Հա

Ազգային

26/05/2016 - 09:20

Արեամբ եւ պողպատով

Մութն էր պատել հայոց աշխարհին,
Եղեռն ու օրհաս՝ պարուրել նրան,
Փոթորիկները մռնչում էին,
Երկունք էր ապրում յոյսերի հսկան:

1918 Մայիսի 28

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ


Մութն էր պատել հայոց աշխարհին,
Եղեռն ու օրհաս՝ պարուրել նրան,
Փոթորիկները մռնչում էին,
Երկունք էր ապրում յոյսերի հսկան:

 

Պահերը հապճեպ խուսափում էին,
Հրանօթները՝ ոռնում մահերգանք,
Լեռների վրայ թափով անմեկին
Կռիւն էր շիկնում, կռիւն էր անկանգ:

 

Եւ քարէ մարդիկ, քարէ սրտերով,
Քարէ սրտերով ու կամքով քարէ,
Հայոց լեռներում կռանում էին
Կեանքի ու մահւան երգը մետաղէ...

 

Աշխարհանցում էր անծիր քաոսում,
Տարերքն էր փրթում անդունդ ու գագաթ,
Ընդերքից ժայթքած լաւայ էր հոսուն,
Դարեր կուտակւած հրաբուխ համակ...

 

Բախումը լաւի ու վատի զարզանդ
Անտեղիտալի վերջին գուպարում.
Ժողովուրդ ու հող ձուլւած անվկանդ
Յաղթական թափով էին վարարում...

 

Արարում էին ապրելու կորով,
Նւաճում էին ուժ ու իրաւունք.
Արեան, պողպատի, քարի շաղախով
Կեանքն էր կարկառւում բարձունքից բարձունք:

 

Կռիւն էր շիկնում, կռիւն էր անկանգ,
Մետաղէ մի երգ հայոց լեռներում.
- Մե՛րն է յաղթանակ, մե՛րն է յաղթանակ...
Հզօր Մասիսն էր ահեղ գոռերգում:

 

Շառագունւել էր ո՜ղջ հորիզոնը,
Արեւը ամպից դժւար էր ջոկւում.
Բայց լոյսն էր կոխում հայ երկնի զոնը,
Հայոց աշխարհին նարօտ էր կապում:

 

Մեր ոթած արեան կարմիրը շատ էր
Ու փողփողում էր նարօտը գունեղ.
Մեր սուրբ նարօտի կարմիրը շատ է,
Մեր նւիրումի արիւնը սրբեղ:

 

Մեր կոփած երկնի կապոյտը շատ էր,
Ու փողփողում էր նարօտը գունեղ.
Մեր սուրբ նարօտի կապոյտը շատ է,
Մեր խորունկ հոգու երկինքը բիւրեղ:

 

Մեր հուր երկունքի ծիրանին շատ էր,
Ու փողփողում էր նարօտը գունեղ.
Մեր սուրբ նարօտի նարնջին շատ է,
Մեր յաւերժութեան ծիրանին շքեղ:

Յարակից լուրեր

  • «Պարտաւոր ենք համախմբւել, որպէսզի ամէն գնով պահպանենք եւ զօրացնենք մեր պետականութիւնը». ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ
    «Պարտաւոր ենք համախմբւել, որպէսզի ամէն գնով պահպանենք եւ զօրացնենք մեր պետականութիւնը». ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ

    ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Հալէպում մասնակցել է Մայիսի 28-ի տօնակատարութեանը: Ստորեւ ներկայացնում ենք նրա խօսքը.

  • Յակոբ Տէր-Խաչատուրեան. «Համախմբուինք մեր պետականութեան շուրջ՝ իրականացած տեսնելու մեր ազգային իղձերը»
    Յակոբ Տէր-Խաչատուրեան. «Համախմբուինք մեր պետականութեան շուրջ՝ իրականացած տեսնելու մեր ազգային իղձերը»

    Շաբաթ, 1 յունիս 2019-ին, Հալէպի «Գ. Եսայեան» սրահին մէջ արժանավայել հանդիսութեամբ յիշատակուեցաւ Հայաստանի անկախութեան 101-ամեակը, կազմակերպութեամբ Հայ Երիտասարդական միութեան:

  • Կազմակերպութիւն, որը պետականութիւն կերտեց
    Կազմակերպութիւն, որը պետականութիւն կերտեց

    Իւրաքանչիւր տարի Հայոց պետականութեան վերականգնման օրը նշելուց, որ այժմ կոչւում է «Հանրապետութեան օր», ինչ-որ բաներ անտեսւում են: Անտեսւում են գաղափարական հիմքերը, արժէքային եւ կազմակերպչական հզօր համակարգը, որոնց բացակայութեան պարագայում չէր կարող իրականութիւն դառնալ պետականութեան ստեղծումը:

  • Ամէն հրաշք իր մեկնաբանութիւնն ունի
    Ամէն հրաշք իր մեկնաբանութիւնն ունի

    Մայիսի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն իրեն իսկական քաղաքացի զգաց: Բայց ոչ սովորական քաղաքացի, այլ ՀՀ քաղաքացի` հպարտ, անվեհեր, պատրաստ` նորանոր խիզախումների եւ Հանրապետութեան առաջին հայրերի պատգամներն ու «յանձնարարականները» կատարելու: Նա, կարծում եմ, Սարդարապատի յուշահամալիրում իր ելոյթով վերջնականապէս թաղեց նաեւ ՀՀ օրհներգը, զինանշանը եւ դրօշը փոփոխութեան ենթարկելու կեղծ օրակարգերը: Քերթողահայր Խորենացին մի անգամ ասել է` թէեւ մենք ածու ենք փոքր, բայց մեզանում էլ յիշատակելու մեծ-մեծ գործեր կան: Համամիտ եմ պատմահօր հետ, բայց կուզենայի մի փոքրիկ յաւելում անել նրա այդ մտքին:

  • Անդրադարձ. Հաւաստիութեան համար երկու նախապայմաններ
    Անդրադարձ. Հաւաստիութեան համար երկու նախապայմաններ

    28 մայիսին, Սարդարապատի յուշահամալիրին մէջ տեղի ունեցած պաշտօնական արարողութեան ընթացքին Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան յայտարարեց, թէ Հայաստանի Ա Հանրապետութեան պետական այրերուն երազանքը կ՛ապրի եւ պիտի իրագործուի:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։