Հա

Ազգային

30/08/2016 - 10:10

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Հայաստանի առաջին համալսարանի շէնքը Ալեքսանդրապոլում

Դեռեւս 1919-ի մայիսի 16-ին Հայաստանի Առաջին Հանրապետութեան կառավարութիւնը մայրաքաղաք Երեւանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց:
Չնայած դժւարին պայմաններին, դա կարեւորագոյն առաջնային խնդիր էր համարւում նորանկախ երկրի համար՝ Հայաստանում ստեղծել ազգային մտածելակերպով նոր սերունդ ձեւաւորելու նախադրեալներ:

Դեռեւս 1919-ի մայիսի 16-ին Հայաստանի Առաջին Հանրապետութեան կառավարութիւնը մայրաքաղաք Երեւանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց:
Չնայած դժւարին պայմաններին, դա կարեւորագոյն առաջնային խնդիր էր համարւում նորանկախ երկրի համար՝ Հայաստանում ստեղծել ազգային մտածելակերպով նոր սերունդ ձեւաւորելու նախադրեալներ: Երեւանում այդ պահին յարմար շէնքային պայմաններ չլինելու պատճառով՝ որոշւեց համալսարանը բացել Ալեքսանդրապոլի (Գիւմրի) առեւտրային ուսումնարանի շէնքում (նկարում), որը 20-րդ դարասկզբին կառուցւած եւ ճարտարապետական հետաքրքիր յօրինւածքով՝ սեւ սրբատաշ տուֆէ շարւածքով եռայարկ շինութիւն էր:
Ալեքսանդրապոլում համալսարանը մեծ շուքով բացւեց 1920 թւականի յունւարի 31-ին: Պաշտօնական այդ արարողութեանը մասնակցել են Հայաստանի պետական առաջին դէմքերը՝ վարչապետ Ալեքսանդր Խատիսեանի, լուսաւորութեան նախարար Նիկոլ Աղբալեանի եւ արդարադատութեան նախարար Ռուբէն Դարբինեանի գլխաւորութեամբ:
Համալսարանի բացմանը ներկայ են եղել բազմաթիւ հիւրեր եւ դիւանագիտական ներկայացուցիչներ Երեւանից եւ Թիֆլիսից, որոնց թւում էր նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի լիազօր ներկայացուցիչ գնդապետ Վիլիամ Հասկէլը՝ տիկնոջ հետ:
Համալսարանում դասերի մեկնարկը տրւեց նշանաւոր հայագէտ Ստեփան Մալխասեանցի 1920 թւականի փետրւարի 1-ին կարդացած դասախօսութեամբ: Առաջին ուսումնական տարում համալսարանն ունէր մէկ՝ պատմա-լեզւաբանական ֆակուլտետ, 262 ուսանող եւ 32 դասախօս, իսկ համալսարանի առաջին ռեկտորն է եղել պրոֆեսոր Իւրի Ղամբարեանը:

«Gyumri city»
«ֆէյսբուք»-եան էջից

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։