Հա

Ազգային

26/05/2016

«Աւարայր»-ից... մինչեւ «Արցախ»՝ հայ ժողովրդի պատմութեան հերոսներին...

Հերոսը իր ազգի կամքի ու հաւատքի խտացումն է, նրա հաւաքական խիղճը եւ յարատեւման առհաւատչեան: Ապրել, պայքարել ու զոհւել Հայրենիքի համար, ահաւասի՛կ անձնուրաց հերոսի նշանաբանը կեանքում:
Հերոսը չի մեռնում, այլ իր գործով յաւերժանում է ազգի հոգիներում, դառնում է խորհրդանիշ, դառնում ռահվիրայ՝ ապագայ սերունդների համար:

ՀԱՅՐԻԿ ԱՂԱՆԵԱՆ

Այսօր, Հայկական լեռնաշխարհն ու Սփիւռքը դարձել է խորախորհուրդ մեծ տարածք, եւ իբրեւ շիրմատուն սրբագործւած է հայ հերոսների եւ ազգային անբասիր գործիչների աճիւնով, եւ այսօր մենք որպէս խորին յարգանք ու մեծարանք, գլուխ ենք խոնարհում նրանց անթառամ յիշատակի առջեւ եւ մեր տուրքը մատուցում: Այսօր դիւցազներգութեան եւ համազգայնամարտի նւիրական խորհուրդը դարձրել ենք մեր ճանապարհի եւ գործունէութեան պայծառ ուղեցոյցը, եւ այս ազգային-ազատագրական ոգով պէտք է սրբագործւեն մեր բոլորիս, յատկապէս երիտասարդ սերնդի կեանքն ու աշխատանքը:
Նւիրեալ հերոսն ու ազգային գործիչը չունի անձնական կենսագրութիւն, դա հարազատ ժողովրդի պատմութեան մի պատառիկն է, որոնց հանրագումարը դառնում է ամբողջական պատմութիւնը:
Հետեւաբար, այս խոհերը մեզանից իւրաքանչիւրը պիտի դարձնի ոչ միայն ոգեկոչման, այլեւ ազգային հաւատարմութեան եւ գաղափարի պաշտպանման երդման պահեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։