Հա

Յունիսի 20-ին աշխատանքային այցով Բրիւսէլում գտնւող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանը Բելգիայում ՀՀ դեսպանութիւնում հանդիպում ունեցաւ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանի եւ Հայ բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) եւրոպական տնօրէն Նիկոլայ Դաւիդեանի հետ: 

Իրանի ժողովուրդը մշտապէս եղել է՝ հաւատի, գիտութեան, ինքնավստահութեան, դիմադրողականութեան եւ դիմացկանութեան խորհրդանիշ, այս մասին, այսօր խորհրդարանականներին նրանց պաշտօնավարման երրորդ տարւայ մեկնարկման առիթով կազմակերպւած հանդիպման ժամանակ յայտնել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին:

Published in Իրան

Իրանի քաղաքամշակութային դիւանագիտութիւնը արտացոլող Իրանի դեսպանատների մշակութային կցորդները, երեքշաբթի, յունիսի 19-ին այցելեցին Թեհրանի ազգային առաջնորդարան:

Published in Թեհրան

Երկուշաբթի, 18 յունիս 2018-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան հովանաւորութեամբ գործող «Ծիածան» մանկապատանեկան արւեստանոցի տնօրէն՝ տկն. Նադիա Այւազեանը եւ նոյն միութեան վարչութեան անդամ ու արւեստանոցի կապ՝ օր. Օդեթ Շահվերդեանը:

Published in Թեհրան

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշէլ Աունի, որուն հետ քննարկեց անցնող օրերուն լիբանանեան քաղաքական բեմը յուզող զանազան հարցեր:

Published in Սփիւռք

Յունիսի 18-ին Երեւանում ԻԻՀ դեսպանատանը տեղի ունեցաւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի, Հայաստանի «Հաֆեզ» միութեան, «Կասկադ» լեզւի կետնրոնի, ԵՊՀ իրանգիտութեան բաժնում սոսովրող մի խումբ ուսանողների եւ աշակերտների հանդիպումը: 

Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանը յունիսի 18-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ։ 

Published in Տնտեսական

Վարչապետը ողջունել է ԵԽ պատգամաւորների այցը Հայաստան եւ կարեւորել համագործակցութեան ակտիւացումն ու հետագայ զարգացումը: Նիկոլ Փաշինեանը ԵԽ պատգամաւորներին է ներկայացրել մեր երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների ընթացքն ու ընդգծել, որ ՀՀ կառավարութեան առաջնահերթութիւններից մէկն է ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը: 

Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հանդիպումը, որին ներկայ են եղել նաեւ երկու հայկական պետութիւնների տարբեր գերատեսչութիւնների ղեկավարներ: 

ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Արթուր Խաչատրեանն յունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի գլխաւորած պատւիրակութեանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան պաշտօնական կայքից:

Էջ 1, 41-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։