Հա

Բութադիէնի արտադրութեամբ զբաղւող Հայաստանին ամենամօտ՝ Իրանի Թաւրիզ քաղաքի գործարանից հայկական «Նաիրիտ»-ի համար բութադիէնի ներմուծման վերաբերեալ բանակցութիւններ են կատարւել իրանական կողմի հետ: Այդ մասին, ի պատասխան «Արմէնպրես»-ի հարցմանը, տեղեկացրին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութիւնից: «Բանակցութիւնները վարւել են ֆինանսական տարբեր սխեմաներով: Այս պահին, սակայն, որեւէ ձեռնտու պայմանաւորւածութիւն դեռեւս ձեռք չի բերւել»,- յայտնեցին նախարարութիւնից:

Published in Քաղաքական

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն (ՄԽ) այն ձեւաչափն է, որի միջոցով Հայաստանը փորձում է հասնել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգաւորմանը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նիստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան ճանաչման մասին» օրէնքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շաւարշ Քոչարեանը:

Published in Քաղաքական

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշւիլին Թբիլիսիում կառուցւող իր անւան նախագահական գրադարանում հոկտեմբերի 12-ին ելոյթ է ունեցել, որի ժամանակ ասել է, որ վրացիների երիտասարդ սերունդը երբեք չի ապրի «ո՛չ Եւրասիական միութիւնում, ո՛չ հայկականացւած արտաքին քաղաքականութեամբ Վրաստանում, այլ՝ Եւրոպայում»: 

Published in Քաղաքական

Տնտեսութեան վերականգնման գործընթացն Արցախում սկսւեց եւ իրականացւեց տնտեսութեան վերափոխման գործընթացներին զուգահեռ՝ Հայաստանի Հանրապետութեան հետ համատեղ նոր տնտեսական յարաբերութիւնների ձեւաւորմամբ եւ զարգացմամբ: Անցած 20 տարիների ընթացքում իշխանութիւնները հետեւողականօրէն իրականացրել են տնտեսութեան զարգացմանն ուղղւած բազում ծրագրեր, ինչպէս նաեւ մեծածաւալ ռեսուրսներ են ներդրել ենթակառուցւածքների ձեւաւորման ու զարգացման համար:

Published in Հասարակական

ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչն այցելել է Հայաստան՝ լսելու Հայաստանի կարծիքը համագործակցութեան խորացման մասին: Տպաւորութիւններն ասում է՝ գերազանց են: Իսկ ՆԱՏՕ-ում, պարզւում է, ըմբռնումով են մօտենում հայ-ռուսական ռազմավարական գործակցութեանը: Որեւէ բան չի խանգարում ՆԱՏՕ-ի հետ լաւ յարաբերութիւնների պահպանմանը, ինչպէս նաեւ ՀԱՊԿ-ի անդամակցութեանն ու Հայաստանի՝ Մաքսային միութեանը միանալուն:

Published in Քաղաքական

«tert.am»-ի հետ հարցազրոյցում Ռուսաստանում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազօր դեսպան, Սուրէն Սահակեանն անդրադարձել է վերջերս յաճախակի արւող հարցադրմանը, որ Մաքսային միութիւնում (ՄՄ) Հայաստանին չեն սպասում, ինչպէս նաեւ այն հարցին, թէ ինչ տնտեսական օգուտներ կունենայ Հայաստանը՝ Մաքսային միութիւն մտնելով:

Published in Քաղաքական

Հայաստանում ամէն տեսակի պահածոների արտադրութեան ընդհանուր ծաւալը 2013 թ. յունւար-յուլիսին, նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ, աճել է 26.4 տոկոսով եւ կազմել 3 հազար 605.6 տոննա: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տւեալներով՝ նախորդ տարի արտադրւել է 2 հազար 851.9 տոննա պահածոյ:

Published in Հասարակական
Կիրակի, 20 Հոկտեմբերի 2013 10:50

Հայաստանից հնաոճ իրեր են գնում

Հայաստանից հնաոճ իրերի (100-ից աւելի տարիք ունեցող) արտածման ծաւալները 2013-ի առաջին կիսամեակում նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ՝ աճել են աւելի քան 2 անգամ: ՀՀ կառավարութեանն առընթեր Պետական եկամուտների կոմիտէի տւեալներով՝ 2013-ի առաջին կիսամեակում Հայաստանից արտածւել են 259.7 կգ. հնաոճ իրեր՝ 2012-ի նոյն ժամանակահատւածի 124.5 կգ.-ի դիմաց:

Published in Հասարակական

Համագումարի երկու օրերին ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Արցախի Հանրապետութեան նախագահը, Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը եւ համագումարի աւելի քան 170 մասնակիցներն ակտիւօրէն քննարկել են օրակարգային բոլոր հարցերը եւ լուծումներ փնտրել դրանց համար: Հայաստանի ԱԺ-ի նախագահը առաջնահերթ կարեւորել է ազգային անվտանգութեան հարցը՝ նշելով որ Արցախի Հանրապետութեան անվտանգութիւնը եւս կախւած է Հայաստանի անվտանգութիւնից:

Published in Քաղաքական

Հայաստանցի ուսանողի եւ Կոզովոյի քաղաքացի աշակերտուհու՝ Ֆրանսիայից արտաքսման փաստն արդէն մի քանի օր է, ինչ կաթւածահար է արել Փարիզը: Հազարաւոր երիտասարդ ֆրանսիացիների կազմակերպած բողոքի ակցիայի պատճառով երկրում 50 դպրոց դադարեցրել է իր աշխատանքը: Չի յաջողւել խուսափել բախումներից, ինչի հետեւանքով ոստիկանութիւնն արցունքաբեր գազ է կիրառել:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։