Հա

Ազգային

24/09/2016

Երդման արարողութիւն՝ Արմաղա լեռան ստորոտում

Սեպտեմբերի 18-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնւող Արմաղա լեռան ստորոտում տեղի ունեցած երդման արարողութեամբ 48 նորագիր համալրեց Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը, որոնցից 40-ը՝ ՀՅԴ Մարտունու «Տալւորիկ» կոմիտէութեան:

«yerkir.am» - Սեպտեմբերի 18-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնւող Արմաղա լեռան ստորոտում տեղի ունեցած երդման արարողութեամբ 48 նորագիր համալրեց Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը, որոնցից 40-ը՝ ՀՅԴ Մարտունու «Տալւորիկ» կոմիտէութեան:
Տեղի ընտրութիւնը պատահական չէր: Արմաղա լեռան վրայ գտնւող Քարանձաւ թաքստոցում 1920-30 թթ. գումարւել են Դաշնակցութեան Մարտունու ընդյատակում գործող «Լեռնային կոմիտէ» կառոյցի ժողովները:
Արմաղանի լանջերին հնչում էր ազգային երգը: Բոլորին հիացրեցին յատկապէս Ծովինար համայքում գործող մանկապատանեկան «Ծովինար» ազգագրական պարերի համոյթի կատարումները: Համոյթի կազմաւորմանը նպաստել է նաեւ ՀՅԴ «Տալւորիկ» կոմիտէն՝ Ծովինարի «Օձաբերդ» խմբի ընկերների նախաձեռնութեամբ:

160924c03a160924c03b

Յարակից լուրեր

  • Ի՞նչ անել երբ էշդ գողացել են
    Ի՞նչ անել երբ էշդ գողացել են

    Զոյա Թադէոսեանը (արժէ՞ ներկայացնել) Դաշնակցութեանը 24 ժամ է տւել, որ ներողութիւն խնդրի այս օրերին իր հասցէին հնչեցւած «վիրաւորանքների» համար, այլապէս, սպառնացել է` մտքի դրածն անել:

    Հիմա ես մի քիչ կասկածում եմ, որ որեւէ մէկը Զոյա Թադէոսեանից յանկարծ ներողութիւն խնդրի, որովհետեւ, եթէ մէկը կայ, որ պէտք է ներողութիւն խնդրի հայ ժողովրդից (ինչը եւ արեց) ու արցախեան հերոսամարտի զոհերից, դա Զոյա Թադէոսեանն է, որ իր աբսուրդ յայտարարութիւններով մաքուր օդում իսկական ամպրոպ պայթեցրեց: 

  • Ձեզ ո՞վ է սնանում
    Ձեզ ո՞վ է սնանում

    Արդարութեան կացինահարները Դաշնակցութեանը մեղադրում են անարդարութեան մեղքով։

    Հաւասարութեան ոտնահարները Դաշնակցութեանը այպանում են անհաւասարութեան յանցանքով։

    Ազատութեան իրաւունքների կաշկանդները Դաշնակցութեանը պախարակում են ազատութեան իրաւունքների զլացումով։

  • Ամէն ջանք թափել իրականացնելու համար զանոնք
    Ամէն ջանք թափել իրականացնելու համար զանոնք

    Դաշնակցական կոչուելու համար բաւական չէ տեսականօրէն յարել Դաշնակցութեան ծրագրին ու կանոնագրին եւ համակրանքով ընդունել կանոնագրութեան հինգ պահանջներն ու կուսակցական որոշումները եւ կրաւորական կերպով ենթարկուել նրանց:

  • Միտումնաւոր խեղաթիւրո՞ւմ, թէ՞ պարզապէս ստրկամտութիւն
    Միտումնաւոր խեղաթիւրո՞ւմ, թէ՞ պարզապէս ստրկամտութիւն

    Ակնյայտ է, որ Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած միջոցառումների մշակութային բաժինը, անցեալ տարիների հետ համեմատած, կրում էր ազգային եւ հայրենասիրական լիցքեր: Շրջաններում կազմակերպւած միջոցառումներին եւ փետրւարի 20-ին երիտասարդական պալատում կազմակերպւած համերգին հնչեցին միայն ազգային եւ հայրենասիրական երգեր, եւ, ինչը պակաս կարեւոր չէ, բոլոր ելոյթները հնչեցին ՀԱՅԵՐԷՆ:

  • Հին երգը նոր առիթով
    Հին երգը նոր առիթով

    Հայաստանում լրատւամիջոցներ կան, (էլեկտրոնային եւ ոչ էլեկտրոնային) որոնց, թէեւ «մասնագիտացած են» քաղաքական թեմաների գծով, իրենց բանսարկու, ստահոդ ու սադրիչ բնույթի համար այլ բան չես անւանի քան դեղին մամուլ: Այս օճառա-պղպջակային ոճի հրատարակութիւնները կրկին աշխուժացել են Դաշնակցութեան հասցէին ցեխարձակումների գործում: Պատճա՞ռը՝ շատ ակնյայտ է, առաջիկայ ամիսներին Հայաստանում տեղի է ունենալու պետական-իշխանական համակարգի արմատական փոփոխութիւն, որին էլ կը հետեւի նոր կառավարութեան ձեւաւորումը՝ արդէն առկայ կամ փոփոխւած կամ նոր ձեւաչափով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։