Հա

Ազգային

19/05/2016 - 09:40

Մաթեմատիկայի ուսուցչուհի.- «90-ականներին 3 փոքր երեխաներիս թոնրի մէջ եմ պահել, բայց Մարտունիից մի րոպէով չեմ հեռացել»

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ, մաթեմատիկայի ուսուցչուհի Նելլի Մուսայէլեանն այս օրերին յաճախ է յիշում 1990-ականների պատերազմը, երբ իր երեք անչափահաս երեխաների հետ յաճախ թաքնւում էր թոնրի մէջ:

«artsakhpress.am» - Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ, մաթեմատիկայի ուսուցչուհի Նելլի Մուսայէլեանն այս օրերին յաճախ է յիշում 1990-ականների պատերազմը, երբ իր երեք անչափահաս երեխաների հետ յաճախ թաքնւում էր թոնրի մէջ:

«Էն ժամանակ մարդկանց մի մասը հեռանում էր, բայց ես 3 փոքր երեխաներիս թոնրի մէջ եմ պահել, բայց Մարտունիից մի րոպէով չեմ հեռացել: Մի առաւօտ արթնացայ, տեսնեմ՝ մեր թաղում մենակ ես եմ կին մնացել»,- երկուսուկէս տասնամեակ առաջ տեղի ունեցած դէպքերը «news.am»-ի թղթակցի հետ զրոյցում յիշել է տիկին Նելլին:
Թաղամասում Նելլիին բոլորը ճանաչում են, կային կանայք, որոնք Մարտունիից չէին հեռանում՝ օրինակ վերցնելով Նելլիից. «Մարդիկ ասում էին՝ եթէ Նելլին էստեղ է, մենք էլ ենք մնում»:
Մի առաւօտ Նելլիենց դուռը թակում են եւ փորձում ստիպել հեռանալ գիւղից, Նելլին կրկին հրաժարւում է:
«Իրենց ասացի՝ մինչեւ թուրքն իմ դուռը չհասնի, էստեղից գնացողը չեմ: Յաջորդ օրն իմացանք, որ քաղաքի մօտ հասած թուրքերին յետ է շպրտել մի երիտասարդ»,- ասում է տիկին Նելլին:
Տիկին Նելլին վստահ է՝ ադրբեջանցին ռիսկ չէր անի իրենց քաղաք մտնել. «Կողք-կողքի ապրել ենք եւ ես շատ լաւ գիտեմ, որ վախկոտ են»:
Քսաներկու տարի անց տիկին Նելլիի որդիները առաջին գծում են: Այսօր էլ տիկին Նելլին թոռների եւ հարսի հետ մնում է Մարտունիում եւ համոզւած է, որ ամէն ինչ շատ լաւ է լինելու:

Յարակից լուրեր

  • Արցախի ի նպաստ յաղթանակ մը
    Արցախի ի նպաստ յաղթանակ մը

    Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը հինգշաբթի, 11 յուլիսին որդեգրեց բանաձեւ մը, որ ամերիկեան կառավարութեան կ՛արգիլէ Ատրպէյճանին ծախել այնպիսի զէնքներ, որոնք կրնան գործածուիլ Ստեփանակերտի օդակայանը օգտագործող օդանաւերու դէմ։ Ատրպէյճանի այս սպառնալիքին եւ անոր յաճախակի գործադրութեան հետեւանքով, Արցախի մայրաքաղաքին օդակայանը անդամալոյծ կը մնայ տասնամեակներէ ի վեր։

  • Արցախի մէջ հիմնուեցաւ Հ.Մ.Ը.Մ.-ի 111-րդ մասնաճիւղը
    Արցախի մէջ հիմնուեցաւ Հ.Մ.Ը.Մ.-ի 111-րդ մասնաճիւղը

    Հ.Մ.Ը.Մ.-ի երկրորդ հարիւրամեակի ծրագիրներուն առաջնահերթութիւնը Արցախի մէջ Հ.Մ.Ը.Մ.-ի մասնաճիւղ հիմնելու անհրաժեշտութիւնն էր։

  • Ծաւալւած գործընթացն իր մէջ պարունակում է լուրջ վտանգներ
    Ծաւալւած գործընթացն իր մէջ պարունակում է լուրջ վտանգներ

    Սամուէլ Բաբայեանը եւ նրա թիմակիցները փորձում են մեր հանրութեանը մոլորութեան տանելով եւ զգացական թելերի վրայ խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կը միաւորւի մայր Հայաստանին:

  • «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը հանդիպել է Արարատ Դանիէլեանին
    «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը հանդիպել է Արարատ Դանիէլեանին

    Երէկ՝ յուլիսի 12-ին, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւորները հանդիպել են ԱՀ արդարադատութեան նախարար Արարատ Դանիէլեանի հետ՝ մանրամասն քննարկելու առաջին ընթերցմամբ ընդունւած ԱՀ Ընտրական օրէնսգրքի եւ Կուսակցութիւնների մասին օրէնքի նախագծերը, բանաւոր ներկայացնելու խմբակցութեան առաջարկութիւնները եւ մտքեր փոխանակելու մի շարք այլ հարցերի շուրջ:

  • Տակից ռազմատենչութիւնը խրախուսելով՝ առերես խաղաղութեա՞ն են պատրաստում
    Տակից ռազմատենչութիւնը խրախուսելով՝ առերես խաղաղութեա՞ն են պատրաստում

    Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցի ընթացքում, ինչ խօսք, չէր կարող շրջանցւել Արցախի հիմնախնդրի թեման: Այն, բնականաբար, շօշափւեց: Արտաքուստ, թւում է, որ ե՛ւ Բաքւում, ե՛ւ Երեւանում Դոնալդ Տուսկը նոյնական կամ գրեթէ նոյնական յայտարարութիւններ արեց: Բայց այդպէ՞ս է արդեօք:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։