Հա

Ազգային

Հինգշաբթի, 19 Յունւարի 2017 08:40

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը 15 տարեկան է

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենյեակը 15 տարեկան է: 2002 թւականից Բրիւսէլի գրասենեակում գործող Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը՝ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի մի մասն է:

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենյեակը 15 տարեկան է: 2002 թւականից Բրիւսէլի գրասենեակում գործող Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը՝ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի մի մասն է:

Նախքան Բրիւսէլի գրասենեակի բացումը Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը 1980-ից մինչեւ 90-ականների վերջերը աշխատանք է տարել Ժնեւում՝ Միացեալ Ազգերի Կազմակերպութիւնում, ապա՝ 2001-ին, Եւրոպայի կենտրոնական գրասենեակը ժամանակաւորապէս գործեց Փարիզում:

Քաղաքական կարեւորութեամբ Վաշինգտոն քաղաքի հետ համեմատւող Արեւմտեան աշխարհի Բրիւսէլ քաղաքում Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակը բացւել է 2002 թւականի յուլիսի 13-ին՝ նկատի առնելով համաշխարհային քաղաքական գործընթացներում Եւրոպական միութեան կարեւորութիւնը:

ՀՅԴ Բիւրոն անհրաժեշտ համարեց զարկ տալ Բրիւսէլի քաղաքական ախատանքներին, որտեղ գտնւում են Եւրոպական միութեան հաստատութիւնները եւ ՆԱՏՕ-ի կենտրոնատեղին:

Բրիւսէլում են գտնւում նաեւ մեծ թւով միջազգային ընկերութիւններ, կազմակերպութիւններ, հաղորդակցական եւ լրատւական հաստատոթիւններ, լաբբինգով զբաղւող կազմակերպութիւնիներ:

Բրիւսէլի գրասենեակն աշխատանք է տանում նաեւ Եւրոպական միութեան հաստատութիւններում եւ Եւրոպայում գտնւող միջազգային կազմակերպութիւններում՝ Ստրասբուրգի Եւրոպայի Խորհուրդում (Council of Europe) եւ Վիեննայի ԵԱՀԿ-ում (OSCE):

«Մեր աշխատանքները կենտրոնացած են Հայ Դատի բոլոր ուղղություններում»,- մեզ հետ զրոյցում նշել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հաղորդակցութեան պատասխանատու Պետօ Դեմիրճեանը:

Հայոց Ցեղասպանութեան ճանաչում, դատապարտում, հատուցում, Արցախեան հիմնախնդիր, պետականութեան հզօրացում, ներգրաւածութիւն Եւրոպական միութեան ծրագրերում, Վրաստանի հայութեան իրաւունքների պաշտպանութիւն, Թուրքիայի Եւրոպա­ան Միութեան մուտքի գործընթաց, պապենական հողերի վրայ ապրող հայութեան իրաւունքների պաշտպանութիւն, Ադրբեջանի ռազմապաշտ, հակահայ քաղաքականութեանը հակադարձ, իսկ վերջին շրջանում` սիրիահայութեան օժանդակութիւն. հէնց այս ուղղութիւներով է 15 տարի շարունակ գործունէութիւն ծաւալել ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը:

«Մեր աշխատանքների շրջագծում է նաեւ Եւրոպայի հայութեան կազմակերպումը, մասնաւորապէս երիտասարդութեան քաղաքականացումը»,- նշել է Պ. Դեմիրճեանը:

Խօսելով գործունէութեան ընթացքում ի յայտ եկած դժւարութիւնների մասին, Պետօ Դեմիրճեանն ասել է, որ յատուկ դժւարութիւններ չունեն:

«Քաղաքական աշխատանքներում յաջողել ենք եւ որպէս կառոյց էլ աւելի կը հաստատւենք»,- շեշտել է զրուցակիցս:

Տնտեսական առումով, Պ. Դեմիրճեանը նշել է, որ աշխատանքները շարունակելու համար նւիրատուների օժանդակութիւնը բաւարար են: Իսկ դեկտեմբեր ամսում կայացած Հայ Դատի դրամահաւաքի արդիւնքում հաւաքւած գումարը յանձնախմբին օտարալեզու մամուլում եւ լրատւամիջոցներում գործունէութիւն շարունակելու հնարաւորութիւն է ընձեռնել:

Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը համադրում եւ ընդհանուր ուղղութիւններ է տալիս Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբերի համաեւրոպական գործունէութեանը: 

Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը եւ Բրիւսէլի գրասենեակը եւրոպական շրջանակներում ծանօթ է «European Armenian Federation for Justice and Democracy» (EAFJD) անունով: Յանձնախումբը 2011 թւականից նախագահում է Գասպար Կարապետեանը:

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ

«aparaj.am»

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։