Հա

Ազգային

05/11/2016 - 09:50

Թալիշում Սիսիանի ջոկատի զոհւած ազատամարտիկների յիշատակին յուշարձան է բացւել

Արցախի նախագահ Բակօ Սահակեանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղ, որտեղ մասնակցել է ապրիլեան քառօրեայ պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհւած ազատամարտիկների յիշատակին տեղադրւած խաչքարյուշարձանի բացման հանդիսաւոր արարողութեանը:

«panorama.am»- Արցախի նախագահ Բակօ Սահակեանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղ, որտեղ մասնակցել է ապրիլեան քառօրեայ պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհւած ազատամարտիկների յիշատակին տեղադրւած խաչքարյուշարձանի բացման հանդիսաւոր արարողութեանը:
161105e01aԱրցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան հաղորդմամբ, իր խօսքում Բակօ Սահակեանը նշել է, որ այս պահին բոլորս համակւած ենք տարբեր զգացումներով. մի կողմից, կայ խոր թախիծ եւ տխրութիւն, քանի որ յիշում ենք մեր նահատակւած ընկերներին եւ հարազատներին, որոնց կերպարը միշտ կենդանի է մեր սրտերում, իսկ միւս կողմից, մենք լի ենք հպարտութեամբ, որ ունենք այդպիսի հերոս մարտիկներ, ովքեր իրենց խիզախութեամբ ու անձնւիրութեամբ պաշտպանեցին հարազատ ժողովրդին եւ պետութիւնը, ում համար հայրենիքին ծառայելը ամենամեծ եւ կարեւոր առաքելութիւնն էր կեանքում:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սիւնեցիները եւ, մասնաւորապէս, սիսիանցիները միշտ էլ ակտիւ մասնակցութիւն են ունեցել հայրենիքի պաշտպանութեան գործում, եւ այդ առումով Արցախեան ազատամարտը բացառութիւն չէր, որի ընթացքում նրանք պայքարել են թշնամու դէմ եւ իրենց անգնահատելի աւանդը բերել մեր փառաւոր յաղթանակների կերտմանը:161105e01b
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ-ի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդւարդ Շարմազանովը, պաշտօնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից ու Սփիւռքից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։