Հա

Ազգային

03/07/2016

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ - Պետօն, «Հայկական Չէ Գեւարա»-ն եւ սեւանցի Սուրէնը

1992-1994 թթ. Արցախեան պատերազմից մնացել են խորհրդանիշ դարձած լուսանկարներ, որոնք կարծես ապրում են սեփական կեանքով՝ ժամանակ առ ժամանակ յայտնւելով թերթերում, գրքերում եւ, իհարկէ, համացանցում:
Որպէս կանոն մարդիկ քիչ բան գիտեն լուսանկարների հերոսների եւ հեղինակների ու առաւել եւս, դրանց ստեղծման պատմութիւնների մասին:

1992-1994 թթ. Արցախեան պատերազմից մնացել են խորհրդանիշ դարձած լուսանկարներ, որոնք կարծես ապրում են սեփական կեանքով՝ ժամանակ առ ժամանակ յայտնւելով թերթերում, գրքերում եւ, իհարկէ, համացանցում:
Որպէս կանոն մարդիկ քիչ բան գիտեն լուսանկարների հերոսների եւ հեղինակների ու առաւել եւս, դրանց ստեղծման պատմութիւնների մասին:
«Մեդիամաքս»-ը զրուցել է լուսանկարիչ Յակոբ Բերբերեանի՝ Յակբերի հետ, խնդրելով պատմել երեք յայտնի դիմանկարների ստեղծման մասին:

 

Պետրոս Ղեւոնդեանի (Պետօ) դիմանկարը

Պետօն Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալն էր: Հանրայայտ տղայ էր, մասնագիտութեամբ՝ ֆիզիկոս: Լուսանկարն արել եմ 1993 թւականի հոկտեմբերին:
Աղդամում պէտք է մեր ջոկատները նկարէի՝ Պետօն ու Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլեանն օգնում էին ինձ այդ հարցում: Բայց ինքը՝ Պետօն, երբեք չէր նկարւում, ամէն կերպ խուսափում էր: Մի օր էլ, չգիտեմ, թէ ինչ եղաւ, Պետօն ինքը մօտեցաւ եւ խնդրեց, որ իրեն նկարեմ:
Նկարեցի՝ ե՛ւ գունաւոր, ե՛ւ սեւ-սպիտակ տարբերակներով:
Չորս ամիս անց նա զոհւեց:
Լուսանկարի գունաւոր տարբերակը արտասահման ուղարկւեց՝ օրացոյցում տպւելու համար: Հետագայում այն բազմիցս օգտագործւել է ամսագրերում, տարբեր պաստառների վրայ:

 

160703d04aԱրայիկ Խանդոյեանի (Մենաւոր գայլ) դիմանկարը

Այս նկարն անւանել եմ «Հայկական Չէ Գեւարա»: Լուսանկարում Արայիկ Խանդոյեանն է, նոյն ինքը՝ «Մենաւոր գայլ»-ը: Նկարել եմ Լաչինի ազատագրման օրը՝ 1992 թւականի մայիսի 18-ին:
Պատահական նկար է, արւած Լաչինի հէնց կենտրոնում: Մեր ազատամարտիկները յաղթանակած, երգելով իջնում էին եւ ուշադրութիւնս գրաւեց այս տղան՝ հրացանին ամրացւած եասամանով: Ասացի՝ «յաղթած տղայ ես, ժպտա՛»: Հէնց այդպէս էլ նկարեցի՝ ձեռքը պարզած, լայն ու անկեղծ ժպիտը դէմքին: Հետագայում ծանօթացանք եւ ընկերացանք:
Արայիկը յետոյ Քելբաջարի հետախուզութեան պատասխանատուն էր, բազմիցս վիրաւորւել է, լուրջ վնասւածք ստացել:

 

160703d04bՍուրէն Սարգսեանի դիմանկարը

Այս տղային չեմ ճանաչել, պատահական հանդիպեցի: Երբ մերոնք ոչնչացրին Լաչինի մուտքի առաջին ադրբեջանական յենակէտը, նա խրամատներն էր ուսումնասիրում: Պարզւեց, որ սեւանցի է, անունն էլ՝ Սուրէն: Քայլում էր, ականներ փնտրում, ես էլ այդ ժամանակ իրեն նկարում էի:
Լաւ մարդ էր: Մի պահ գործընկերներս ինձ թողեցին եւ գնացին Շուշի: Սուրէնն ասաց. «Կրեսպանդենտ, էս քեզ մենակ թողեցի՞ն: Չմտածես, մենք քեզ ամէն ձեւ կը նայենք»:
Նրան այլեւս չեմ տեսել, բայց որքան գիտեմ՝ ողջ է:

ԱՆՆԱ ԲՈՒԲՈՒՇԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։