Ներկայացնենք 13-րդ դարի բացառիկ մի մանրանկար՝ Կիլիկիայի հայկական թագաւորութեան արքայ Լեւոն Գ-ն եւ Կեռան թագուհին՝ իրենց 3 որդիների եւ 2 դստրերի հետ: Մանրանկարում պատկերւած է թագաւորական ընտանիքը, որը երկնային օրհնութիւն է ստանում՝ 7 նուռերի տեսքով:
Այս բարձրարւեստ ու իր բնոյթով եզակի գործը՝ «Կեռան թագուհու աւետարան» հայկական ձեռագիր մատեանից է, որը պահւում է Երուսաղէմի Սուրբ Յակոբ վանքում:
Ներկայացնենք 13-րդ դարի բացառիկ մի մանրանկար՝ Կիլիկիայի հայկական թագաւորութեան արքայ Լեւոն Գ-ն եւ Կեռան թագուհին՝ իրենց 3 որդիների եւ 2 դստրերի հետ: Մանրանկարում պատկերւած է թագաւորական ընտանիքը, որը երկնային օրհնութիւն է ստանում՝ 7 նուռերի տեսքով:
Այս բարձրարւեստ ու իր բնոյթով եզակի գործը՝ «Կեռան թագուհու աւետարան» հայկական ձեռագիր մատեանից է, որը պահւում է Երուսաղէմի Սուրբ Յակոբ վանքում: Գրւել եւ պատկերազարդւել է 1272 թւականին Սիսում՝ Կիլիկիոյ Կեռան թագուհու պատւէրով: Ձեռագիր մատեանի գրիչն է՝ Աւետիսը, սակայն մանրանկարչի՝ այսինքն ներկայացւող այս գլուխգործոցի հեղինակի անունը վերջնականապէս ստուգաբանւած չէ, բայց որպէս հեղինակ՝ ընդունւած է նշել Թորոս Ռոսլինին:
Հետաքրքիր տեղեկութիւն, թէ ինչպէս է առաջացել հայոց թագուհու՝ Կեռան անունը: 1262 թւականին՝ իշխան, հետագայում թագաւոր Լեւոն Գ-ն կին է ընտրում իշխան Հեթումի դուստր Աննային: 1269-ին իշխանուհի Աննան դառնում է թագուհի եւ իրեն դրսեւորում որպէս բանիմաց, բարեացակամ եւ առատաձեռն անձնաւորութիւն: Պալատականներն ու ժողովուրդը մեծ սիրով ու յարգանքով են վերաբերւում Աննա թագուհուն: Կիլիկեան Հայաստանում ընդունւած է եղել օգտագործել յունարէնից փոխառնւած «կիրիա» բառը, որը նշանակում է «տիրուհի»: Այսպէս, ժողովրդի սիրուց ու յարգանքից ծնւեց «Կիրիա Աննա» (Տիրուհի Աննա) թագուհուն դիմելու ձեւը, որը ժամանակի ընթացքում դարձաւ կրճատ՝ Կեռան թագուհի:
ՌՈՒԲԷՆ ՇՈՒԽԵԱՆԻ ֆէյսբուքեան էջից