Հա

Ազգային

19/05/2016

«Նռնակներով ոչնչացրինք յատուկջոկատայիններին, մտանք դիրք. չկարողացանք երկար պահել, տանկեր շարժւեցին մեզ վրայ...»

Լեւոն - Յատուկ նշանակութեան խմբի հրամանատար, աւագ լէյտենանտ, «Արիութեան» մեդալակիր

Հրետանային եւ հրաձգային զէնքերի մարտ էր: Ապրիլի 2-ի առաւօտեան հրամանով շարժւեցինք առաջնագիծ:

 

Լեւոն - Յատուկ նշանակութեան խմբի հրամանատար, աւագ լէյտենանտ, «Արիութեան» մեդալակիր

 

Հրետանային եւ հրաձգային զէնքերի մարտ էր: Ապրիլի 2-ի առաւօտեան հրամանով շարժւեցինք առաջնագիծ:
Հակառակորդը գրաւել էր մեր դիրքերից մի քանիսը: Անձնակազմը կռւել էր մինչեւ վերջ: Գրաււած դիրքերից 200 մետր էինք հեռու: Պիտի այդ կարեւոր յենակէտը պահէինք, որ թշնամին չառաջանար: Չորս հոգով էինք, յետոյ ստորաբաժանումից էլի տղաներ միացան մեզ: Ամրացանք դիրքում: Քողարկւեցինք: Մեծ քանակութեամբ զինամթերք էինք վերցրել. երկար մարտեր էին սպասւում: Գրոհներով փորձում էին ճեղքել մեր պաշտպանութիւնը: Չէր ստացւում: Ազնաւուրը նռնականետով 50 մետր հեռաւորութիւնից զրահատեխնիկա շարքից հանեց: Խնդիր ստացանք ազատագրելու գրաււած դիրքը: Դիպուկահարի աջակցութեամբ առաջացանք: Նռնակներով ոչնչացրինք յատուկջոկատայիններին: Մտանք դիրք: Չկարողացանք երկար պահել, տանկեր շարժւեցին մեզ վրայ: Մեզանից մի քանի մետր այն կողմ էլ հակատանկայիններն էին: Վեց տանկ շարքից հանեցին: Վերադարձանք մեր դիրք ու այդտեղից շարունակեցինք կռիւը մինչեւ ապրիլի 4-ի գիշերը: Թշնամին չդիմացաւ, յետ քաշւեց: Տասնեակ սպանւածներ ունէին: Յոգնել էին:
Յաղթեցի՛նք:
Հիմա մեր պահած դիրքից վերահսկում ենք առաջնագծի մի կարեւոր բարձունքը:

 

 

Սեւակ - Յատուկ նշանակութեան խմբի զինծառայող, «Արիութեան» մեդալակիր

 

160519d02aՍիմոնեան Նւէրը, Բալայեան Ազնաւուրը, Սահակեան Ղարիբը երեք օր նռնականետերով կռւեցին: Ամէն մէկը 100-ից աւելի արկ կրակեց: Երեք օր դիմադրեցին: Երեք օր մեր կողքին էին: Հակառակորդի տանկը հարւածեց ու… տղերքը զոհւեցին: Հիմա չեմ հաւատում, որ մեր վերջին կռիւն էր միասին: Ղարիբը ծառայութեան ընթացքում պարգեւատրւել էր «Արիութեան համար» մեդալով, Ազնաւուրի հայրը, քեռին զոհւել էին առաջին պատերազմի ժամանակ, Նւէրն էլ եղբօր գրկում մահացաւ… Մի՛ հարցրէք՝ ինչ է պատերազմը… Պարզապէս այն, ինչի համար մենք պայքարում էինք, շատ աւելի թանկ էր, քան կեանքը…

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ
«hayzinvor.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։