Հա

Ազգային

06/02/2016 - 10:10

ՅԻՇԱՏԱԿ - Հերոս Արման Զոհրաբեան

Արմանը դպրոցական տարիներից զբաղւում էր սպորտով, ըմբշամարտ էր պարապում: Թերեւս արդէն դպրոցից էր զգում, որ իր բազկի ուժն այնքան անհրաժեշտ է լինելու հայրենիքին: Թիկնեղ լինելու համար էլ ստացել էր «Ցուլ» մականունը: Պատանի Արմանն ուժեղ էր ոչ միայն ֆիզիկապէս, այլեւ գաղափարի մարտիկ էր: Արդէն 15 տարեկանում անդամակցել էր «Ազգային լեգէոն» կամաւորական ջոկատին:

Յունւար ամսին «Հայրենասէր» կազմակերպութիւնը յարգում է ազատամարտիկ Արման Զոհրաբեանի (Ցուլ Արման) յիշատակը


Արմանը դպրոցական տարիներից զբաղւում էր սպորտով, ըմբշամարտ էր պարապում: Թերեւս արդէն դպրոցից էր զգում, որ իր բազկի ուժն այնքան անհրաժեշտ է լինելու հայրենիքին: Թիկնեղ լինելու համար էլ ստացել էր «Ցուլ» մականունը: Պատանի Արմանն ուժեղ էր ոչ միայն ֆիզիկապէս, այլեւ գաղափարի մարտիկ էր: Արդէն 15 տարեկանում անդամակցել էր «Ազգային լեգէոն» կամաւորական ջոկատին: Պատերազմի ընթացքում Արմանն իր քաջութեամբ ու դիմացկունութեամբ զարմացնում էր մարտընկերներին: Մազրա, Սէյրաթ յենակէտերի վնասազերծման ժամանակ նա բացառիկ խիզախութիւն ցուցաբերեց: Կրակն իր վրայ վերցնելով՝ առաջինը մտաւ թշնամու դիրքերը: Երբ պատերազմի աւարտին ընդամենը մէկ ամիս էր մնացել, Թալիշում ընթացող մարտերում յանձնարարութիւն կատարելիս ընկաւ 20-ամեայ երիտասարդը՝ քաջարի Ցուլը: Ծնւել էր 1974 թ. սեպտեմբերի 16-ին Երեւանում, զոհւել՝ 1994-ի ապրիլի 11-ին Մատաղիս եւ Թալիշ գիւղերի մարտերում:

«Հայրենասէր»

Յարակից լուրեր

  • 650 կամաւորական է հաւաքագրւել. ՀՅԴ-ն ակտիւ պահեստազօր է հիմնում
    650 կամաւորական է հաւաքագրւել. ՀՅԴ-ն ակտիւ պահեստազօր է հիմնում

    «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պահեստային գումարտակ ձեւաւորելու եւ լայնածաւալ մարտական գործողութիւնների վերսկսման դէպքում այն կիրառելու ՀՅԴ Գերագոյն մարմնի ազատամարտիկների յանձնախմբի կոչին արդէն շուրջ 650 քաղաքացի է արձագանգել:

  • Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկները պարգեւատրւեցին մեդալներով
    Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկները պարգեւատրւեցին մեդալներով

    Շուշիի առանձնակի գումարտակի կազմաւորման 25-րդ տարեդարձի առթիւ տեղի ունեցող հանդիսաւոր միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 26-ին Արցախի հանրապետութեան նախագահն ընդունեց գումարտակի մի շարք ազատամարտիկների:
    Ընդունելութեանը ներկայ էին Արցախի վարչապետ Արայիկ Յարութիւնեանը, Պաշտպանութեան նախարար Լեւոն Մնացականեանը, պաշտօնատար այլ անձինք, սպաներ:

  • Թալիշում Սիսիանի ջոկատի զոհւած ազատամարտիկների յիշատակին յուշարձան է բացւել
    Թալիշում Սիսիանի ջոկատի զոհւած ազատամարտիկների յիշատակին յուշարձան է բացւել

    Արցախի նախագահ Բակօ Սահակեանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղ, որտեղ մասնակցել է ապրիլեան քառօրեայ պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհւած ազատամարտիկների յիշատակին տեղադրւած խաչքարյուշարձանի բացման հանդիսաւոր արարողութեանը:

  • Արթուր Մկրտչեան.- Արցախի պետականութեան կերտողը
    Արթուր Մկրտչեան.- Արցախի պետականութեան կերտողը

    Սեպտեմբերի 2-ին կը տօնենք Արցախի Հանրապետութեան հիմնադրման 25-ամեակը: Ազգային նւաճում մը, որ կը պատգամէ թէ մենք կարող ենք ազատագրել մեր պապենական հողերը, թէ մենք կարող ենք քայլ առ քայլ առաջ գնալ դէպի Միացեալ Հայաստան: Այս նւաճումը կը պարտինք մեր Արցախեան ազատամարտիկներուն:

  • ԶՐՈՅՑ - Մերուժան Մոսիեան
    ԶՐՈՅՑ - Մերուժան Մոսիեան

    Հայը դարերի ընթացքում ապրել ու գոյատեւել է իր իրաւունքները պաշտպանելով ու կառչած է մնացել իր արմատներին: Երբեք չի նահանջել այն ազգերի դէմ, ովքեր մեր ազգի ոչնչացնելն են ցանկացել: Խաղաղասիրութեան կողմնակից լինելը յատուկ է մեր ժողովրդին: Մեր մարտիկները ամենուր խաղաղութիւն են պարտադրել այն ընդհատողներին: Միշտ էլ բարեկրթութեամբ ու համերաշխութեամբ ապրել է հարեւան երկրների կողքին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։