Հա

Ազգային

23/11/2016 - 10:30

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ - ՀՅԴ մամուլի 27 անուն թերթեր կը թւայնացւին

Ստորեւ ներկայացւած ցանկը՝ դաշնակցական մամուլի 27 անուն հաւաքածոներ, արդէն «Ազդակ»-ի տրամադրութեան տակ են, նկարահանւած վիճակով: ՀՀ Ազգային գրադարանին մօտ պահւող եւ այնտեղ նկարահանւած այս հաւաքածոները «Ազդակ»-ի «Ժիրայր Պուտագեան» մամլոյ ուսումնասիրութեան կենտրոնին մէջ շուտով յատուկ ծրագրաւորումի փուլէն անցնելէ ետք կօժտւին որոնողական համակարգով եւ այսպիսով կը նկատւին թւայնացւած:

«Ազդակ» - Ազգային գրադարան համագործակցութեան առաջին քայլեր


«Ազդակ» - Ստորեւ ներկայացւած ցանկը՝ դաշնակցական մամուլի 27 անուն հաւաքածոներ, արդէն «Ազդակ»-ի տրամադրութեան տակ են, նկարահանւած վիճակով: ՀՀ Ազգային գրադարանին մօտ պահւող եւ այնտեղ նկարահանւած այս հաւաքածոները «Ազդակ»-ի «Ժիրայր Պուտագեան» մամլոյ ուսումնասիրութեան կենտրոնին մէջ շուտով յատուկ ծրագրաւորումի փուլէն անցնելէ ետք կօժտւին որոնողական համակարգով եւ այսպիսով կը նկատւին թւայնացւած: Հայաստանի Հանրապետութեան Ազգային գրադարանին հետ «Ազդակ»-ի համագործակցութիւնը առաջին քայլերը կառնէ. ծրագրւած է յատկապէս մամուլի հաւաքածոներուն ուղղութեամբ միացեալ աշխատանքներ իրականացնել: Այս առնչութեամբ կը ներկայացնենք նաեւ Ազգային գրադարանի տնօրէն Տիգրան Զարգարեանի նամակը՝ ուղղւած «Ազդակ»-ին, ուր կը կատարւի «Ազդակ»-ի թւայնացման աշխատանքին գնահատականը.
Ստացանք Ձեր կողմից ուղարկւած «Ազդակ» պարբերականի 2009-2010 թւականների Թւայնացւած տարբերակները եւ գրանցւած լազերային պնակիտի վրայ, մշակւած նիշերի տեսագիտական ճանաչման համակարգով (OCR-Optical Character Recognition):

Ցանկանում եմ նշել, որ ստուգելով նիշերի ճանաչման որակը, հասկացանք, որ դուք ապահովել էք շատ բարձր արդիւնքներ, պատկերները գործնականում վերծանւած են անսխալ, որի համար ընդունէք իմ շնորհաւորանքները:
Իրականացրել էք եզակի աշխատանք, որի արդիւնքները մեծապէս կը նպաստեն հայագիտական նիւթերի որոնման եւ արդիւնաւէտ օգտագործման հնարաւորութիւնների ընդլայնմանը, ինչպէս նաեւ հայալեզու բովանդակութեան տեսանելիութեան ապահովմանը համացանցում:
«Ազդակ»-ի տրամադրութեան տակ գտնւող նկարահանւած թերթերու ցանկը: Շուտով կը սկսի թւայնացման աշխատանքը.
«Ազատ Հայաստան» - խմբագիր՝ Ա. Չիլինգարեան
«Ազատամարտ» - Պոլիս ՀՅԴ օրգան, հիմնւած՝ 10-6-1909 թւականին
«Ազատամարտ» շաբաթաթերթ - Պոլիս, 1910-1911
«Ազատամարտ» շաբաթաթերթ - Փարիզ, 1978
«Ազդակ» - Պոլիս
«Ալիք» օրաթերթ - Թիֆլիս, 1906 թւական
«Ալիք» օրաթերթ - Թեհրան, 1931 թւական
«Ալիք» - Կարին, 1914 թւական
«Այգ» եռօրեայ - Թաւրիզ, 1914-1921
«Աշխատանք» շաբաթաթերթ - Վան, 1910-1915
«Աշխատանք» - Իզմիր, 1913-1914
«Աշխատանք» - Երեւան, 1916-1919
«Աշխատաւոր» Թիֆլիս, 1919-1920
«Աշխատաւոր»-ի լրատու - Թիֆլիս
«Աշխատաւորի ձայն» օրաթերթ - Կարս
«Ապառաժ» - Ամասիա, 1911
«Ապառաժ» - Շուշի, 1917
«Առաջամարտ» - 1912
«Արդարամարտ» - Պոլիս - 1918
«Արեւ» - Բաքու, 1914-1918
«Արիամարտ» - Պոլիս, 1918
«Արօր» - Թիֆլիս - 1907
«Բագին» յաւելւած «Ազատամարտ»-ի, 1911-1912
«Գործ» - Բաքու
«Գործ» ամսագիր - Բաքու, 1917
«Գործ» - Թիֆլիս, 1908-1909
«Երկիր» օրաթերթ - Թիֆլիս, 1906 - «Յառաջ»-ի շարունակութիւնը
«Զանգ» - Երեւան, 1917-1919, խմբագիր՝ Վրացեան
«Զանգ» - Թիֆլիս
«Հայաստանի աշխատաւոր» - ՀՅԴ օրգան
«Հայկաշէն» - Փարիզ, 1942-1943
«Հայրենիք» ամսագիր - Բոստոն
«Հորիզոն» - Թիֆլիս - ՀՅԴ օրգան, 1909- 1914
«Ճակատամարտ» - Պոլիս
«Յառաջ» - Թիֆլիս, 1906
«Յառաջ» - Բաքու, 1917
«Յառաջ» - Փարիզ, 1950-1960
«Յարդգող» - գրական յաւելւած «Ազդակ»-ի Բէյրութ
«Նոր Ալիք» - Թիֆլիս, 1907
«Նոր աշխատաւոր» - Թիֆլիս - 1919-1920
«Շիրակի աշխատաւոր» - ՀՅԴ օրգան
«Վէմ» - Փարիզ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։