Հա

Ազգային

26/05/2016 - 10:50

Սարդարապատի հերոսամարտին մասնակցած այլազգիները

1918-ի Մայիսի 28-ին հայկական զօրագնդերն ու աշխարհազօրը դիմակայում էին թուրքական բանակի՝ թւով ու սպառազինութեամբ գերակըշռող ուժերին: Հայ զինւորի ու գիւղացու կողքին այդ օրերին կռւում էին նաեւ բազմաթիւ այլազգի զինւորականներ: Հերոսամարտի թանգարանում նրանց մեծ մասին անուն առ անուն գիտեն: Մեծադիր լուսանկարները փակցւած են հայ զինակիցների նկարների կողքին:

1918-ի Մայիսի 28-ին հայկական զօրագնդերն ու աշխարհազօրը դիմակայում էին թուրքական բանակի՝ թւով ու սպառազինութեամբ գերակըշռող ուժերին: Հայ զինւորի ու գիւղացու կողքին այդ օրերին կռւում էին նաեւ բազմաթիւ այլազգի զինւորականներ: Հերոսամարտի թանգարանում նրանց մեծ մասին անուն առ անուն գիտեն: Մեծադիր լուսանկարները փակցւած են հայ զինակիցների նկարների կողքին:
Ներկայացնում ենք նրանցից պահպանւած եզակի լուսանկարներ ու կենսագրական որոշ տւեալներ:

 

Ալեքսանդր Շնէուր
Սարդարապատի հերոսամարտին մասնակցած ռուս սպան հիմնադրման պահից ղեկավարել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան գլխաւոր շտաբի հետախուզական բաժինը:
Զինւորական նախարար Հ. Հախվերդեանի հրամանով նշանակւել է Հայկական հետեւակային դիւիզիայի շտաբի՝ յանձնարարութիւնների գծով սպայի պաշտօնում: Հանրապետութեան հիմնադրումից մէկ տարի անց նշանակւել է Գլխաւոր շտաբի պետ: Զէնքի մատակարարման վերաբերեալ բանակցութիւններ է վարել անգլիացիների հետ:

 

Նիկոլայ Կլիչ
Կլիչը ծնւել է Կարսում՝ զինւորականի ընտանիքում, սովորել Երեւանի գիմնազիայում ու Թիֆլիսի կադետական կորպուսում: Առաջին Աշխարհամարտին մասնակցող հրետանաւորը 1917-ին արձակուրդ է ստանում ու գալիս Երեւան՝ ընտանիքի մօտ: Ստեղծւած ռազմական դրութեան պատճառով Կլիչը մնում է Հայաստանում ու 1918-ի յունւարին միանում դաշնակցական բանակին: Առաջին Հանրապետութեան զինւած ուժերում զբաղեցրել է հրետանային մարտկոցի աւագ սպայի, ապա՝ հրամանատարի պաշտօն:

 

Վլադմիր Սակիլարի
Յոյն կապիտան Վլադիմիր Սակիլարին Սարդարապատի ճակատամարտում եղել է հրետանային մարտկոցի հրամանատար: 1920-ին արդէն հրետանային գնդի հրամանատար էր: Հանրապետութեան փլուզումից յետոյ միացել է բոլշեւիկներին, մասնակցել խորհրդային կարգերի հաստատմանն ու քաղաքացիական կռիւներին:

160526d04a

Վլադիմիր Պերեկրեօստով
Առաջին Համաշխարհային պատերազմին մասնակցած կադրային սպան, գնդապետ Վլադիմիր Պերեկրեօստովը Սարդարապատի ճակատամարտի ժամանակ եղել է պարտիզանական գնդի հրամանատար: Մահացել է հէնց նոյն տարում՝ 1918-ին՝ ջրից թունաւորւելով:

 

Ջհանգիր աղա
Ջհանգիր Խատիֆովը (Ջհանգիր աղա) Արեւմտեան Հայաստանի եզդիների առաջնորդներից էր: 20-րդ դարասկզբից գլխաւորել է հեծեալ ջոկատ: 1918-ին՝ թուրքական արշաւանքի ժամանակ, Ջհանգիր աղայի աշխարհազօրային ջոկատը Մոլլա-Բայազետ գիւղի մօտ զգալի վնաս է հասցրել թուրքական զօրքին, այնուհետեւ մասնակցել Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտին: Նա հայկական զօրքերի հետ փակել է թուրքերի ճանապարհներն ու յետ շպրտել Ալեքսանդրապոլ:

«1in.am»

Յարակից լուրեր

  • Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկրորդ խորհրդարանի բացումը
    Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկրորդ խորհրդարանի բացումը

    Նորընտիր խորհրդարանի հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ Հայաստանի խորհրդարանի հրաւիրումից ուղիղ մէկ տարի անց՝ 1919 թ. օգոստոսի 1-ին: Խորհրդարանի նիստը բացեց նրա աւագագոյն անդամ Ասետիք Սահակեանը, քարտուղարն էր կրտսերագոյն անդամ Ենովք Միրաքեանը: Բացման օրը ներկայ էին 56 պատգամաւոր:

  • Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան
    Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան

    1918 թ. օգոստոսի մէկին (նոր տոմարով)` հինգշաբթի օրը, Երեւանում, բացւեց Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ գերագոյն օրէնսդրական ժողովի` Հայաստանի Խորհրդի առաջին նստաշրջանը:

    Քաղաքն ունէր սովորական տեսք: Ոչ մի զարդարանք փողոցներում: Բացի մի քանի պաշտօնական շէնքերից, ոչ մի դրօշակ: Խանութները բաց էին: Կառավարութիւնը ոչ մի միջոց ձեռք չէր առել եւ թողել էր, որ ազգաբնակութիւնն ինքը որոշի իր վերաբերմունքը, եւ ամէն ոք, ըստ սովորութեան, իր գործի հետեւից էր:

  • Գիլ Թրոյ. «Քաջազնունին մոռացւած է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում»
    Գիլ Թրոյ. «Քաջազնունին մոռացւած է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում»

    Ամերիկացի պատմաբան, Սիմոն Ռոքոուէր մրցանակի դափնեկիր, Գիլ Թրոյը վերջերս «Daily Beast» պարբերականում «Հայաստանի առաջին վարչապետի ողբերգութիւնը. չափազանց բորբոքւած եւ այժմ մոռացւած» յօդւած էր գրել Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու մասին:

  • Մեր լինելութեան գրաւականը
    Մեր լինելութեան գրաւականը

    1918 թւականի Մայիսի 28-ին, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, թրքական ոճրագործ բանակի գործողութիւնները Արեւելեան Հայաստանում արիաբար կասեցնելով եւ ինքնապաշտպանական հերոսական մարտերից յետոյ, իրագործւեց հայ ժողովրդի դարաւոր երազանքը՝ հիմնադրւեց Հայաստանի անկախ Հանրապետութիւնը:

  • Ինչ տօն ենք տօնում
    Ինչ տօն ենք տօնում

    Ակնյայտ է, որ որոշ մարդկանց համար այսօր էլ դեռ յստակ չէ, թէ ինչին է նւիրւած 100-ամեակի տօնը, որ համազգային շուքով տօնում ենք այս տարի: Միթէ՞ այդպիսի տպաւորութիւն չի ստացել ցանկացած մարդ ներկայ գտնւելով (եթէ յաջողւել է ներկայ գտնւել) Սարդարապատի տօնակատարութեանը: Ինքս առիթ ունեցայ տանը լինելու եւ հեռուստացոյց միացնելու, երբ հարիւրամեակի համերգին ինչ-որ երիտասարդ փորձում էր անգլերէն երգ երգել եւ հասկանալով, որ այստեղ էլ բան չեմ կորցրել փոխեցի ալիքը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։