Հա

Ազգային

19/10/2016 - 10:10

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Լեռնահայաստանը՝ 1921 թւականի հայկական անկախ կղզին

1920 թւականի դեկտեմբերին, երբ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը տեղի տւեց խորհրդայնացման ճնշմանը, Ազատ Սիւնիքը՝ Գարեգին Նժդեհի ղեկավարութեամբ մերժեց ընդունել խորհրդային իշխանութիւնը եւ հռչակեց իր անկախութիւնը: Հայերի համար Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքարի հերոսական դրսեւորում էր, որը մղւում էր երկրամասը Ադրբեջանի մաս կազմելու խորհրդային վտանգից պաշտպանելու համար:

1920 թւականի դեկտեմբերին, երբ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը տեղի տւեց խորհրդայնացման ճնշմանը, Ազատ Սիւնիքը՝ Գարեգին Նժդեհի ղեկավարութեամբ մերժեց ընդունել խորհրդային իշխանութիւնը եւ հռչակեց իր անկախութիւնը: Հայերի համար Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքարի հերոսական դրսեւորում էր, որը մղւում էր երկրամասը Ադրբեջանի մաս կազմելու խորհրդային վտանգից պաշտպանելու համար:
1920 թւականի դեկտեմբերի 25-ին Տաթեւի վանքում հրաւիրւեց Համազանգեզուրեան առաջին համագումարը: Որոշւեց Զանգեզուրը ժամանակաւորապէս հռչակել անկախ պետութիւն՝ Ինքնավար Սիւնիք կամ Լեռնահայաստան անւանումով, մինչեւ պարզ կը դառնար Հայաստանի Հանրապետութեանը միանալու հնարաւորութիւնը:
Լեռնահայաստանի սպարապետ դարձաւ Գարեգին Նժդեհը: 1921-ի ապրիլի 27-ին, դարձեալ Տաթեւի վանքում, կայացաւ Համազանգեզուրեան 2-րդ համագումարը, որը երկրամասը պաշտօնապէս կոչեց Լեռնահայաստանի Հանրապետութիւն: Սպարապետ Նժդեհը դարձաւ նորաստեղծ պետական միաւորի վարչապետ եւ պարգեւատրւեց «Խուստուփեան արծիւ» շքանշանով: Համագումարի պատգամաւորների կազմը՝ 95 հոգի յայտարարւեց որպէս Լեռնահայաստանի պառլամենտ: Մայրաքաղաք հռչակւեց Գորիսը, ընդունւեց Հանրապետութեան պաշտօնական օրհներգը (հեղինակ՝ Տիգրան Սազանդարեան), դրօշը՝ հայկական Եռագոյնը եւ զինանշանը (նկարում):
Մէկ ամիս անց, ելնելով կտրուկ փոփոխւող քաղաքական իրավիճակից, Լեռնահայաստանը վերանւանւեց Հայաստանի Հանրապետութիւն՝ Սիմոն Վրացեանի վարչապետութեամբ (Նժդեհը մնաց իբրեւ սպարապետ՝ գերագոյն գլխաւոր հրամանատար): Նման անւանումն այդ պահին ուղղակի հակադրւում էր Խորհրդային Հայաստանին եւ մարտահրաւէր էր նետում նրան:
1921-ի յուլիսի կէսերին, Սիւնիքը Խորհրդային Հայաստանին միացնելու երաշխիքներ ստանալուց յետոյ, Գարեգին Նժդեհը փոքր զօրախմբով անցնում է Պարսկաստան, որով էլ աւարտւում է Լեռնահայաստանի Հանրապետութեան կարճատեւ, բայց վառ ու հերոսական պատմութիւնը:

ՌՈՒԲԷՆ ՇՈՒԽԵԱՆԻ
ֆէյսբուքեան էջից

Յարակից լուրեր

  • Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկրորդ խորհրդարանի բացումը
    Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկրորդ խորհրդարանի բացումը

    Նորընտիր խորհրդարանի հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ Հայաստանի խորհրդարանի հրաւիրումից ուղիղ մէկ տարի անց՝ 1919 թ. օգոստոսի 1-ին: Խորհրդարանի նիստը բացեց նրա աւագագոյն անդամ Ասետիք Սահակեանը, քարտուղարն էր կրտսերագոյն անդամ Ենովք Միրաքեանը: Բացման օրը ներկայ էին 56 պատգամաւոր:

  • Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան
    Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան

    1918 թ. օգոստոսի մէկին (նոր տոմարով)` հինգշաբթի օրը, Երեւանում, բացւեց Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ գերագոյն օրէնսդրական ժողովի` Հայաստանի Խորհրդի առաջին նստաշրջանը:

    Քաղաքն ունէր սովորական տեսք: Ոչ մի զարդարանք փողոցներում: Բացի մի քանի պաշտօնական շէնքերից, ոչ մի դրօշակ: Խանութները բաց էին: Կառավարութիւնը ոչ մի միջոց ձեռք չէր առել եւ թողել էր, որ ազգաբնակութիւնն ինքը որոշի իր վերաբերմունքը, եւ ամէն ոք, ըստ սովորութեան, իր գործի հետեւից էր:

  • 12 յուլիս 1921. Լեռնահայաստանի անկումը եւ Գարեգին Նժդեհի Պարսկաստան անցումը
    12 յուլիս 1921. Լեռնահայաստանի անկումը եւ Գարեգին Նժդեհի Պարսկաստան անցումը

    1921-ի այս օրը, յուլիս 12-ին, Հայաստանի Հանրապետութեան ազատ ու անկախ վերջին տարածքն ու միջնաբերդը՝ Լեռնահայաստանը եւս ինկաւ Կարմիր Բանակի տիրապետութեան տակ։

    Հայոց պատմութեան տխուր պահերէն մէկը կը խորհրդանշէ 12 յուլիս 1921-ը, որովհետեւ 96 տարի առաջ հայ ժողովուրդը իր ազատութեան եւ անկախութեան վերջին արծուեբոյնը եւս զիջեցաւ Հայաստանին պարտադրուած խորհրդային իշխանութեան։

  • Գիլ Թրոյ. «Քաջազնունին մոռացւած է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում»
    Գիլ Թրոյ. «Քաջազնունին մոռացւած է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում»

    Ամերիկացի պատմաբան, Սիմոն Ռոքոուէր մրցանակի դափնեկիր, Գիլ Թրոյը վերջերս «Daily Beast» պարբերականում «Հայաստանի առաջին վարչապետի ողբերգութիւնը. չափազանց բորբոքւած եւ այժմ մոռացւած» յօդւած էր գրել Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու մասին:

  • Առաջին Հանրապետութեան կին պատգամաւորները
    Առաջին Հանրապետութեան կին պատգամաւորները

    Նրանք առաջինն էին… 1918-ին, Եւրոպայի երկրների կէսից աւելիում կանայք ընտրական իրաւունքներ չունէին: Իսկ 1919-ին կայացած ընտրութիւններին հայոց Առաջին Հանրապետութեան խորհրդարան են ընտրւում երեք կին պատգամաւորներ: Ցաւօք, այսօր քչերը գիտեն նրանց անունները, է՛լ աւելի քիչ են յայտնի նրանց դժուարին, բայց բոլոր իմաստներով արժանավայել կենսագրութեան ժլատ փաստերը: Չեն պահպանուել նոյնիսկ նրանց բոլորի լուսանկարները: Ու այդ ամէնը խիստ անարդարացի է, քանզի նրանք իսկական առաջամարտիկներ ու անձնուէր հայրենասէրներ էին…

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։