Հա

Ազգային

Երկուշաբթի, 16 Յունւարի 2017 14:30

«Հազարամեակի մարտահրաւէրներ»-ի երկրորդ դրամաշնորհը ՀՀ-ում կարեւոր փոփոխութիւններ կը խթանի

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ԱՄՆ-ի կոնգրեսական Էդ Ռոյսի հետ վերջին քննարկումից յետոյ ողջունել է որպէս Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների կոմիտէի նախագահ նրա աջակցութիւնը՝ «Հազարամյակի մարտահրաւէրներ» ծրագրի շրջանակում Հայաստանի հանրակրթական դպրոցների համար նոր կրթական դրամաշնորհ տրամադրելու հարցում։

«arfd.am» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ԱՄՆ-ի կոնգրեսական Էդ Ռոյսի հետ վերջին քննարկումից յետոյ ողջունել է որպէս Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների կոմիտէի նախագահ նրա աջակցութիւնը՝ «Հազարամյակի մարտահրաւէրներ» ծրագրի շրջանակում Հայաստանի հանրակրթական դպրոցների համար նոր կրթական դրամաշնորհ տրամադրելու հարցում։

«Մենք բարձր ենք գնահատում նախագահ Ռոյսի ակտիւ հետաքրքրութիւնը Հայաստանի համար «Հազարամյակի մարտահրաւէրներ» ծրագրի երկրորդ փուլն առաջ մղելու հարցում ու անհամբեր սպասում ենք 115-րդ Կոնգրեսում նրա գործընկերների հետ համագործակցութեանը՝ Հայաստանի աջակցութեանն ու ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնների ամրապնդմանը նպաստող նախաձեռնութիւնների լայն շրջանակում»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը։

Գիտուեան, տեխնոլոգիայի, ինժեներական ու մաթեմատիկական կրթութեան համար «Հազարամեակի մարտահրաւէրներ համագործակցութեան» դրամաշնորհն ապահովելը Հայ Դատի դաշնային օրէնսդրական օրակարգի մի մասն է, որի ընդհանուր նպատակներն են տնտեսապէս ուժեղացնել Հայաստանը, ամրապնդել ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնները, պաշտպանել Արցախի անվտանգութիւնը ու վերջ տալ Հայոց Ցեղասպանութեան հարցում Անկարայի ժխտողական քաղաքականութեանը ԱՄՆ-ի մասնակցութեանը։

Աւելի վաղ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը բարձր էր գնահատել Հայաստանի համար ՀՄՀ շրջանակում նախորդ աջակցութիւնը՝ նշելով «Առաջին դամաշնորհային ծրագիրն աւարտւել է, բայց դեռ շատ անելիքներ կան։ Երկրորդ փուլը կարող է Հայաստանում խթանել կարեւոր փոփոխութիւններ, հարիւրաւոր միլիոն դոլարի աջակցութիւնը կարող է Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտներին ապահովել STEM՝ Գիտատեխնոլոգիական, ինժեներական ու մաթեմատիկական կրթութեան բարձր մակարդակով, որը անհրաժեշտ է 21-րդ դարի արագ փոփոխւող աշխատանքային շուկային համապատասխանելու համար։ Նման դրամաշնորհը կարող է նոր խթան դառնալ Հայաստանի աճող ՏՏ ոլորտի համար, ապահովել հայաստանեան տնտեսութեան զարգացումն ու ամբողջական ինտեգրումը միջազգային ֆինանսական համակարգին»։

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը շարունակում է ակտիւ կապ պահպանել Հայաստանում ու Ամերիկայում այս ծրագրի շահագրգիռ կողմերի հետ՝ ներկայացնելով ՀՄՀ նոր կրթական դրամաշնորհի երկարաժամկէտ օգտակար հեռանկարները՝ ՏՏ ոլորտի զարգացման, ԱՄՆ-Հայաստան առեւտրային եւ ներդրումային յարաբերութիւնների զարգացման տեսակէտից։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։