Հա

Ազգային

18/04/2012 - 11:44

alt«yerkirmedia.am» - Ապրիլի 3-ից Նիւ Ջերսի նահանգի «Բերգէն» համալսարանի ցուցասրահում ներկայացւում են հայաստանաբնակ եւ սփիւռքահայ ժամանակակից արւեստագէտների գործերը: Ցուցահանդէսը, որ նւիրւած է Հայոց Ցեղասպանութեան 97-րդ տարելիցին, ղեկավարում է ամերիկահայ արւեստագէտ Շողակ Յովհաննիսեանը։ Այն կրում է «Ճեղքւած պատմութիւն եւ վերականգնւած ինքնութիւն» խորագիրը:

ՀՀ արտգործնախարարութեան տեղեկացմամբ՝ ցուցահանդէսի բացմանը, ի թիւս երեք հարիւր մասնակիցների, այդ թւում՝ համալսարանի ուսանողների, ներկայ է եղել ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարէն Նազարեանը, որը, կարեւորելով այդ մշակութային նախաձեռնումը, նշել է, որ կանխարգելման համար անհրաժեշտ է ստեղծել լայն կրթական ու տեղեկատւական համացանց՝ ահազանգելու ու պայքարելու համար ցեղասպանութեան ոճրագործութեան վտանգի ու դրա լռակեաց շարունակութեան դէմ, որպիսին է մերժողականութիւնը:
Դեսպանը նաեւ նշել է, որ ցեղասպանութեան կանխարգելման ուղղութեամբ եւ մերժողականութեան դէմ տարւող աշխատանքը հասարակական ու կրթական կառոյցների, արւեստագէտների ու բոլորի հաւաքական ու անհատական պատասխանատւութիւնն է:
Ապրիլի 23-ին՝ ցուցահանդէսի փակման օրը, դասախօսութեամբ հանդէս կը գայ ամերիկահայ յայտնի գրողարձակագիր Փիթըր Բալաքեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։