Հա

Ազգային

25/09/2016

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Մարտիրոս Սարեանը՝ Միկոյեանին.- «Անաստա՛ս, դու էշի գլուխ ես»

Անաստաս Միկոյեանը, երբ ԽՍՀՄ-ի Գերագոյն խորհրդի նախագահութեան նախագահն էր, Մոսկւայում այցելում է Սարեանի անհատական ցուցահանդէսը:
Արդէն ծանօթացել էր նկարների մեծ մասին, երբ նրան ուղեկցող Սարեանն ասում է.

Անաստաս Միկոյեանը, երբ ԽՍՀՄ-ի Գերագոյն խորհրդի նախագահութեան նախագահն էր, Մոսկւայում այցելում է Սարեանի անհատական ցուցահանդէսը:
Արդէն ծանօթացել էր նկարների մեծ մասին, երբ նրան ուղեկցող Սարեանն ասում է.
-Անաստա՛ս, որ ես զգալի աւանդ եմ ներդրել արւեստում՝ բոլորին է յայտնի: Բայց ասա ինձ, ե՞րբ պիտի դու էլ քո պարտքը կատարես՝ ե՞րբ պիտի լուծես մեր Ղարաբաղի ու Նախիջեւանի հարցն ու վերադարձնես, վերջապէս, դրանք Հայաստանին:
Միկոյեանը պատասխանում է.
-Մարտիրոս Սերգեւի՛չ, Ձեր ինչի՞ն են պէտք Ղարաբաղն ու Նախիջեւանը: Աւելի լաւ է՝ դրանց փոխարէն Հայաստանում երկու գործարան կառուցենք:
Ապշահար Սարեանը մի պահ կանգ է առնում ու խորին դառնութեամբ ասում.
Անաստա՛ս, դու էշի գլուխ ես:

«asekose.am»

Յարակից լուրեր

  • Սարեանի՝ զարմանալի պատմութիւն ունեցող կտաւն առաջին անգամ ցուցադրւելու է Հայաստանում
    Սարեանի՝ զարմանալի պատմութիւն ունեցող կտաւն առաջին անգամ ցուցադրւելու է Հայաստանում

    Առաջին անգամ Հայաստանում՝ Մ. Սարեանի տուն թանգարանում բացւող «Սարեանը եւ Ֆրանսիան» ցուցահանդէսում կը ներկայացւի վարպետի փարիզեան շրջանի (1926-1928) «Կովկասեան քաղաքի փողոց. Թիֆլիս» (1927 թ.) նկարը։

    Սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 14-ը կայանալիք ցուցահանդէսը նւիրւած է Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժովին։

  • Հայորդիներու կտակարանը եւ Անաստաս Միկոյեան
    Հայորդիներու կտակարանը եւ Անաստաս Միկոյեան

    «Հայորդիները» Սիամանթոյի կրակէ խօսքը պարունակող այն հատորն է, ուր կեանքի կը կոչուին հայոց ազատամարտի մեծ առաջամարտիկները իրենց պայծառափայլ դէմքերով։ Քրիստափոր Միքայէլեան, Աւետիս Ահարոնեան, Անդրանիկ, Աղբիւր Սերոբ, Խրիմեան Հայրիկ եւ բազմաթիւ յայտնի եւ անյայտ նուիրեալնե՛րը մեր ազգային ուխտին՝ որոնք կը տողանցեն այս գրքին էջերուն մէջէն իրենց ետին թողնելով լուսաշաւիղը մեր հաւաքական իմաստութեան եւ զօրութեան եւ հաւատքին։

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Ակսել Բակունց (Ալեքսանդր Թեւոսեան) (1899-1937)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Ակսել Բակունց (Ալեքսանդր Թեւոսեան) (1899-1937)

    Հայկական գեղանկարչութեան հանճարեղ վարպետին՝ Մարտիրոս Սարեանին ուղղւած իր նամակներէն մէկուն մէջ, հայոց քնարերգութեան մեծ վարպետը՝ Աւետիք Իսահակեան գրած է.- «Կոմիտասի երգերի եւ քո գոյների մասին խօսում են որպէս բառերով անթարգմանելի հրաշքների մասին: Բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանում կայ մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասեան շնչով եւ փայլատակում են քո կտաւների գոյներով: Դա Ակսել Բակունցն է»:

  • KGB-ի նախկին պաշտօնեան բացայայտել է Հայոց Հարցի եւ Հիրոսիմայի ռմբակոծութեան կապը
    KGB-ի նախկին պաշտօնեան բացայայտել է Հայոց Հարցի եւ Հիրոսիմայի ռմբակոծութեան կապը

    Հիրոսիմայի ատոմային ռմբակոծութեան ողբերգութեան 70-ամեայ տարելիցի ֆոնին «Կոմսոմոլսկայա պրաւդան» նոր ու անսպասելի վարկած է ներկայացրել Հիրոսիմայի ռմբակոծութեան պատճառների, Հայոց Հարցի ու Արեւմտեան Հայաստանի հետ կապւած Ստալինի պլանների կապերի առումով:

  • Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանի դռները կրկին կը բացւեն նկարչի ծննդեան օրը
    Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանի դռները կրկին կը բացւեն նկարչի ծննդեան օրը

    2015 թւականի փետրւարի 28-ին՝ 20-րդ դարի մեծագոյն նկարիչ Մարտիրոս Սարեանի ծննդեան օրը (135-ամեակ), իր դռները կրկին կը բացի Մ. Սարեանի տուն-թանգարանը: «Panorama.am»-ի հետ զրոյցում տեղեկացրեց Մ. Սարեանի տուն-թանգարանի տնօրէն Ռուզան Սարեանը:
    Յիշեցնենք, որ 2013 թ. յուլիսի 1-ից Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանը չի գործում. մշակութային օջախը հիմնանորոգւում է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։