Հա

Ազգային

25/09/2016 - 10:10

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Հայ ժողովրդի նւիրեալ զաւակները. Համօ Օհանջանեան եւ Ռուբինա Արեշեան

20-րդ դարասկիզբը հայ ժողովրդի համար նշանաւորւեց ազգային-ազատագրական պայքարի աննախադէպ վերելքով, որը ճնշւում էր ինչպէս Արեւմտեան Հայաստանում՝ Օսմանեան կառավարութեան կողմից, այնպէս էլ Հարաւային Կովկասում՝ Ցարական կառավարութեան:

20-րդ դարասկիզբը հայ ժողովրդի համար նշանաւորւեց ազգային-ազատագրական պայքարի աննախադէպ վերելքով, որը ճնշւում էր ինչպէս Արեւմտեան Հայաստանում՝ Օսմանեան կառավարութեան կողմից, այնպէս էլ Հարաւային Կովկասում՝ Ցարական կառավարութեան:
1930-ականներին արւած այս հազւագիւտ լուսանկարում՝ 1920 թւականին Հայաստանի Առաջին Հանրապետութեան վարչապետ Համօ Օհանջանեանն է եւ իր կինը՝ այդ ժամանակահատւածում երկրի փաստացի առաջին տիկին Ռուբինա Արեշեանը:
Այսօր քչերը գիտեն, որ Ռուբինա Արեշեանը 20-րդ դարասկզբի հայ հայրենասիրական երիտասարդութեան կուռքն էր հանդիսանում, որը դեռեւս 24 տարեկան՝ 1905 թւականին իր զինակիցների հետ նախապատրաստել եւ իրականացրել էր Պոլսում սուլթան Աբդուլ Համիդի վրայ մահափորձը. ժամացոյցի միջոցով պայթեցւում է կառքում տեղադրւած հզօր ռումբը, բայց սուլթանը յապաղում է մզկիթից դուրս գալու պահին եւ հրաշքով ողջ է մնում:
Ռուբինան ծնւել էր Թիֆլիսի կալւածատիրոջ ընտանիքում: Լինելով խիզախ ու համարձակ անձնաւորութիւն, իր բարձր անհատականութեան շնորհիւ՝ նա վաղ հասակից ներգրաււում է հայ ազգային ազատագրական շարժմանը: Հետագայում, 1912 թւականին Ցարական կառավարութեան կողմից սանձազերծած շինծու եւ իր բնոյթով հակահայկական «Դաշնակցութեան դատավարութեան» գործով, երբ իր մտերիմ զինակից Համօ Օհանջանեանը կեղծ մեղադրանքով աքսորւում է Սիբիր, Ռուբինան նրա հետ մեկնում է աքսորավայր: Շուտով նրանք ամուսնանում են: 1915 թւականին Ռուբինան Համօ Օհանջանեանի հետ աքսորից կրկին վերադառնում է Հայաստան եւ ռազմաճակատային հոսպիտալներում աշխատում է որպէս բուժքոյր՝ օգնելով բժիշկ ամուսնուն: 1920-ի մայիսին, ստանձնելով Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնը, Համօ Օհանջանեանն ասում է. «Տաճիկ փաշաները մի կողմից, բոլշեւիզմի կարմիր պատմուճանը հագած ադրբեջանեան խաները միւս կողմից՝ նորից սպառնում են Հայաստանի անկախութեանն ու ազատութեանը»:
1921 թւականին, Անկախ Հայաստանի անկումից յետոյ, Օհանջանեանները հաստատւում են Կահիրէում, որտեղ Ռուբինան եռանդուն հայապահպան գործունէութիւն է ծաւալում Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնում: Կահիրէում է ծնւում նրանց որդի Վիգէնը: Ամուսնու մահից յետոյ Ռուբինան տեղափոխւում է Կանադա, որտեղ էլ 1971-ին մահանում է 90 տարեկան հասակում՝ մինչեւ իր կեանքի վերջը պահպանելով անկոտրուն հայրենասիրական ոգին:

ՌՈՒԲԷՆ ՇՈՒԽԵԱՆԻ
ֆէյսբուքեան էջից

Յարակից լուրեր

  • Հոգեհանգստի արարողութիւն՝ Յովհաննէս Քաջազնունու, Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին
    Հոգեհանգստի արարողութիւն՝ Յովհաննէս Քաջազնունու, Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին

    «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ Երեւանի կենտրոնական գերեզմանատանը կատարւել է հոգեհանգստի արարողութիւն՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու, 3-րդ վարչապետ Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին:

  • Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկրորդ խորհրդարանի բացումը
    Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկրորդ խորհրդարանի բացումը

    Նորընտիր խորհրդարանի հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ Հայաստանի խորհրդարանի հրաւիրումից ուղիղ մէկ տարի անց՝ 1919 թ. օգոստոսի 1-ին: Խորհրդարանի նիստը բացեց նրա աւագագոյն անդամ Ասետիք Սահակեանը, քարտուղարն էր կրտսերագոյն անդամ Ենովք Միրաքեանը: Բացման օրը ներկայ էին 56 պատգամաւոր:

  • Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան
    Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան

    1918 թ. օգոստոսի մէկին (նոր տոմարով)` հինգշաբթի օրը, Երեւանում, բացւեց Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ գերագոյն օրէնսդրական ժողովի` Հայաստանի Խորհրդի առաջին նստաշրջանը:

    Քաղաքն ունէր սովորական տեսք: Ոչ մի զարդարանք փողոցներում: Բացի մի քանի պաշտօնական շէնքերից, ոչ մի դրօշակ: Խանութները բաց էին: Կառավարութիւնը ոչ մի միջոց ձեռք չէր առել եւ թողել էր, որ ազգաբնակութիւնն ինքը որոշի իր վերաբերմունքը, եւ ամէն ոք, ըստ սովորութեան, իր գործի հետեւից էր:

  • Գիլ Թրոյ. «Քաջազնունին մոռացւած է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում»
    Գիլ Թրոյ. «Քաջազնունին մոռացւած է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում»

    Ամերիկացի պատմաբան, Սիմոն Ռոքոուէր մրցանակի դափնեկիր, Գիլ Թրոյը վերջերս «Daily Beast» պարբերականում «Հայաստանի առաջին վարչապետի ողբերգութիւնը. չափազանց բորբոքւած եւ այժմ մոռացւած» յօդւած էր գրել Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու մասին:

  • Առաջին Հանրապետութեան կին պատգամաւորները
    Առաջին Հանրապետութեան կին պատգամաւորները

    Նրանք առաջինն էին… 1918-ին, Եւրոպայի երկրների կէսից աւելիում կանայք ընտրական իրաւունքներ չունէին: Իսկ 1919-ին կայացած ընտրութիւններին հայոց Առաջին Հանրապետութեան խորհրդարան են ընտրւում երեք կին պատգամաւորներ: Ցաւօք, այսօր քչերը գիտեն նրանց անունները, է՛լ աւելի քիչ են յայտնի նրանց դժուարին, բայց բոլոր իմաստներով արժանավայել կենսագրութեան ժլատ փաստերը: Չեն պահպանուել նոյնիսկ նրանց բոլորի լուսանկարները: Ու այդ ամէնը խիստ անարդարացի է, քանզի նրանք իսկական առաջամարտիկներ ու անձնուէր հայրենասէրներ էին…

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։