Հա

Ազգային

03/09/2016 - 10:40

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Ով է Ստամբուլի ամենայայտնի պալատի հայ ճարտարապետը

Ստամբուլի հայ համայնքի թերթերից «ՀայԹերթ»-ն անդրադարձել է պոլսահայ յայտնի ճարտարապետ Կարապետ Բալեանի կեանքին:
Նշենք, որ Բալեանների գերդաստանը եղել է Օսմանեան շրջանի ամենայայտնի ճարտարապետների գերդաստաններից մէկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենայայտնի պալատներից ու մզկիթներից շատերը:

«tert.am» - Ստամբուլի հայ համայնքի թերթերից «ՀայԹերթ»-ն անդրադարձել է պոլսահայ յայտնի ճարտարապետ Կարապետ Բալեանի կեանքին:
Նշենք, որ Բալեանների գերդաստանը եղել է Օսմանեան շրջանի ամենայայտնի ճարտարապետների գերդաստաններից մէկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենայայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խօսել Բալեանների հայկական ծագման մասին: Յաճախ զբօսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրեւ «Բալեանի» իտալական տոհմ:
Եւ այսպէս, ստորեւ ներկայացնենք Բալեանների գերդաստանից թերեւս ամենայայտնի ճարտարապետ Կարապետ Բալեանի կեանքից որոշ մանրամասներ:
160903d02aԿարապետ Բալեանը ծնւել է 1800 թւականին Կ. Պոլսում՝ յայտնի ճարտարապետ Գրիգոր Բալեանի ընտանիքում: Նրա առաջին գործը եղել է Եէդիքուլէի հայկական հիւանդանոցի կառուցումը: Սակայն, Կարապետ Բալեանի ամենայայտնի ստեղծագործութիւնը, թերեւս, իր որդի Նիկողոս Բալեանի հետ միասին կառուցած Դոլմաբահչէ պալատն է, որը մինչ օրս հանդիսանում է Ստամբուլի խորհրդանիշերից մէկը:
Բալեանը հայ համայնքին ծառայել է ոչ միայն որպէս ճարտարապետ, այլեւ որպէս համայնքի խորհրդի անդամ ու բարերար:
Յայտնի ճարտարապետի 10 երեխաներից 4-ը՝ Նիկողոսը, Սարգիսը, Յակոբը եւ Սիմոնը, հետագայում շարունակել են հօր մասնագիտութիւնը:
160903d02bՕսմանեան պատմագրութեան մէջ Բալեանը յիշատակւում է որպէս «Դոլմաբահչէն կառուցած ճարտարապետ»:
Նշւում է, որ նա հանդիսացել է պալատական ճարտարապետ Մահմուդ Երկրորդ, Աբդուլմաջիդ եւ Աբդուլազիզ սուլթանների օրօք: Յայտնի է նաեւ, որ 30 տարւայ իր գործունէութեան ընթացքում Բալեանը կառուցել է 7 պալատ, 4 գործարան, 1 մզկիթ, 2 հիւանդանոց, 3 դպրոց, 2 ջրամբար եւ 7 եկեղեցի:
Թէեւ յայտնի է, որ նա թաղւել է Բեշիքթաշի հայկական գերեզմանատանը, սակայն նրա գերեզմանի վայրը մինչ օրս անյայտ է մնում:
Անցեալ տարի «Ակօս» թերթն առաջ էր քաշել մի վարկած, ըստ որի՝ Բալեանի գերեզմանաքարը յայտնւել է Ստամբուլի քաղաքապետարանին պատկանող մի շինհրապարակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։