Հա

Ազգային

22/04/2012

Ժամն է հասել

ԹՈՐԳՈՄ ՏԷՐ-ՅԱԿՈԲԵԱՆ

Տիգրան Մեծի
Արմենիայի
Լեռնաշխարհում
Վահագնաշունչ
Պատգամների
Հզօր կանչը
Թեւածում է
Մեհենական
Արշալոյսի
Ցոլքարշաւին,
Վարագասար,
Լեռան կրծքից...

alt* * *
-Հազարամեայ
Հայոց հողի
Ժառանգորդներ
Ողջ աշխարհի,
Հայրենիքի
Երկնասլաց
Լեռները սէգ
Հայոց հզօր
Բանակների
Վաշտերն են՝
Դարձած մարտի
Յաղթարշաւից,
Որոնք խորունկ
Քուն են մտել,
Իրար թիկնած,
Յաղթանակի
Լեռնապարից
Քրտնած, յոգնած...

Երբ ղօղանջեն
Լեռնաշխարհի
Զանգակները
Մարտի կանչի,
Ոտքի կելնեն
Զինեալ վաշտերն
Ողջ դարերի
Եւ մոլեգին
Խիզախումի
Վեհ խոյանքով
Հրաբուխի
Բոցավառւած
Հեղեղումով՝
Մոխրակոյտի
Կը վերածեն
Հայրենիքի
Սալ քարերի
Մասունքներով
Կերտւած շքեղ
Պալատները
Ոսոխների...

* * *
Ոսկեդարի
Անմահ, խոհեմ
Հայրերը մեր,
Որ վանքերի
Խցիկներում
Նեղ ու անձուկ,
Մայրամուտի
Մթնշաղից
Մինչ արշալոյս,
Եդեմային,
Մագաղաթեայ
Մատեաններում
Ձօներգեցին
Փառքը հայոց
Ժողովրդի...
-Երբ որ լսւեն
Զանգակների
Ղօղանջները
Մարտի կանչի,
Լեռնաշխարհից
Լեզու կառնեն
Եւ մոլեգին
Խիզախումի
Վեհ խոյանքով
Արդարութեան
Ատեաններից
Ողջ աշխարհի
Կը շեփորեն
Ցեղասպան
Ամբոխների
Ոճիրները
Սահմռկելի...
Հողին կառչած
Քրտնքաթոր
Անխոնջ այրեր,
Ձեր ցորենի
Արտերի խոր
Ակօսներում
Անգամ ննջած
Հատիկների
Նուրբ սաղմերում
Նահատակւած
Բիւր հայերի
Խոցւած սիրտն է
Լուռ տրոփում,
Որ սնւելով
Հողի գրկում,
Մէկը հազար
Հոգի դարձած՝
Ականջալուր
Մարտի կանչի
Զանգակների
Ղօղանջներին,
Կուռ շարքերով
Կը միանան
Հայոց հզօր
Բանակներին
Արիաբար...
Հարկաւոր է
Ուժ միացեալ՝
Ջախջախելու
Շղթաները
Արգելքների
Հազարամեայ...

Հնամենի,
Հողմացրիւ
Հայ ժողովուրդ
Ողջ աշխարհի,
Ոտքի ելէ՛ք՝
Միասնական
Մեծ պայքարի
Ժամն է հասել,
Արդէն հնչում,
Ղօղանջում են
Մարտի կանչի
Զանգակները
Լեռնաշխարհի.
Հրաբուխի
Լեռների պէս
Ժայթքէք ուժգին
Եւ բոցավառ
Հեղեղումով
Մոխրակոյտի
Վերածէք
Խենթ, ոճրագործ
Դահիճներին
Հրէշադէմ...

Թող աշխարհը
Չմոռանայ
Ցեղասպան
Օսման թուրքի
Անմարդկային
Ոճիրների
Արհաւիրքը՝
Մեծ Եղեռնի...

Ամօ՛թ, ամօ՛թ,
Հազա՜ր ամօթ
Թուրք ամբոխին,
Որ բարբարոս
Նախնիների
Ոճիրների
Սեւ դրոշմը
Դեռ կրում է իր
ճակատին...
Թէ երբեւէ
Դարձի չգան՝
Կրելու են մինչ
յաւիտեա՜ն...

Ապրիլ 2012
Թեհրան


* ***** * ***** * ***** * ***** * ***** * ***** * ***** * ***** *

 

altՓԱՆՈՍ ՎԱՐԴԱՆԵԱՆ

Անխոնջ ենք...
(Ապրիլ 24-ի առթիւ)

Անխոնջ ենք մենք ու աննկուն,
Հաստատակամ մեր պատմութեամբ,
Գրչի լոյսով մեր անվհատ,
Ընկել ենք մենք կռւի դաշտում...

Անխոնջ ենք մենք ու անայլայլ,
Մեր վաստակն է մեր հողն ու ջուր
Եւ վերածնւած ազատութիւն...
Գրչի զէնքով պահենք նրան...

Պիտ սթափւել թուլութիւնից
Ու պիտի դառնալ ուղեցոյցը նոր սերնդի...
Գլխի ուժով պիտ յետ առնենք,
Ինչ խլել են մեր պապերից...

Ահա այսօր ծեր ու ջահէլ,
Ընկերներով՝ հեռու, մօտիկ,
Գրչի յոյսով, գրչի լոյսով
Միշտ քեզ հետ ենք, Մայր Հայրենիք...

2012 թ.
Թեհրան

 

Հայ հերոսներին...

Հեքիաթային երազանքին
Դուք մարմնաւոր շունչ տւեցիք,
Աւարայրի դաշտից ելած՝
Վարդանի պէս կուռ կանգնեցիք...

Կամարւեցիք Պոնտոսից մինչ
Սահմանները Եփրատ գետի
Ու Գեղամայ հովիտներից
Մինչ Կապուտան, ափն Տղմուտի...

Այդ հետքերով դուք քայլեցիք,
Ներշնչեցիք Հայ աշխարհով,
Տեսաք որքան հեղւած արիւն
Ձեր հայ քոյր ու եղբայրների...

Զոհ են տւել, մահ են կանչել,
Չեն հեռացել իրենց տնից,
Սար են շինել նրանց գանգով,
Լեզուն հանել՝ հիմք ու բնից...

Տեսաք նրանց դէմքը դալուկ՝
Ոսոխներից արհամարհւած,
Մէկ միլիոն-կէս հայ ժողովուրդ
Տեսաք անմեղ՝ սրի քաշւած...

Սթափւեցիք ու կանգնեցիք
Ձեր պատնէշում հերոսաբար...
Եւ ոսոխի մահւան ճամբին
Հաղորդւեցիք անմահութեամբ...

Ձեր հետքերով մենք էլ կը գանք,
Պիտի պահենք մեր շէն ու դուռ,
Մենք ձեզանով պիտ ներշնչւենք,
Պահենք պատնէշն այս ամրակուռ...

Դար ու դարեր եկել, անցել,
Դարերի զարկն է մեզ կռել,
Թող իմանան՝ հայը երբեք
Ոսոխի դէմ վիզ չի ծռել...

 

* ***** * ***** * ***** * ***** * ***** * ***** * ***** * ***** *

 

altԱնշիրիմ Սիամանթոյին

ԳՈՒՐԳԷՆ Ք. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

«Ափ մը մոխի՜ր քո մոխիրէդ,
ո՜վ պիտի բերէ...»
Սիամանթօ

Հայրենի տնից աւեր
Ո՞վ բերեց մի բուռ մոխիր`
Քո աճիւնին խառնելու,
քո սրտի վրայ ցանելու:
Դու չունեցար շիրիմ.
Եղերական մահդ ի՞նչ իմանայիր:

...Ահաւասիկ, «Թաքսիմ»-ում
Թուրք ամբոխը այսահար
Երգում է ատելութիւն ու արիւն
Եւ նահատակաց գանգերում մեր ցամքած
Յաղթանակի՜ գինին է խմում...
Տակաւին գազանը նոյնն է մնում:

Բայց՝ օրը յաղթանակի, օրը փառքի
Լուսէ մարդիկ արդարութեան ծարաւի,
Փոխան շուշան ճերմակ,
Փոխան լուրեր կարմիր՝
Կը բերեն քո Ակն քաղաք
Մի բուռ հող Ազատն Արցախից՝
Ցանելու հայրենի տան աւերակներին,
Ուր հոգիդ մղկտո՜ւմ է տարագիր:

...Օրոցքում են Նեմեսիսները գալիք...

Ապրիլ 2012

 

* ***** * ***** * ***** * ***** * ***** * ***** * ***** * ***** *

 

altՊայքար

ՎԱՀԷ ԱԿՈՆ

Դո՛ւ, հայ ժողովուրդ, դարձար նահատակ,
Սակայն մահ չեկաւ քո պատմութեան.
Անցար մահերով, բայց դարձար անմա՜հ,
Մնաց հայոց վրէժը արդարութեան:

Ի՞նչ արեց թուրքը, նա լոկ չսպանե՜ց,
Այլ ջնջե՛լ ուզեց հային՝ կենցաղից.
Դա նա կատարեց, բայց չյաջողեց,
Սակայն անջատեց քեզ քո հողից:

Ո՜վ հայ ժողովուրդ, հաւատա՛ ուժիդ,
Պայքա՛ր, յար պայքա՛ր, պայքար տա՛ր յաւէ՜տ.
Անշուշտ, կը հասնես մաքրարդար դատիդ,
Թուրքին ծնկի բերելով քո առջեւ...

Ապրիլի 18,
2012 թ.

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։