Հա

Ազգային

22/04/2012 - 12:26

Յարգելի գործընկերներ,
altՀայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան բնագաւառում Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) գիտական հետազօտութիւնների արդիւնքները միջազգային գիտական շրջանակներին հասանելի դարձնելու, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան թեմայով հայ եւ օտար հեղինակների աշխատանքներն աւելի լայն լսարանին ներկայացնելու համար՝ ՀՑԹԻ-ն յայտարարում է նոր՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային հանդէսի թողարկումը: Սկզբնական փուլում հանդէսը լոյս է տեսնելու տարեկան երկու թողարկումով: Գիտական յօդւածներից բացի՝ հանդէսում տեղադրւելու են նաեւ Հայոց Ցեղասպանութեան թեմայով լոյս տեսած գրականութեան գրախօսականներ: Հանդէսի խմբագրական կազմում ընդգրկւած են հեղինակաւոր ցեղասպանագէտ-գիտնականներ:
Նայէք կից ուղարկւած հաղորդագրութիւնը:

Յարգանքներով՝
Արեւիկ Աւետիսեան
ՀՑԹԻ մամլոյ քարտուղար Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
www.genocide-museum.am

Նպատակը եւ ոլորտը

Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան միջազգային հանդէսը հրատարակում է Հայոց Ցեղասպանութեան եւ ընդհանրապէս ցեղասպանագիտութեան թեմայով յօդւածներ եւ գրախօսութիւններ: Նախապատւութիւնը տրւելու է պատմութեան, քաղաքագիտութեան, մարդաբանութեան, սոցիոլոգիայի, գրականութեան եւ իրաւունքի ոլորտի յօդւածներին: Այլ գիտութիւններին առնչւող յօդւածները եւս կընդգրկւեն հանդէսում, եթէ դրանք հիմնական առնչութիւն կունենան թեմայի հետ:

1- Յօդւածների ներկայացման ձեւը

* Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան միջազգային հանդէսին ներկայացւող յօդւածները պէտք է վերաբերեն ցեղասպանագիտական թեմաներին:
* Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան միջազգային հանդէսին ներկայացւող յօդւածները պէտք է իւրայատուկ ներդրում ունենան ցեղասպանագիտութեան ուսումնասիրութեան մէջ:
* Յօդւածները պէտք է ներկայացւեն անգլերէնով եւ ճշգրտօրէն համապատասխանեն Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան միջազգային հանդէսի յօդւածների ներկայացման ձեւաչափին եւ գրելաոճին:
* Այն յօդւածները, որոնք նախկինում հրատարակւած են եղել կամ միաժամանակ ներկայացւած են այլ հրատարակչութիւններին, չեն կարող ընդգրկւել Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան միջազգային հանդէսի թողարկումներում:
* Յօդւածները ներկայացւում են համակարգչային շարւածքով՝ էլեկտրոնային փոստի միջոցով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցէին:
* Յօդւածի նախընտրելի չափն է՝ 6000-7000 բառ, ներառեալ՝ ծանօթագրութիւնները եւ յղումները:
* Յօդւածը պէտք է ունենայ հիմնական եզրոյթների եւ եզրայանգումների մասին շղատառ համառօտագիր՝ շուրջ 100 բառ:
* Լուսանկարները պէտք է ներկայացւեն բարձր որակով եւ սեւ-սպիտակ գոյնով:
* Յօդւածի հետ անհրաժեշտ է ներկայացնել հեղինակի համառօտ ինքնակենսագրութիւնը, ինչպէս նաեւ՝ հեղինակի հետաքրքրութիւնների մասին հակիրճ տեղեկութիւն:
* Նախքան ներկայացւած նիւթերի հրատարակութեան ընդունելը՝ բոլոր յօդւածները գրախօսւում են տւեալ ոլորտի առնւազն երկու փորձագէտի կողմից:
* Խմբագիրն իրաւասու է խմբագրել յօդւածը՝ Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան միջազգային հանդէսի խմբագրական մօտեցումներին համապատասխանեցնելու նպատակով կամ մերժել ներկայացւած յօդւածը, եթէ այն չի համապատասխանում խմբագրութեան կողմից սահմանւած գիտական յօդւածների հրատարակման չափանիշերին:
* Գրքի եւ մամուլի գրախօսութիւնները պէտք է պարունակեն առաւելագոյնը 2000 բառ:

2- Լեզուն, ուղղագրութիւնը եւ քերականութիւնը

* Մէկից մինչեւ տասը թւերը գրել տառերով, իսկ մնացածները՝ թւերով:
* Ամսաթւերը եւ տարեթւերը գրել հետեւեալ կերպ՝ դեկտեմբեր 21, 1915, 1894-96, 1900-ականներ:
* Յապաւումները պէտք է վերծանւեն եւ թարգմանւեն անգլերէնի:
* Եթէ յապաւումն ընդգրկւած է յօդւածի մէջ եւ օգտագործւած է առաջին անգամ, անհրաժեշտ է փակագծերում տալ ամբողջ անւանումը (օրինակ՝ «Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւն» (ՄԱԿ):
* Որեւէ օտար բառ, որը յայտնի չէ լայն հասարակական շերտերին, անհրաժեշտ է շղատառ գրել, ինչպէս, օրինակ, եղեռն կամ վիլայէթ:
* Յօդւածում օգտագործւած աղբիւրների եւ գրականութեան յղումներում լատինական տառերից տարբեր աղբիւրների դէպքում յղումները կատարել լատինական այբուբենով՝ փակագծերում տալով թարգմանութիւնը եւ լեզուն:

3- Յօդւածի ձեւաչափը

* Վերնագիրը գրել մեծատառերով եւ կենտրոնում:
* Բոլոր յօդւածները ներկայացւում են «Times New Roman» տառատեսակով, 12 տառաչափով (ներառեալ՝ վերնագիրը եւ յղումները), միջտողային հեռաւորութիւնը՝ 2:
* Երկար մէջբերումները (աւելի քան չորս տող) ներկայացւում են տեքստում, առանձին հատւածով, 10 տառաչափով, առանց չակերտների:

4- Յղումներ

* Յղումները պէտք է համարակալւեն սկզբից մինչեւ վերջ:
* Բոլոր գրքերի, ամսագրերի /հանդէսների վերնագրերը գրել շղատառ, օրինակ՝ Տատրեան Վ., Հայոց Ցեղասպանութեան պատմութիւն, Ազգային կոնֆլիկտը Բալկաններից Անատոլիա եւ Կովկաս, Օքսֆորդ, 1995, էջ 18:

5- Հեղինակային իրաւունք

* Հրատարակւած նիւթերի հեղինակային իրաւունքը Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան միջազգային հանդէսինն է:

Յետադարձ կապ
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Հեռ.՝ (374 10) 39 09 81

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։