Հա

Ազգային

17/02/2016

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ - Փետրւար ամսին «Հայրենասէր» կազմակերպութիւնը յարգում է ազատամարտիկ Ազատ Մնացականեանի յիշատակը

Ազատն անտարբեր չէր իր ազգի հետ կատարւող իրադարձութիւնների հանդէպ: Սպիտակի աւերիչ երկրաշարժի օրերին Լենինականում ու Սպիտակում օգնում էր փրկարարական աշխատանքներին: Իսկ 1988-ին ուղղւել էր Ազատութեան հրապարակ ու միացել Արցախեան շարժմանը: Ինքը գիտէր, որ զինւորագրւելու ու կռւելու է իր հայրենիքի ազատագրման համար:

Ազատն անտարբեր չէր իր ազգի հետ կատարւող իրադարձութիւնների հանդէպ: Սպիտակի աւերիչ երկրաշարժի օրերին Լենինականում ու Սպիտակում օգնում էր փրկարարական աշխատանքներին: Իսկ 1988-ին ուղղւել էր Ազատութեան հրապարակ ու միացել Արցախեան շարժմանը: Ինքը գիտէր, որ զինւորագրւելու ու կռւելու է իր հայրենիքի ազատագրման համար: Այդ պատճառով էլ մօր՝ տիկին Յասմիկի, ամուսնանալու վերաբերեալ յորդորներին պատասխանում էր. «ամուսնանամ, որ երեխաներս առանց հա՞յր մեծանան»: 1993-ին աւագ լէյտենանտ Ազատ Մնացականեանը զինւորագրւել էր ՀՀ զինւած ուժերի շարքերը՝ մեկնելով Մեղրու շրջան: Ծառայութեան հէնց առաջին օրւանից բացառիկ ազնւութեան ու պատասխանատւութեան շնորհիւ նրան էր վստահւել ջոկատի հրամանատարութիւնը: Մարտական ուղին նրան հասցրել էր մինչեւ Ֆիզուլի, որտեղ էլ զոհւում է արկի պայթիւնից՝ մարմնով ծածկելով իր զինւորներին: Ծնւել է 1964 թ. սեպտեմբերի 19-ին Երեւանում, զոհւել՝ 1994-ի մարտի 3-ին Հորադիզում: ՀՀ Արիութեան մեդալակիր է:
* Փետրւար ամսւայ հովանաւորն է «Արարատ» հիմնադրամը:
Շնորհակալութիւն մեր հայրենասէր հովանաւորին:
Հասցէ. 3115 Foothill Blvd., M-173 La Crescenta, CA. 91214
Էլ. հասցէ. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Յարակից լուրեր

  • 650 կամաւորական է հաւաքագրւել. ՀՅԴ-ն ակտիւ պահեստազօր է հիմնում
    650 կամաւորական է հաւաքագրւել. ՀՅԴ-ն ակտիւ պահեստազօր է հիմնում

    «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պահեստային գումարտակ ձեւաւորելու եւ լայնածաւալ մարտական գործողութիւնների վերսկսման դէպքում այն կիրառելու ՀՅԴ Գերագոյն մարմնի ազատամարտիկների յանձնախմբի կոչին արդէն շուրջ 650 քաղաքացի է արձագանգել:

  • Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկները պարգեւատրւեցին մեդալներով
    Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկները պարգեւատրւեցին մեդալներով

    Շուշիի առանձնակի գումարտակի կազմաւորման 25-րդ տարեդարձի առթիւ տեղի ունեցող հանդիսաւոր միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 26-ին Արցախի հանրապետութեան նախագահն ընդունեց գումարտակի մի շարք ազատամարտիկների:
    Ընդունելութեանը ներկայ էին Արցախի վարչապետ Արայիկ Յարութիւնեանը, Պաշտպանութեան նախարար Լեւոն Մնացականեանը, պաշտօնատար այլ անձինք, սպաներ:

  • Թալիշում Սիսիանի ջոկատի զոհւած ազատամարտիկների յիշատակին յուշարձան է բացւել
    Թալիշում Սիսիանի ջոկատի զոհւած ազատամարտիկների յիշատակին յուշարձան է բացւել

    Արցախի նախագահ Բակօ Սահակեանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղ, որտեղ մասնակցել է ապրիլեան քառօրեայ պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհւած ազատամարտիկների յիշատակին տեղադրւած խաչքարյուշարձանի բացման հանդիսաւոր արարողութեանը:

  • Արթուր Մկրտչեան.- Արցախի պետականութեան կերտողը
    Արթուր Մկրտչեան.- Արցախի պետականութեան կերտողը

    Սեպտեմբերի 2-ին կը տօնենք Արցախի Հանրապետութեան հիմնադրման 25-ամեակը: Ազգային նւաճում մը, որ կը պատգամէ թէ մենք կարող ենք ազատագրել մեր պապենական հողերը, թէ մենք կարող ենք քայլ առ քայլ առաջ գնալ դէպի Միացեալ Հայաստան: Այս նւաճումը կը պարտինք մեր Արցախեան ազատամարտիկներուն:

  • ԶՐՈՅՑ - Մերուժան Մոսիեան
    ԶՐՈՅՑ - Մերուժան Մոսիեան

    Հայը դարերի ընթացքում ապրել ու գոյատեւել է իր իրաւունքները պաշտպանելով ու կառչած է մնացել իր արմատներին: Երբեք չի նահանջել այն ազգերի դէմ, ովքեր մեր ազգի ոչնչացնելն են ցանկացել: Խաղաղասիրութեան կողմնակից լինելը յատուկ է մեր ժողովրդին: Մեր մարտիկները ամենուր խաղաղութիւն են պարտադրել այն ընդհատողներին: Միշտ էլ բարեկրթութեամբ ու համերաշխութեամբ ապրել է հարեւան երկրների կողքին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։