Հա

Ազգային

14/05/2016 - 09:50

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ - Ազնաուր

Հադրութի շրջանի Մոխրենէս գիւղից էր 29-ամեայ հետախոյզ Ազնաուր Բալայեանը: Ապրիլեան մարտերում զոհւած հերոսի անունով ցուցատախտակը դրւած է հարազատ գիւղի կենտրոնում՝ Երկրորդ Համաշխարհային եւ Արցախեան պատերազմներում զոհւած հերոսների յիշատակը յաւերժացնող յուշարձանների մէջտեղում: Ազնաուրը չաւարտւած պատերազմի խորհրդանիշն է, Արցախեան ազատամարտում զոհւած Ռաֆիկ Բալայեանի որդին:

Արցախցի անպարտ հետախոյզը


Հադրութի շրջանի Մոխրենէս գիւղից էր 29-ամեայ հետախոյզ Ազնաուր Բալայեանը: Ապրիլեան մարտերում զոհւած հերոսի անունով ցուցատախտակը դրւած է հարազատ գիւղի կենտրոնում՝ Երկրորդ Համաշխարհային եւ Արցախեան պատերազմներում զոհւած հերոսների յիշատակը յաւերժացնող յուշարձանների մէջտեղում: Ազնաուրը չաւարտւած պատերազմի խորհրդանիշն է, Արցախեան ազատամարտում զոհւած Ռաֆիկ Բալայեանի որդին:
«Պատերազմում ես թանկ եմ վճարել, որովհետեւ ողջ ընտանիքս եմ տւել խաղաղութեան համար՝ հայրս, քեռիս, եղբայրս, բոլորը զոհւել են Ղարաբաղի համար՝ այս հողում»,- ասում է Ազնաուրի զինւորական եղբայրը: 30-ամեայ Ռոմա Բալայեանը հրամանատար է, նա 90-ականներին կորցրել է հօրը, իսկ չաւարտւած պատերազմում՝ եղբօրը: Ռոման նաեւ բանաստեղծ է, եղբօր մասին տողերն ինքն է գրել ցուցատախտակին: «Իմ հոգու ցաւը Ղարաբաղիս հողում մեռնելն է»,- այս տողերն էլ սեփական տան բակում՝ ժանգոտ թիթեղի վրայ գրել է, երբ դեռ Արցախում «խաղաղութիւն էր»:
160514d03aԹաղասերում, Տումայում, Մոխրենէսում, Տողում եւ Հադրութի միւս գիւղերում Ազնաուրի սխրանքների մասին հպարտութեամբ են խօսում: Նրան բոլորն են ճանաչում՝ մեծից փոքր:
«Իմ եղբօրը ողջ Հադրութում գիտէին, Աստւած նրան ֆիզիկական ուժ էր շնորհել, հետախոյզի ունակութիւններ: Շատ հնարաւորութիւններ է ունեցել՝ Արցախից դուրս գալու, բայց նւիրւեց հետախոյզի գործին եւ մնաց գիւղում»,- պատմում է եղբայրը, եւ յիշում Ազնաուրի խօսքերը:- «Նա միշտ ասում էր, որ հակառակորդը չի կարող իրեն աւտոմատով կամ նռնակով սպանել, փամփուշտը նրա համար ոչ մի բան էր, փամփուշտը բազմիցս նրա մարմնի տարբեր մասերով քերել-անցել էր, բայց նրան բան չէր եղել, քանի որ նա հսկայ էր, ասում էր՝ ինձ միայն սնարեադով կարող են խփել, այդպէս էլ եղաւ…»:
160514d03bՌոմայի ասութեամբ՝ եղբայրը գիտէր հակառակորդի յարձակման մասին: «Նա միշտ ասում էր, որ մոտ օրերս լինելու է, ասում էր՝ ճիշտ է, քիչ է տեւելու, բայց մեծ կորուստներով է լինելու: Ասածը եղաւ…»,- պատմում է նա:
Ապրիլեան մարտերի առաջին օրերին Ազնաուրը, վտանգելով կեանքը, մի քանի կիլոմետր ներթափանցել է հակառակորդի տարածք ու բերել հայ զոհւած զինւորների մարմիններ: «Առաջին օրերին վիրաւորւած տղաներին է տեղափոխել՝ փրկելով նրանց կեանքը»,- ասում է եղբայրը:
Ազնաուրի մարտական ընկերները պատմում են, որ այդ օրերին նա դիրքերից մէկում յոգնած նստած է եղել, տղերքն ասել են, որ հակառակորդի դիւերսիոն խմբեր են ներթափանցում, այդ պահին միայն նրա անցնելն են տեսել, գնացել՝ դիրքի անձնակազմի՝ մօտ 8 հոգու կեանքը փրկել է: 160514d03cՏղերքը պատմում էին, որ եթէ նա չլինէր, հակառակորդը ոչնչացնելու էր դիրքը: Ազնաուրի հետախոյզ ընկերներից մէկի ասութեամբ էլ՝ այդ օրերին նրան մի անծանօթ տարածք են տարել եւ նա, տեղանքը չճանաչելով հանդերձ, մի քանի կիլոմետր ականապատւած տարածքով անցել՝ մեր վիրաւորներին ու զոհւած ընկերոջը՝ Նւէրին է բերել: Ի դէպ, նա ու զոհւած ընկերը՝ թաղասէրցի Նւէրը, նպատակ ունէին աշնանն ամուսնանալ: Ազնաուրի եղբայրը յետոյ ընկերներից է իմացել, որ եղբայրը սիրած աղջիկ ունէր եւ աշնանն ուզում էր ամուսնանալ:
«Հիմա ցաւ եմ ապրում, որ նրա երազանքները կիսատ մնացին, բայց մի տեղ հպարտ եմ, որ էդպիսի եղբայր եմ տւել հայրենիքիս»,- ասում է Ռոման:
Զինւորական եղբայրը Ազնաուրի մասին իր մտքերը յանձնել է ցուցատախտակին: Մոխրոնէսում մառախուղի մէջ երեւացող՝ հերոսի լուսաւոր նկարի տակ կարդում եմ Ռոմայի՝ եղբօրը նւիրւած տողերը. «Անպարտ հետախոյզ Ազնաուրը նորից ամրագրեց լեռան պէս ամուր՝ արցախցու ապրելու իրաւունքը»:

ԹԱԳՈՒՀԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
«yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։