն արտացոլի իրական դրութիւնը, այնպէս որ դժւար թէ արժի լուրջ տնտեսական ակտիւութիւն ակնկալել։

Published in Տնտեսական

Հայաստանը մտել է 25 երկրների ցուցակ, որոնք խորհուրդ է տալիս այցելել հանրայայտ «The Travel» պորտալը։ 

Published in Այլ

«Sputnik» Արմենիայի սիւնակագիր Սերգէյ Բաբլումեանն ամփոփում է աշխարհի յեղափոխական տրամադրութիւնների արդիւնքները, համեմատում Եւրոպայում տեղի ունեցող շարժումներն ու 2018 թւականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձութիւնները։

2018 թւականը հայկական աշխարհի համար վայրիվերումներով լի տարի էր: Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցած համաժողովրդական շարժումը յուզեց ողջ հայ ժողովրդին: Հայաստանը եւ Հայաստանին վերաբերւող նիւթերը համաշխարհային լրատւական դաշտի առաջին տողերում էին: Տեղի ունեցած համաժողովրդական շարժումը իր հետ բերեց նոր իշխանութիւններ, նոր իշխանական համակարգի հաստատման նախնական ծիլեր, եւ ըստ դրան՝ քաղաքական դաշտի ձեւաւորում եւ այդ դաշտում դերակատարների արմատական փոփոխութիւն:

Քաղաքագէտ Նարեկ Մինասեանի խօսքով՝ պէտք է հաշւի առնել, որ դեռեւս չկայ վերջնական որոշում ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի նշանակման հարցով, չնայած նրան, որ արդէն կառոյցին անդամակցող 5 երկիր յայտնել է իր դիրքորոշումը Բելառուսի ներկայացուցչի ընտրութեան հետ կապւած․ չպէտք է մոռանալ՝ Հայաստանի մօտեցումը հարցի հետ կապւած դեռ յայտնի չէ: 

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշիեանի՝ ՌԴ կատարելիք այցից երկու օր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն էր Մոսկւա մեկնել՝ բանակցութիւնների: Ռուս-բելառուսական բանակցութիւններից մէկ օր առաջ Լուկաշենկօն Ռուսաստանի հետ յարաբերութիւններին նւիրւած խորհրդակցութեան ընթացքում յայտարարել է, որ Ռուսաստանը այլեւս Բելառուսիայի համար եղբայրական երկիր չէ՝ պարզապէս գործընկեր է, ու յաւելել է, որ Ռուսաստանը մերժել է Բելառուսիայի բոլոր առաջարկները գազի գնի եւ հարկային մանեւրումների համար փոխհատուցումների վերաբերեալ:

Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018 11:20

Չափը, այնուամենայնիւ, նշանակութիւն ունի

Դեկտեմբերի 25-ին Արմաւիր քաղաքի աւագանու նիստում դրւած էր Մանուէլ Գրիգորեանին «պատւաւոր քաղաքացու» կոչումից զրկելու հարցը: Նիստի ընթացքում պարզւել է, որ Արմաւիրը, գեներալից բացի, այլ պատւաւոր քաղաքացիներ եւս ունի, որոնց «պատւաւոր» լինելը եւս վիճարկելի է՝ Սերժ Սարգսեան, Յովիկ Աբրահամեան եւ այլք: Հարցը ժամանակաւորապէս առկախւել է:

Հարեւան Ադրբեջանում չեն դադարում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հեռանկարների մասին լաւատեսական յայտարարութիւնները։ Լաւատեսութիւնն ու դրական սպասումները, իհարկէ, լաւ են եւ կարող են նպաստել լարւածութեան թուլացմանը։ Բայց երբ ադրբեջանական կողմը կարգաւորում ասելով հասկանում է ԼՂ հարցում սեփական մօտեցումների իրագործում՝ ենթադրելով հայկական կողմերից միակողմանի զիջումներ, ապա պարզ է դառնում, որ գործ ունենք աւելի շուտ ադրբեջանական տեղեկատւական մանիպուլացիաների, քան թէ հակամարտութեան կարգաւորման անկեղծ ցանկութեան հետ։

Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018 14:40

Ո՞վ է քաւութեան նոխազ նշանակւելու

Վերջին 30 տարւայ ընթացքում Հայաստանում բազմաթիւ յանցագործութիւններ են կատարւել՝ քաղաքական սպանութիւններ, հանրային ունեցւածքի իւրացումներ, սեփականութեան վերաբաշխումներ, պատերազմի ընթացքում զանգւածային մարադիորութիւն, դաշտային հրամանատարների կասկածելի մահեր, ընտրական կեղծիքների միջոցով իշխանութեան զաւթումներ, յաւելագրումներ, արհեստական մենաշնորհներ, պետական հովանաւորչութիւն, տնտեսական յանցագործութիւններ, անարդար դատավարութիւններ եւ այլն։ Այս ցուցակը կարելի է երկար թւարկել։

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։