MENU
Մեծ Բրիտանիան 2017 թւականին վեցերորդ տեղն է իջել աշխարհի խոշորագոյն տնտեսութիւնների վարկանիշում: Այդ մասին յայտնել է երկրի պետական գանձատան կանցլեր Ֆիլիպ Հեմոնդը:
2010-ից 2017 թւականների ընթացքում Թուրքիայի տնտեսութեան մէջ ամենից շատ ներդրում կատարած երկիրը Հոլանդիան է: Այս մասին փաստում է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարութեան հրապարակած նոր զեկոյցը:
Սաուդացի գործարարները միջոցներ են փնտրում իրենց ակտիւները թագաւորութիւնից դուրս բերելու եւ տարածաշրջանում տեղաբաշխելու համար, որպէսզի չյայտնւեն երկրի հակակոռուպցիոն խորհրդի տեսադաշտում:
«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրւելուց մէկ տարի անց միջազգային տնտեսութեան գծով փորձագէտներն այն կարծիք են յայտնում, որ նա բացասաբար է ազդում համաշխարհային տնտեսութեան վրայ: Այս կարծիքին են յանգել «IFO»-ի հարցման մասնակիցների 73.9 տոկոսը, որի մասնակիցներ են դարձել 120 երկրների 929 փորձագէտներ»,- ասւած է «IFO» տնտեսական հետազօտութիւնների գերմանական ինստիտուտի հաղորդագրութեան մէջ:
Ղարաբաղեան հիմնախնդրի երկարաժամկէտ լուծումը մեր տնտեսական զարգացման մէջ է: Այս մասին, երէկ՝ հոկտեմբերի 28-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Արցախում կազմակերպւած՝ «Հայկական կուսակցութիւնների երիտասարդական ֆորում»-ի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետութեան պետական նախարար Արայիկ Յարութիւնեանը:
2017 թւականի առաջին կիսամեակում ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառութիւնն աճել է մօտ 1.8 տոկոսով: Այս մասին այսօր Հայաստանում տեղի ունեցած Եւրասիական Միջկառավարական խորհրդի նիստում յայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդւեդեւը:
Սեպտեմբերի 16-ին Աղւերանում մեկնարկել է «Հայաստանի տնտեսութեան ներկայ վիճակի ախտորոշումը, առկայ մարտահրաւէրները եւ զարգացման հայեցակարգային տեսլականը» թեմայով երկօրեայ խորհրդաժողովը: Այն կազմակերպել է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը: Մասնակցում են ՀՅԴ ղեկավար մարմինների ներկայացուցիչներ, կառավարութեան անդամներ, գիտնականներ, փորձագէտներ:
2016 թւականին ԵԱՏՄ անդամ պետութիւնների մեծ մասում տնտեսական անկում է նկատւել։ Սակայն 2017 թւականի առաջին կիսամեակը այլ միտումներ է ցոյց տւել՝ սկսւել է վերականգման փուլը, չնայած որ ԱՊՀ եւ ԵԱՏՄ պետութիւնների միջեւ այս հարցում էական տարբերութիւն է նկատւում։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան հրապարակած Հայաստանի տնտեսութեան կէս տարւայ ցուցանիշներն առաջին հայացքից յուսադրող են, բայց ուշադիր ուսումնասիրելու դէպքում ամէն ինչ այդքան էլ պայծառ չէ։
Հայաստանում 2016 թւականին գործել է հիւրանոցային տնտեսութեան 551 օբիեկտ՝ հիւրանոցներ, հիւրատներ, հոսթելներ եւ այլն։