Հա

ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինենաը երէկ՝ նոյեմբերի 11-ին մասնակցել է «Փարիզի խաղաղութեան համաժողով»-ի աշխատանքներին: Ֆորումն անցկացւում է Առաջին աշխարհամարտում կնքւած զինադադարի 100-ամեակին նւիրւած միջոցառումների շրջանակում:

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Աղջիկը աշխատում է խանութում, օրը 10 ժամ, ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ, այսինքն մօտ 200 դոլար: Բուռն կերպով մասնակցել է սիրոյ եւ համերաշխութեան կոչւող յեղափոխութեանը, բայց յեղափոխութիւնը նրան 0 սէր եւ 0 համերաշխութիւն է բերել։ Հազիւ լումա-լումա յետ է գցել մի փոքր գումար, որը ամբողջութեամբ 400 հազար դրամ, ծախսելու է վիրահատութեան վրայ։

Յատկանշական է, որ ռուսական կողմը Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովից յետոյ իր դիրքորոշումը դեռ չի հնչեցրել, եւ փորձագէտները կանխատեսում են, որ մինչեւ դեկտեմբեր «բազմաթիւ հետաքրքիր իրադարձութիւններ են սպասւում»։

Published in Միջազգային

«Էս մեր ժողովուրդը, ոնց որ լրիւ հակայեղափոխական լինի: Վարչապետից է՛լ աշխատատեղ է պահանջում, է՛լ թոշակ, է՛լ ճանապարհ.... կարծես վարչապետն ուրիշ բան ու գործ չունի...»,- իր ֆէյսբուքեան էջում գրել է պաշտպանութեան նախկին նախարար Վիգէն Սարգսեանը:

«Ժամանակ»-ն իր այսօրւայ համարում գրում է. «ՀԱՊԿ մամուլի խօսնակը յայտարարել է, թէ տեղեկու­թիւն չունի կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի պաշտօնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման մա­սին: Այդպիսի տեղեկութիւն յայտնւել էր ռուսական մա­մուլում. «Կոմերսանտ»-ն էր գրել այդ մասին: Իսկ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հար­ցի քննարկում սպասւում է նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունենալիք Վեհաժողովում: 

ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը եւ ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը նոյեմբերի 5-ին քննարկել են ԱՀ պաշտպանութեան բանակի մարտունակութեան հետեւողական բարձրացմանը, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցութեանը, սահմաններում տիրող իրավիճակին, երկու հայկական պետութիւնների ներքին ու արտաքին քաղաքականութեանը եւ այս ուղղութիւններում համագործակցութեանը վերաբերող հարցեր:

Ակնյայտ է, որ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւում Արցախի հարցը լինելու է ամենաառանցքային հարցերից մէկը, եւ յաջողութիւն ակնկալող որեւէ քաղաքական ուժ չի կարողանայ շրջանցել այն: Ղարաբաղի` թւացեալ նիրհում յայտնւած հարցը կրկին «արդիականացաւ» նախ` Փաշինեան-Ալիեւ «պատահական» շփումի, ապա նաեւ ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեաների, մեղմ ասած, աղմկայարոյց յայտարարութիւններից յետոյ:

Առաջնորդելու կոչուած ղեկավարի մը պարտականութիւնն է ախտաճանաչումը կատարել, վերլուծել եւ քննել առկայ քաղաքական որեւէ իրավիճակ, որ կառնչուի երկրի անվտանգութեան ու բարօրութեան։ Ուստի, պէտք է հասկնալի համարել Ազգային Ժողովի լուծարումէն առաջ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի նկատողութիւնները Հայաստանի արտաքին քաղաքականութեան մարտահրաւէրներուն կապակցութեամբ։

Նիկոլ Փաշինեանն իշխանութեան եկաւ ՀՀ-ում արմատացած կոռուպցիայի, պետական համակարգում առկայ բազմաթիւ արատաւոր երեւոյթների դէմ պայքարելու, երկրում օրէնքի գերակայութիւն եւ արդարութիւն հաստատելու մասին յայտարարութիւններով, կոչերով եւ կարգախօսներով: 

«Հրապարակ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Արտահերթ ընտրութիւններին եւ նոր պաշտօններ զբաղեցնելու հեռանկարին ընդառաջ Նիկոլ Փաշինեանի թիմում խլրտոցներ են առաջացել, շատերն են ցանկանում տեղ ունենալ ընտրացուցակում կամ պաշտօն ստանձնել կառավարութիւնում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։