Հա

Ազգային

26/05/2016 - 11:10

Ղարաքիլիսից մինչեւ Ղարաբաղ

Որքա՛ն ենք ուզում խիստ ձերբազատւել
Արհաւիրքների խելայեղ բեռից,
Յիշողութեան սեւ պարկերը պարպել,
Թօթափւել Արեան կանչի զարկերից:
Կեանք-արեգակին նայել լո՛ւրթ աչքով,
Սիրել ծաղիկներն՝ առա՜նց թախիծի,
Տեսնել անապատ, չյիշել Դեր-Զոր,
Հիանալ հեւքով ջրեզր աւա՜զի...

ՎԱՐԱՆԴ
Ձեր ցեղասպանւած պապերի պատմութիւնն ուսներիդ դրած՝ տանում էք, այն պէտք է իջեցնէք ձեր ուսերից:
ԱՐԻԱՆ ԱՍԿԱՐԻԴ


Որքա՛ն ենք ուզում խիստ ձերբազատւել
Արհաւիրքների խելայեղ բեռից,
Յիշողութեան սեւ պարկերը պարպել,
Թօթափւել Արեան կանչի զարկերից:
Կեանք-արեգակին նայել լո՛ւրթ աչքով,
Սիրել ծաղիկներն՝ առա՜նց թախիծի,
Տեսնել անապատ, չյիշել Դեր-Զոր,
Հիանալ հեւքով ջրեզր աւա՜զի...

 

... Չնայաց լարած զօրեղ ճիգ ու ջանք
Յետ շպրտեցինք ցեղը վարազի
«Ածուից մեր փոքր»՝ բայց խիստ կողոպտւած.
Տարինք յաղթանակ,
Դրինք դրօշակ՝
Բաշ-Աբարանին,
Սարդարապատին,
Ղարաքիլիսին,
Սակայն հիւսիսի կռարձան-ը նենգ.
Թաթ դրեց թուրքի թաթում արնաներկ,
Ու ազատ, անկախ Հայաստանս սէգ
Ճեղքեցին, հետն էլ՝ լանջը Մասիսի:

 

Խոշոր բաժինը տւին օսմանին,
Վերը՝ վրացուն, կողերն... ա՛յլ շնի,
Եւ իմ Եռագոյն դրօշը հզօր
վերածեցին ալ
լաթի ծւէնի...

 

Սակայն եւ այնպէս
Ուզում ենք մենք էլ
Արդարութեան մեծ
Նաւը կայանի,
Նոյը յայտնւի,
Յայտնւի կրկին,
հագին ծիրանի,
Եւ խաղաղութեան Աղաւնու փետրով
Սրբի հուսկ բիծը մեր ծո՜վ արիւնի...

* * *

160526d02a... Ո՜վ ֆրանսուհի, գիտե՞ս ինչ եռքով
Եկայ Քաղաքդ, սերտման ծարաւի...
... Էյֆէլի կայմին տեսայ հայատող-.
«Նետւեմ, հայրենիք, հասնե՜մ երեւի...»:
Ու չհմայեց «դաշտը Եւղիսեան»,
Նոյն «Շանզ-Էլիզէ»-ն՝ վառ վիտրիններով,
Ո՛չ էլ դստրերի դուխին փարիզեան՝
Խենթ ջահէլներին յաւիտեան գերող.
Ամէն Սեննայում փնտրեցի... Սեւան,
Մոնմարտրում ամէն՝ մատեան ծաղկողի,
Օպերա-ի դէմ՝ դուդուկ-փող ծիրան,
Որ Կարօտանքի սերմերը մաղի-.
... Լաւա՛շ հաց գնեմ
Boulangerie-ի մօտ,
Մօտենամ ջազով
Պարող խմբերի,
Քաղցած աչքերս որոնեն ծանօթ.
... Մերոնք շուրջ կազմեն,
Բռնեն քոչարի՜...:

 

... Շաչը չլսեմ այն փամփուշտների,
Որոնք ճարահատ զարկւեցին այնտեղ՝
Խելքի բերելու
Ուշքն աշխարհի՝
Ցեղիս արիւնը չարւի ոտնացեխ...

 

Ֆրանսուհի կին, լա՛ւ արտիստուհի,
Խօսքդ հոգեմօտ,
Հայեացքդ ծաւի,
Է՛լ պիտի փրկւել
Տապարից Չարի,
Ճախրել իբր թիթեռ
կամ թեւ՝
Արծիւի՜....

 

Դրա՛ համար է Ղարաբաղն այսօր
Կանգնել պայքարի,
Դրա՛ համար են կրծքները ցցել
Հայոց աշխարհի
Զաւակներն արի,
Դրա՛ համար են
Բռնւում մարտի
Եւ կռւեն պիտի,
Մինչեւ որ քանդեն
շղթաները սուր՝
Սուրբ Արարատի՜...

6 օգոստոս-2015
21 մայիս-2016

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։