Հա

Ազգային

03/10/2015

Տօն Վարագայ Ս. Խաչ

Հայաստանեայց Եկեղեցու եւ Առաքելական այլ եկեղեցիների կողմից գրեթէ նոյն ժամանակների եւ նոյն արժեւորումներով ընդունւած են Ս. Խաչին առընչւող տօները.
Գիւտ Խաչի,
Երեւումն Ս. Խաչի,
Վերացումն Ս. Խաչի կամ Խաչվերաց:

Հայաստանեայց Եկեղեցու եւ Առաքելական այլ եկեղեցիների կողմից գրեթէ նոյն ժամանակների եւ նոյն արժեւորումներով ընդունւած են Ս. Խաչին առընչւող տօները.
Գիւտ Խաչի,
Երեւումն Ս. Խաչի,
Վերացումն Ս. Խաչի կամ Խաչվերաց:
Հայաստանեայց Եկեղեցին, սակայն, ունի Խաչին նւիրւած մի այլ տօն եւս, որը միայն հայերն են տօնում: Տօնն ըստ էութեան՝ նման է Երեւման Ս. Խաչի տօնին, միայն այն տարբերութեամբ, որ այս անգամ Ս. Խաչի Երեւումը ոչ թէ Երուսաղէմի բարձունքներում է, այլ Վանայ շրջանի բարձունքներում:

 

Երեւումն Ս. Խաչի ի Հայաստան աշխարհիս:
Տօնը կոչւում է Վարագայ Ս. Խաչի տօն, որը նշանակում է այդ վայրերում Ս. Խաչի երեւումը:

 

Դէպքի ժամանակը եւ հայրենի աշխարհի պատմաիրավիճակը
Հայ ժողովուրդը Արշակունեաց թագաւորութեան անկումով իր քաղաքական անկախութիւնը կորցրեց 428 թւականին: Պայքարում էր իր խղճի ազատութիւնը պահպանելու համար երկու մեծ ուժերի դէմ՝ Բիւզանդիայի եւ Պարսկաստանի, որոնց միջեւ բաժանւած էր:

* Յայտնի է, որ պարսիկները վերջնագիր էին ուղարկել զրադաշտականութիւն ընդունելու համար:

450 թւականին հայերը դիմում են Բիւզանդիային, որ օգնի պահպանելու գոնէ քրիստոնէական հաւատքը: Բիւզանդիայի Մարկիանոս կայսրը մերժում է օգնել:
451 թւականին հայերի եւ պարսիկների միջեւ ընդհարում է տեղի ունենում՝ Վարդանանց պատերազմը, որը աւարտւում է հայկական կողմի զինւորական պարտութեամբ, թէեւ խթանւում է պայքարը խղճի եւ կրօնի ազատութեան: Այս պայքարը դարեր շարունակ ուժի մէջ է մնում, երբ Միջին Արեւելքում քաղաքական ուժերի պատկերը սկսում է փոխւել:
գ Բիւզանդիան, հաշւի առնելով Պարսկաստանի աճող ազդեցութիւնը եւ արեւելքից ու հարաւից արշաւող նոր ցեղերի վտանգները, կրօնադաւանական ուժեղ ճնշման տակ գրաւում էր կայսրութեանը ենթակայ ժողովուրդներին եւ երկրամասերը՝ ասորասիրիական, հայկական, եգիպտական եւ այլն: Քաղաքականութիւն էր՝ իբրեւ հոգեկան միութիւն ստեղծելու նպատակով կամ միակամ ու վճռական դիմադրութիւն ցոյց տալու նորայայտ ցեղերի վտանգի դէմ:
Սակայն կրօնական ճնշումներն աւելի ուժեղ հակակրութիւններ էին ստեղծում, ժողովուրդների միջեւ անհանդուրժողութեան զգացումներ, որոնք զարգանալով ռչ միայն ենթակայ ժողովուրդներին են շեշտակի վնաս հասցնում, այլ նաեւ նոյն ինքը Բիւզանդիայի ժողովրդին եւ կայսրութեան հիմքերը խախտւելու պատճառ դառնում:
Հին ազգութիւնների եւ Բիւզանդիայի ճակատագրական քաղաքական հետեւանքները այսօր ակներեւ են: Նրանց դրդապատճառները պէտք է փնտրել որքան քաղաքական եւ հասարակական, նոյնքան էլ մղւած կրօնա-դաւանական հարցերի եւ պայքարների մէջ: Իսկ կրօնական վիճարկելի այդպիսի հարցերը, որոշումները եւ մանաւանդ դրանք կիրառելու ոճն ու բռնադատումները, սկիզբ առան 451 թւականի Քաղկեդոնի տիեզերաժողովից, որին Հայաստանեայց Եկեղեցին չմասնակցեց: Ժողով, որի ժամանակ Արեւմուտքը բացայայտօրէն «յաղթանակ» էր տանում Արեւելեան եկեղեցիների դէմ:
Յայտնի է, որ այնուհետեւ արհամարհանքն ու փոխադարձ ատելութիւնը տիրող եւ ենթակայ ժողովուրդների փոխյարաբերութիւններում դուռ պիտի բացէր յայտնւող նոր՝ արաբական ուժերի առջեւ, որ հետզհետէ ոչ միայն քաղաքականապէս պիտի նւաճէր Արեւելքը, այլեւ այնտեղ նոր կրօնը՝ իսլամը պիտի արմատաւորէր:
Արեւելքի հին ազգութիւնները յոգնել էին իրենց նկատմամբ մինչ այդ ցոյց տւած բիւզանդական-պարսկական արհամարհանքներից, ազգային վիրաւորանքներից եւ հաշւի առնելով բազմաթիւ սերունդների փորձը՝ սկսում էին կողմնորոշւել ի նպաստ... անծանօթի:
Նոր ուժն էլ, սակայն, դաժան եւ անխնայ էր:
Իսկ քաղաքական նոր իրադրութեան պարագայում արձանագրելու է նաեւ, որ ներքին տարակարծութիւններն ու իրարամերժ պայքարներն առաւել էին ջլատում հին աշխարհի ուժերը:
Այսպիսին էր իրավիճակը Ե եւ Զ դարերում: Քաղաքական այսպիսի ժամանակաշրջան էր ապրում Արեւելքը, այդ թւում հայերը: Թուլացած ժողովուրդների դէմ գործում էին բոլորը:
Հասնում է Է դարը:
Նւաճողական մրցակցութիւն է ընթանում Բիւզանդիայի, Պարսկաստանի եւ Արաբական նորայայտ ուժերի միջեւ:
Հայ ժողովրդի միակ պաշտպանը ինքը պիտի լինէր, իր միասնականութիւնը, որը, սակայն, բացակայում էր:

Քաղեց
Թ. Հ. Թ. Հանրային կապի գրասենեակը

Յարակից լուրեր

  • Հայաստանի եօթ միանձնուհիները
    Հայաստանի եօթ միանձնուհիները

    Աշխարհի հնագոյն քրիստոնէական երկրներից մէկը` Հայաստանը, որը յայտնի է իր դարաւոր վանքերով, ուր բնակւում են բազմաթիւ վանականներ, ունի ընդամէնը մէկ կանանց մենաստան: Այն բացւել է միայն եօթ ամիս առաջ Արագածոտնի մարզի Ղազարավան գիւղում: Համանուն վանքի եօթ միանձնուհիները Հայաստանում միակն են: 

  • Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարդավառը
    Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարդավառը

    Հայ Եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպութիւնը տօնում է Զատիկից 98 օր յետոյ՝ յունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատւածում: Հայաստանեայց Եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպութեան տօն կամ Վարդավառ: 

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Մաղաքիա արք. Օրմանեան (1841-1918)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Մաղաքիա արք. Օրմանեան (1841-1918)

    19 նոյեմբերի 1918-ին, 97 տարի առաջ, Պոլսոյ մէջ վախճանեցաւ հայ ժողովուրդի հոգեմտաւոր հարստութեան անխոնջ ու բազմահմուտ պահապաններէն եւ վաստակաշատ երախտաւորներէն Մաղաքիա արք. Օրմանեան:

  • Աստծու խօսքի կերպարանափոխիչ զօրութիւնը
    Աստծու խօսքի կերպարանափոխիչ զօրութիւնը

    Հայաստանեայց եկեղեցին հոկտեմբեր ամսին տօնում եւ ոգեկոչում է յիշատակը իր թարգմանիչ վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշէի, Մովսէս Քերթողահօր, Դաւիթ Անյաղթ Փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացիի եւ Ներսէս Կլայեցիի (Շնորհալի), այսինքն՝ այն վարդապետների, որոնք շարականագրի բառերով՝ «Նրանք, ովքեր աստւածագիտութեան ծածկւած խորհուրդը տնօրինաբար յայտնելով ճանաչեցրին մեզ, մեծ Սուրբի Մովսէսի նման»:

  • Մառախլապատ Ալբիոնից Հայաստան
    Մառախլապատ Ալբիոնից Հայաստան

    Քեմբրիջի համալսարանի մագիստրոս, Փարիզի արեւելեան լեզուների եւ մշակոյթի ազգային ինստիտուտի ասպիրանտ Քեթրին Հոջսոնն աւելի քան երկու տարի է ոչ միայն ապրում ու աշխատում է Հայաստանում, այլ նաեւ ուսումնասիրում է հայերէնի բարբառները: Հէնց «Հայերէնի բարբառներ»-ն են երիտասարդ բրիտանուհու ասպիրանտական թէզի թեման:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։