Հա

Ազգային

11/04/2012

alt«Armenpress.am» - Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ նոր բացայայտումներ է արել: «Քլարք» համալսարանի պրոֆեսոր, աւելի քան տասը գրքերի հեղինակի «Երիտթուրքերի յանցագործութիւնները՝ մարդկութեան դէմ. Հայոց Ցեղասպանութիւնը եւ ցեղային զտումները՝ Օսմանեան կայսրութիւնում» խորագրով նոր գիրքը ապրիլի 15-ին կը ներկայացւի Վաթրթաունի հայկական գրադարանի եւ Ամերիկայի թանգարանի ծրագրի շրջագծում: Այս մասին գրել է «The Armenian Weekly»-ն:

Գրքում Աքչամը ներկայացրել է նոր ապացոյցներ՝ Օսմանեան կայսրութեան աւելի քան 600 գաղտնի փաստաթղթերից, որոնք ներառում են աննախադէպ մանրամասներ, թէ ինչպէս է Հայոց Ցեղասպանութիւնը իրականացւել՝ շնորհիւ միմիայն պաշտօնական ջանքերի, որի նպատակն էր Օսմանեան կայսրութիւնը ազատել քրիստոնեաներից: Այս գիրքը յաջորդում է 2011 թւականին լոյս տեսած հեղինակի «Դատավճիռ՝ Ստամբուլում» գրքին, որը ցեղասպանութիւնների հարցով գիտնական Վահագն Տատրեանի հետ համատեղ աշխատանք է:
Թաներ Աքչամը առաջին թուրք գիտնականներից է, ով ճանաչում եւ բացայայտօրէն քննարկում է Հայոց Ցեղասպանութիւնը: Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Աքչամը բազմաթիւ գրքեր է հրատարակել: Նա նաեւ դասախօսում է ԱՄՆ-ում եւ մասնակցում ցեղասպանութիւնների վերաբերեալ կազմակերպւող գիտաժողովներին:
Աքչամի նոր գիրքը լոյս է տեսել «Պրինստոն» համալսարանի Մամուլի կենտրոնի աջակցութեամբ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։