Հա

Ազգային

09/11/2016 - 09:00

Ներկայացւել է «Ղարաբաղի բարբառ»-ը բառարանի էլեկտրոնային տարբերակը

Ղարաբաղի բարբառը հայերէնի ամենատարածւած ու կենսունակ բարբառներից է, որով ներկայում հաղորդակցւում են Արցախում, ինչպէս նաեւ Սփիւռքի որոշ գաղթօջախներում բնակւող հարիւր հազարաւոր հայեր։

«armenpress.am» - Ղարաբաղի բարբառը հայերէնի ամենատարածւած ու կենսունակ բարբառներից է, որով ներկայում հաղորդակցւում են Արցախում, ինչպէս նաեւ Սփիւռքի որոշ գաղթօջախներում բնակւող հարիւր հազարաւոր հայեր։
Բառարանի հեղինակի՝ բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ, Արցախի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան եւ սպորտի նախարարի տեղակալ Արմէն Սարգսեանի ասութեամբ՝ գիրքը իր երկար ու քրտնաջան 20 տարիների աշխատանքի արդիւնքն է: «Աշխատանքի մտայղացումը ինձ տւել է իմ գիտական ղեկավարը: Այն ներկայացնում է Ղարաբաղի բարբառի խօսւածքներում գործածւող բառերը, ոճերն ու դարձւածքները», «Արմէնպրես»-ի հաղորդմամբ ասաց նա՝ յաւելելով, որ բառայօդւածներն օժտւած են քերականական, իմաստաբանական, լեզւաոճական եւ ծագումնաբանական նշումներով ու բացատրութիւններով, ձեռագիր ու տպագիր աղբիւրներից ու բանաւոր խօսքից քաղւած անհրաժեշտ վկայութիւններով:
Ղարաբաղի բարբառն ունի բազմաթիւ ենթաբարբառներ ու խօսւածքներ, որոնք զգալիօրէն տարբերւում են միմեանցից։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով, Սիւնիքի, Տաւուշի, Գեղարքունիքի մարզերում տարածւած մի շարք խօսւածքներ այդ բարբառի ենթաբարբառներն են։ Մինչեւ 1980-ական թթ. վերջը Ղարաբաղի բարբառը խօսւել է նաեւ Հիւսիսային Արցախում, Գանձակում, ինչպէս նաեւ Բաքւում ու Ադրբեջանի այլ բնակավայրերում։
Ղարաբաղի բարբառի՝ գիտական հետաքրքրութիւն ներկայացնող տարբեր հարցերի ուսումնասիրութեամբ զբաղւել են մի շարք անւանի լեզւաբաններ՝ Հր. Աճառեանը, Ա. Ղարիբեանը, Գ. Ջահուկեանը, Կ. Դաւթեանը եւ ուրիշներ։
«Ղարաբաղի բարբառ»-ը բառարանը նւիրւում է արցախեան շարժման 25-ամեակին:

Յարակից լուրեր

  • Միասնական լինելու դէպքում մենք կը յաջողենք
    Միասնական լինելու դէպքում մենք կը յաջողենք

    17 ապրիլ 2019 ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի խօսքով՝ իրենք մշտապէս կապւած են եղել արտաքին գործերի նախարարութեան հետ եւ տարիներ շարունակ Սփիւռքում «անպաշտօն դիւանագիտութեան» դերն ենք խաղացել՝ զօրաւիգ կանգնելով Հայաստանի պետականութեան եւ հայ ժողովրդի շահերն առաջ տանելուն:

  • Հայրենադարձութեան օրակարգին պէտք է պատրաստւել համալիր մասնագիտական ծրագրերով
    Հայրենադարձութեան օրակարգին պէտք է պատրաստւել համալիր մասնագիտական ծրագրերով

    «Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

  • ՀՀ-Սփիւռք յարաբերութիւններում ներդրւելիք նոր համակարգի քննութիւն
    ՀՀ-Սփիւռք յարաբերութիւններում ներդրւելիք նոր համակարգի քննութիւն

    Շուտով ՀՀ խորհրդարանում քննարկւելու եւ ընդունւելու է «Կառավարութեան կառուցւածքի եւ գործունէութեան մասին» օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին նոր օրէնքը: Նշեալ եւ յարակից օրէնքների նախագծերի փաթեթի վերաբերեալ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան օրէնսդրական նախաձեռնութեանը ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն էր տւել 2019 թւականի մարտի 7-ի որոշմամբ: 

  • Ներդրումները գաղափարական կամ բարոյական, հայրենասիրական մղումներով չեն խթանւի. անհրաժեշտ են վստահելի դրոյթներ
    Ներդրումները գաղափարական կամ բարոյական, հայրենասիրական մղումներով չեն խթանւի. անհրաժեշտ են վստահելի դրոյթներ

    «Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։