Հա

Ազգային

14/06/2016

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Վարչապետ Քաջազնունու որդիները զոհւել են Հայաստանի համար

Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետ Յոհաննէս Քաջազնունին ունեցել է վեց զաւակ՝ չորս որդի եւ երկու դուստր՝ ըստ ծննդեան հերթականութեան՝ Անահիտ, Արամ, Աշոտ, Ռուբէն, Կարէն, Մարգօ:
Երբ 1914-ին սկսւեց Առաջին Աշխարհամարտը, Քաջազնունու պատանի երեք որդիները մեկնեցին ռազմաճակատ: Աշոտ Քաջազնունին զոհւել է 1918 թ. մայիսին Ղարաքիլիսայի հայ-թուրքական կռիւների ժամանակ:

Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետ Յոհաննէս Քաջազնունին ունեցել է վեց զաւակ՝ չորս որդի եւ երկու դուստր՝ ըստ ծննդեան հերթականութեան՝ Անահիտ, Արամ, Աշոտ, Ռուբէն, Կարէն, Մարգօ:
Երբ 1914-ին սկսւեց Առաջին Աշխարհամարտը, Քաջազնունու պատանի երեք որդիները մեկնեցին ռազմաճակատ: Աշոտ Քաջազնունին զոհւել է 1918 թ. մայիսին Ղարաքիլիսայի հայ-թուրքական կռիւների ժամանակ:
Արամ Քաջազնունին երկու անգամ վիրաւորւել է, զոհւել է 1920-ի ամռանը Զանգիբասարի (Մասիս) հայ-թաթարական կռիւների ընթացքում:
Ռուբէն Քաջազնունին գերւել է 1920-ի աշնանը Կարսում, երբ թուրքական զօրքերը գրաւեցին քաղաքը:
Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը գտնւում է Երեւանում:
Քաջազնունին թաղւած է եղել Կոզերնի գերեզմանոցում, սակայն գերեզմանոցի քանդման պատճառով նրա աճիւնը անյայտ կորել է: Նրա աղջիկ Մարգարիտ Քաջազնունին Թոխմախի գերեզմանոցում սիմւոլիկ շիրմաքար է կանգնեցնում:

«henaran.am»

Յարակից լուրեր

  • Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկրորդ խորհրդարանի բացումը
    Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկրորդ խորհրդարանի բացումը

    Նորընտիր խորհրդարանի հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ Հայաստանի խորհրդարանի հրաւիրումից ուղիղ մէկ տարի անց՝ 1919 թ. օգոստոսի 1-ին: Խորհրդարանի նիստը բացեց նրա աւագագոյն անդամ Ասետիք Սահակեանը, քարտուղարն էր կրտսերագոյն անդամ Ենովք Միրաքեանը: Բացման օրը ներկայ էին 56 պատգամաւոր:

  • Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան
    Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան

    1918 թ. օգոստոսի մէկին (նոր տոմարով)` հինգշաբթի օրը, Երեւանում, բացւեց Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ գերագոյն օրէնսդրական ժողովի` Հայաստանի Խորհրդի առաջին նստաշրջանը:

    Քաղաքն ունէր սովորական տեսք: Ոչ մի զարդարանք փողոցներում: Բացի մի քանի պաշտօնական շէնքերից, ոչ մի դրօշակ: Խանութները բաց էին: Կառավարութիւնը ոչ մի միջոց ձեռք չէր առել եւ թողել էր, որ ազգաբնակութիւնն ինքը որոշի իր վերաբերմունքը, եւ ամէն ոք, ըստ սովորութեան, իր գործի հետեւից էր:

  • Գիլ Թրոյ. «Քաջազնունին մոռացւած է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում»
    Գիլ Թրոյ. «Քաջազնունին մոռացւած է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում»

    Ամերիկացի պատմաբան, Սիմոն Ռոքոուէր մրցանակի դափնեկիր, Գիլ Թրոյը վերջերս «Daily Beast» պարբերականում «Հայաստանի առաջին վարչապետի ողբերգութիւնը. չափազանց բորբոքւած եւ այժմ մոռացւած» յօդւած էր գրել Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու մասին:

  • Առաջին Հանրապետութեան կին պատգամաւորները
    Առաջին Հանրապետութեան կին պատգամաւորները

    Նրանք առաջինն էին… 1918-ին, Եւրոպայի երկրների կէսից աւելիում կանայք ընտրական իրաւունքներ չունէին: Իսկ 1919-ին կայացած ընտրութիւններին հայոց Առաջին Հանրապետութեան խորհրդարան են ընտրւում երեք կին պատգամաւորներ: Ցաւօք, այսօր քչերը գիտեն նրանց անունները, է՛լ աւելի քիչ են յայտնի նրանց դժուարին, բայց բոլոր իմաստներով արժանավայել կենսագրութեան ժլատ փաստերը: Չեն պահպանուել նոյնիսկ նրանց բոլորի լուսանկարները: Ու այդ ամէնը խիստ անարդարացի է, քանզի նրանք իսկական առաջամարտիկներ ու անձնուէր հայրենասէրներ էին…

  • Արամ Մանուկեան (Սերգէյ Յովհաննիսեան, 1879-1919). Գաղափարի մարտիկը, ազգային ղեկավարը եւ Հայաստանի անկախութեան դաշնակցական կերտիչը
    Արամ Մանուկեան (Սերգէյ Յովհաննիսեան, 1879-1919). Գաղափարի մարտիկը, ազգային ղեկավարը եւ Հայաստանի անկախութեան դաշնակցական կերտիչը

    Թէեւ միայն քառասուն տարի ապրելու ճակատագիր մը վիճակուեցաւ անզուգական Արամին, բայց սկսելով Շուշիէն, անցնելով Կարսէն ու Վանէն եւ վերնականապէս հանգրուանելով Երեւան՝ հայ ազգային-ազատագրական շարժման Գաղափարի Մարտիկը, հայ ժողովուրդի մարտական վերածնունդին Ազգային Ղեկավարը եւ Հայաստանի Անկախութեան Դաշնակցական Կերտիչը հայոց սերունդներուն կտակեց յաւերժական ներշնչման արժանի վարք ու գործք Արութեան։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։