Հա

Պոլսում հրատարակւող հայկական «Ակօս» թերթի լրագրող Մարալ Դինքը հարցազրոյց է ունեցել ՌԴ-ում հայ յայտնի գործարար Ռուբէն Վարդանեանի հետ:
Ռուբէն Վարդանեան՝ գործարար եւ բարերար, «IDeA» բարեգործական հիմնադրամի, «100 կեանք» նախագծի եւ Դիլիջանի արւեստի նախաձեռնութեան հիմնադիր:

Published in Քաղաքական

«100 LIVES» նախաձեռնութեան համահիմնադիրներ Ռուբէն Վարդանեանը, Նուբար Աֆէեանը եւ Վարդան Գրեգորեանը բաց նամակով դիմել են Միաւորւած ազգերի կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Բան Կի Մունին՝ միանալով ՄԱԿ-ի՝ Մարդասիրութեան համաշխարհային օրւայ կապակցութեամբ մեկնարկած քարոզարշաւին:

Published in Քաղաքական

«The Huffington Post»-ում հրապարակւել է «100 LIVES» նախաձեռնութեան համահիմնադիր Ռուբէն Վարդանեանի եւ «Enough» նախագծի հիմնադիր տնօրէն Ջան Փրենդերգասթի՝ «Բաց մարտահրաւէր. գտնել մարդկայինն անմարդկայինի մէջ» խորագրով յօդւածը:
Յօդւածում հեղինակները կոչ են անում օգնել՝ գտնելու արիութեան բացառիկ օրինակներ պարունակող դեռեւս անյայտ պատմութիւններ, որոնք կեանքեր են փրկել եւ անգամ շրջել են պատմութեան ընթացքը:

Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի Սփիւռք-Հայաստան պլենար նիստում բարերար Ռուբէն Վարդանեանը ներկայացրեց հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ուղղութիւններով իրականացւող ծրագրերը. տեղեկացնում է ՀՀ Առողջապահութեան նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժինը:

«100 LIVES»-ը նախաձեռնել են յայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբէն Վարդանեանն ու Նուբար Աֆեանը եւ Նիւ Եօրքի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորեանը՝ ցոյց տալու համար Հայոց Ցեղասպանութեան ազդեցութիւնը եւ այն, թէ վերապրողներն ու նրանց ընտանիքներն ինչպէս են կարողացել առաջ ընթանալ եւ հասնել յաջողութեան՝ մշակոյթի, արւեստի, սպորտի, գիտութեան ու բիզնեսի ասպարէզներում իրենց ներդրումը բերելով աշխարհին եւ մարդկութեանը:

Published in Հասարակական

Այսօր մեր զրուցակիցն է «IDeA» հիմնադրամի համահիմնադիր, բարերար եւ գործարար Ռուբէն Վարդանեանը:
Այսօր պաշտօնապէս մեկնարկող «100 Lives» նախագծին նախորդել է մեծ մտաւոր եւ կազմակերպչական աշխատանք: Արդիւնքում ծնւեց մի նախագիծ, որը, ձեր խօսքով, անցեալի, ներկայի եւ ապագայի համադրութիւնն է: Մանրամասնէք, խնդրեմ, այդ տեսլականը:

Published in Քաղաքական

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախօրէին աշխարհի ոչ-պաշտօնական մայրաքաղաք Նիւ Եօրքն վերջերս դարձաւ խոշոր հայկական միջոցառումների կենտրոն:
Մարտի 10-ին Նիւ Եօրքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորեանը, գործարարներ Ռուբէն Վարդանեանը (Մոսկւա) եւ Նուբար Աֆէեանը (Բոստոն) ազդարարեցին «100 կեանք» (100 LIVES) նախաձեռնութեան մեկնարկը:

Published in Քաղաքական

Հոլիվուդեան գերաստղ Ջորջ Քլունին 2016 թւականի ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք ոգեկոչման արարողութեանը կը յանձնի «Աւրորա» մրցանակ, որն առաջին անգամ շնորհւելու է Հայոց Ցեղասպանութեան տարիներին ուրիշների փրկութեան համար իրենց վտանգած անձանց: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ թեմային անդրադարձել է ամերիկեան «Նիւ Եօրք թայմզ» պարբերականը:

Published in Հասարակական

2014 թ. դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայի Լուսինեան քաղաքում Հայաստանի վերջին թագաւոր Լեւոն Ե-ի, երկրի համար զոհւած հայ նահատակների եւ 1915 թ. Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած խաչքարի բացումը կատարւեց Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգէն Չիտեչեանի հովանաւորութեամբ եւ մասնակցութեամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արք. Զաքարեանի (տես.՝ «Նոր յառաջ» թիւ 726): 

Published in Հասարակական

Կիրակի, նոյ. 23-ին, մէկօրեայ այցելութեամբ Անթիլիասի մայրավանք ժամանեց հանրածանօթ ազգային բարերար եւ գործարար Ռուբէն Վարդանեանը: Մոսկւայում կայք հաստատած Ռուբէն Վարդանեանը նաեւ կենտրոնատեղիներ ունի Լոնդոնում, Երեւանում ու Նիւ Եօրքում եւ ձեռնարկել է Հայաստանի ու Ղարաբաղի զարգացման մեծ ծրագրերի իրագործման:

Published in Հասարակական
Էջ 3, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։