Հա

Ազգային

15/10/2016 - 10:30

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Կարսի Առաքելոց եկեղեցու հազարամեայ ոդիսականը

19-րդ դարավերջի լուսանկարում՝ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին է: Այս նկարը ուշագրաւ եւ խորհրդանշական է նրանով, որ հայկական եկեղեցու եւ ժամատան վրայ տեղադրւած են ռուսական ուղղափառ խաչեր:
Արդէն մէկ հազարամեակից աւել պատմութիւն ունեցող եւ հիմա էլ կանգուն Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցւել է 10-րդ դարի 30-ական թւականներին՝ Աբբաս Բագրատունու օրօք:

1579 թւականին թուրքերն այն վեր են ածում մզկիթի՝ գմբէթին տեղադրելով կիսալուսին: 1878 թւականին Կարսը՝ կէսդարեայ անընդմէջ հակամարտութիւնից յետոյ Օսմանեան Թուրքիայից անցնում է Ռուսական կայսրութեան կազմի մէջ, իսկ Սուրբ Առաքելոցը դառնում է արդէն ռուս Ուղղափառ եկեղեցի:
Միայն 1919-20 թթ., երբ մեծագոյն ջանքերի շնորհիւ Կարսը մտնում է նորանկախ Հայաստանի Առաջին Հանրապետութեան կազմի մէջ՝ Կարսի Սուրբ Առաքելոցը վերջապէս դառնում է այն, ինչ որ եղել էր ի սկզբանէ՝ Հայ Առաքելական Եկեղեցի, եւ ըստ դրա էլ վերփոխւում են նաեւ եկեղեցու եւ ժամատան վրայ տեղադրւած խաչերի ուրւագծերը:
Սակայն դա, աւաղ, կարճ է տեւում: 1921 թւականին Սովետական Ռուսաստանը, ոտնահարելով հայ ժողովրդի կենսական շահերն ու իրաւունքները, Կարսն ուղղակի նւիրաբերում է իր նորայայտ ռազմավարական դաշնակցին՝ քեմալական Թուրքիային:
Հայկական հնագոյն քաղաքում թուրքերի եւ քրդերի յայտնւելուն պէս պատմական շինութիւնը երկար ժամանակ օգտագործւում էր որպէս պահեստ: 1970 թւականին այստեղ բացւում է թանգարան, իսկ արդէն 1998 թւականից՝ Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկւում է եւ վեր է ածւում մզկիթի:

ՌՈՒԲԷՆ ՇՈՒԽԵԱՆԻ
ֆէյսբուքեան էջից

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։