Հա

Ազգային

06/11/2016 - 10:20

Դիարբեքրից ժամանած հայ երիտասարդի գրութիւնը Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի յուշամատեանում յուզել է համացանցի օգտատէրերին

Թուրքիայի Դիարբեքր (պատմական Տիգրանակերտ) քաղաքից Երեւան ժամանած հայ երիտասարդի՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի յուշամատեանում թողած թուրքերէն գրութիւնը, յայտնւելով սոցցանցերում, մեծ արձագանգ է գտել Թուրքիայի հայութեան շրջանում:

«tert.am» - Թուրքիայի Դիարբեքր (պատմական Տիգրանակերտ) քաղաքից Երեւան ժամանած հայ երիտասարդի՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի յուշամատեանում թողած թուրքերէն գրութիւնը, յայտնւելով սոցցանցերում, մեծ արձագանգ է գտել Թուրքիայի հայութեան շրջանում:
Թուրքիայի Ադըեաման նահանգի Քեահթայի շրջանի գիւղերից մէկում իսլամացւած հայերի ընտանիքում ծնւած Ստեփան Իլհանը ներկայում ապրում է Դիարբեքրում: Տարիներ առաջ նա սկսել է ստեղծագործել, ձայնագրել հայերէն երգեր, իսկ աւելի ուշ՝ նաեւ մկրտւել հայկական եկեղեցում:
Հայաստան իր երկրորդ այցելութեան ժամանակ հայ երիտասարդը գրութիւն է թողել Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի յուշամատեանում, որն օրեր անց յայտնւել է համացանցում եւ յուզել շատերին:
Ստորեւ ներկայացնում ենք նրա գրութեան հայերէն թարգմանութիւնը: Ստեփան Իլհանը յուշամատեանում որպէս ազգանուն օգտագործել է իր պապիկներից մէկի անւամբ Եփրեմեան ազգանունը.
161106d03a«Այստեղ եմ... Ցաւի սրտում, ցաւի կենտրոնում... Մինչեւ ոսկորներս զգում եմ կատարւածը՝ առանց ապրելու: Սիրելի պապիկներս՝ Խաչիկը, Եփրեմը... Մեր կորցրած բոլոր հրա-շալի մարդիկ... Այս պահին բոլորդ իմ կողքին էք, վստահ եմ դրանում: Դուք էլ վտահ եղէք, որ ես ապրում եմ ձեր հոգով: Ապրում եմ իմ հողի վրայ, եւ շարունակելու եմ ապրել ու մահանալու եմ ճիշտ ձեր պէս, Հրանտի պէս, Սեւակի (նկատի ունի 2011 թ. թուրքական բանակում սպանւած հայազգի ժամկէտային զինծառայող Սեւակ Շահին Բալըքչըին- «tert.am») պէս...
Պապիկ, կայ մի բան, որ նրանք (թուրքերը) մոռացել են, կայ մի բան, որ նրանց չի յաջողւել. մեզ ձեզանից, ինձ քեզանից չկարողացան պոկել: Չկարողացան ինձ զրկել քեզ պէս խօսելուց, աղօթելուց, երգելուց, կարճ ասած՝ քեզ պէս ապրելուց, որովհետեւ գլխումս եղած սահմանները ոչնչացրի, ինչպէս որ դու էիր սովորեցրել մայրիկիս եւ հայրիկիս, եւ ինչպէս որ նրանք սովորեցրին ինձ: Կամուրջ գցեցի դէպի սէր տանող ամէն ճանապարհին: Երեւանից դէպի Տիգրանակերտ, այնտեղից՝ Քեահթա... Այնտեղից էլ՝ ամէն տեղ՝ որ վայրի սիրտը ձեզ հետ է...
Լոյսերի մէջ եղէք:
Ստեփան Եփրեմեան»:

Յարակից լուրեր

  • Կարօ Փայլանին Դիարբեքիրում մեծ ոգեւորութեամբ են դիմաւորել
    Կարօ Փայլանին Դիարբեքիրում մեծ ոգեւորութեամբ են դիմաւորել

    Թուրքիայի խորհրդարանի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը Դիրաբեքիրում բնակիչների հետ հանդիպումներից լուսանկարներ է տեղադրել «Twitter»-ի իր էջում։

  • Դիարբեքիրում յայտնաբերւել է 800-ամեայ մագաղաթ
    Դիարբեքիրում յայտնաբերւել է 800-ամեայ մագաղաթ

    Դիարբեքիրում իրականացւած ոստիկանական գործողութիւնների արդիւնքում առգրաւել է կաշւէ կազմով, սրբապատկերներով, եբրայերէն գրւած 800-ամեայ մագաղաթ: 

  • Դիարբեքիրում 1200 տարւայ Աստւածաշունչ է յայտնաբերւել, այն փորձել են վաճառել գանձագողերը
    Դիարբեքիրում 1200 տարւայ Աստւածաշունչ է յայտնաբերւել, այն փորձել են վաճառել գանձագողերը

    Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Դիարբեքիր նահանգի Քայափընար շրջանում յայտնաբերւել է 1200 տարւայ 37 էջից բաղկացած Նոր Կտակարան, գտածօն առգրաււել է մի խումբ գանձագողերի ձեռքից: 

  • Մերի Աննա Օստերգարդ. Նորայայտ նիւթեր ՀՑԹԻ ֆոնդերում
    Մերի Աննա Օստերգարդ. Նորայայտ նիւթեր ՀՑԹԻ ֆոնդերում

    Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ հիմնադրամի հաւաքածուն բոլորովին վերջերս համալրւել է թանգարանային բացառիկ արժեքներկայացնող նորայայտ միաւորներով, որոնք մեզ նւիրաբերել է յունաստանաբնակ Սարգիս Քեշիշօղլուն:

  • Ես փլած քաղաքիս ուրախ օրերը պատմեցի
    Ես փլած քաղաքիս ուրախ օրերը պատմեցի

    «Զահվել» տունը, տնամէջը ծըփ-ծըփ մաքրել կը նշանակէ։ Ամբողջ տունը տեղէն վերցնել, տակը վրան բերել, մաս մաքուր դարձնելու անունն է Զահվելը։ Տօնի նախորդող շաբաթը զահվելի շաբաթ է։ Բակի միւս տուներուն նման մենք ալ կահ-կարասին, աման-չամանը, գորգը կարպետը դուրս կը հանենք, պատերը, սիւները, աստիճանները, երեւացող կամ չերեւացող տան ամէն մէկ անկիւնը նոյն զգուշութեամբ կը մաքրենք եւ յետոյ դարձեալ ամէն ինչ իր տեղն ու տեղը կը դիզենք։ Բոլոր հարեւաններ իրենց մաքրութիւնը աւարտելէ ետք ալ միասնաբար կը ձեռնարկենք այս անգամ բակի մաքրութեան։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։