Հա

Ազգային

13/09/2016

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Պատանի Առնօ Բաբաջանեանը՝ ծնողների հետ

Նկարում ապագայ կոմպոզիտոր Առնօ Բաբաջանեանն է իր ծնողների՝ Յարութիւն եւ Արծւիկ Բաբաջանեանների հետ:
Առնօ Բաբաջանեանը ծնւել է 1921 թւականի յունւարի 22-ին՝ Երեւանում: Նրա մանկութիւնն ու պատանեկութիւնն անցել են Նալբանդեան փողոցի հարեւանութեամբ գտնւող երեւանեան նշանաւոր թաղամասերից մէկում: Դա մի մեծ, մարդաշատ ու համերաշխ բակ էր՝ ներկայ Սախարովի հրապարակի հարեւանութեամբ:

Նկարում ապագայ կոմպոզիտոր Առնօ Բաբաջանեանն է իր ծնողների՝ Յարութիւն եւ Արծւիկ Բաբաջանեանների հետ:
Առնօ Բաբաջանեանը ծնւել է 1921 թւականի յունւարի 22-ին՝ Երեւանում: Նրա մանկութիւնն ու պատանեկութիւնն անցել են Նալբանդեան փողոցի հարեւանութեամբ գտնւող երեւանեան նշանաւոր թաղամասերից մէկում: Դա մի մեծ, մարդաշատ ու համերաշխ բակ էր՝ ներկայ Սախարովի հրապարակի հարեւանութեամբ:
Սէրը դէպի երաժշտութիւնն Առնոյին անցաւ հօրից. Յարութիւն Բաբաջանեանը մաթեմատիկայի ուսուցիչ էր, սակայն երաժշտութեան մեծ սիրահար՝ նա նւագում էր քամանչայ, շւի ու ֆիսհարմոն: Հետագայում կոմպոզիտորը յուզմունքով յիշում էր. «Յատկապէս հոգեպարար էր նրա շւին, իսկ «Դլէ եամանը»՝ ուղղակի լսել էր պէտք»:
Առնոյի երաժշտական կարողութիւնները դրսեւորւեցին վաղ հասակից, իսկ հայ մեծերի հետ երկու հանդիպումները դարձան ճակատագրական նրա համար: Այնպէս ստացւեց, որ մանկապարտէզի աւարտական խմբում այլ երեխաների շարքում Առնոյի լսողութիւնը ստուգել էր Արամ Խաչատրեանն ու խորհուրդ տւել լրջօրէն նւիրւել երաժշտութեանը:
«Մի անգամ մեր մանկապարտէզ մի այցելու եկաւ: Այդ մարդը մեզ խնդրեց երգել, որպէսզի պարզէր, թէ մեզանից ով երաժշտական լսողութիւն ունի: Ես նոյնպէս երգեցի՝ միաժամանակ ծափահարելով ռիթմին համահունչ: Այդ մարդը լսեց ու ասաց, որ ես պէտք է զբաղւեմ երաժշտութեամբ: Իսկ հետագայում ես իմացայ, որ այդ մարդն Արամ Խաչատրեանն էր»,- յիշում էր Առնօ Բաբաջանեանը:
Իր առաջին ստեղծագործութիւնը՝ «Պիոներական քայլերգը», Առնօն գրեց 9 տարեկան հասակում: Այն շատ է դուր գալիս Պետհրատի գեղարւեստական գրականութեան բաժնի վարիչ Եղիշէ Չարենցին, ով էլ նախաձեռնում է այդ ստեղծագործութեան տպագրութիւնը: Մինչեւ իր կեանքի վերջին օրը՝ 1983 թւականի նոյեմբերի 11-ը Առնօ Բաբաջանեանը սրբութեամբ պահպանեց մեծ բանաստեղծ Եղիշէ Չարենցի հետ պատանեկութեան տարիներին հանդիպման մասին թանկ յուշերը:

ՌՈՒԲԷՆ ՇՈՒԽԵԱՆԻ
ֆէյսբուքեան էջից

Յարակից լուրեր

  • «Aeroflot»-ն Առնօ Բաբաջանեանի պատւին ինքնաթիռ է անւանակոչել
    «Aeroflot»-ն Առնօ Բաբաջանեանի պատւին ինքնաթիռ է անւանակոչել

    Ռուսաստանի Դաշնութեան տրանսպորտի նախարարութեան նախաձեռնութեամբ «Aeroflot» աւիաընկերութիւնն իր օդանաւերից մէկն անւանակոչել է հայ կոմպոզիտոր Առնօ Բաբաջանեանի պատւին:

  • Առնօ Բաբաջանեանի մահւան տարելիցի առիթով Երեւանում հնչում էին նրա ստեղծագործութիւնները
    Առնօ Բաբաջանեանի մահւան տարելիցի առիթով Երեւանում հնչում էին նրա ստեղծագործութիւնները

    ՀՀ կոմպոզիտորների միութեան նախագահ Արամ Սաթեանն ասաց, որ Բաբաջանեանը զարմանալի անձնաւորութիւն էր: «Նա հիանալի ընկեր էր, մարդ, ով զգում էր ժամանակը, կարողանում էր ապրել ժամանակի խնդիրներով: Սիրւած էր բոլորից, բազմաշնորհ եւ բազմաժանր կոմպոզիտոր էր: Ցաւում եմ, որ երկար չապրեց»,- պատմեց Արամ Սաթեանը:

  • Մինսկում կայացել է Առնօ Բաբաջանեանի ծննդեան 95-ամեակին նւիրւած համերգ
    Մինսկում կայացել է Առնօ Բաբաջանեանի ծննդեան 95-ամեակին նւիրւած համերգ

    Հայաստանի Անկախութեան 25-ամեակին նւիրւած միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 29-ին Բելոռուսիայի երաժշտութեան ակադեմիայում Բելոռուսիայում ՀՀ դեսպանութիւնը կազմակերպել էր համերգ՝ նւիրւած մեծ երգահան Առնօ Բաբաջանեանի ծննդեան 95-ամեակին:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Առնօ Բաբաջանեան (1921-1983)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Առնօ Բաբաջանեան (1921-1983)

    Առնօ Բաբաջանեան ամբողջապէս նւիրւեցաւ երաժշտութեան եւ միայն 9 տարեկան էր, երբ ստեղծեց իր առաջին երաժշտական գործը՝ «Պիոներական մարշ»-ը (քայլերգը), որ անմիջապէս ուշադրութիւնը գրաւեց ժամանակի գրականութեան, մշակոյթի եւ արւեստի ականաւոր գործիչներուն եւ քննադատներուն: Անձնապէս Չարենց իր հոգածութեան տակ առաւ մանուկ Բաբաջանեանին՝ անոր առջեւ բանալով դռները Երեւանի պետական երաժշտանոցին կից երաժշտական դպրոցին:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Առնօ Բաբաջանեան (1921-1983)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Առնօ Բաբաջանեան (1921-1983)

    Յուշատետրի 22 յունւարի էջին յայտնւեց առնական դէմքը հայ երգի եւ երաժշտութեան սիրւած վարպետներէն Առնօ Բաբաջանեանի։
    Յունւարի 22-ին ծննդեան տարեդարձն էր տաղանդաշատ երաժիշտին, որ մանուկ տարիքէն իսկ, հնչիւններու հետ հաղորդակցութեան մոգական ուժով, կրցաւ մնայուն ու անվերջ երգահանդէսի մը վերածել իր կեանքին ժամանակը, անոր իւրաքանչիւր վայրկեանը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։