Հա

Ազգային

Կիրակի, 22 Յունւարի 2017 08:45

Իւրաքանչիւրը քեզ իւրովի է յիշում

Սիրելի Հրանտ,

Դժւար է հաւատալ, որ արդէն տասը տարի է՝ դու մեզ հետ չես մարմնապէս։ Դժւար է հաւատալ, որովհետեւ դու այլապէս միշտ էլ ներկայ ես եղել այս տասը տարիներին․ քո մասին, գաղափարներիդ, ասածներիդ եւ չասածներիդ մասին այնքան է խօսւել եւ խօսւում է, որ դժւար է հաւատալ, որ չկաս։

ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանի նամակը` Հրանտ Դինքի մահւան տարելիցի կապակցությեամբ

 

Սիրելի Հրանտ,

Դժւար է հաւատալ, որ արդէն տասը տարի է՝ դու մեզ հետ չես մարմնապէս։ Դժւար է հաւատալ, որովհետեւ դու այլապէս միշտ էլ ներկայ ես եղել այս տասը տարիներին․ քո մասին, գաղափարներիդ, ասածներիդ եւ չասածներիդ մասին այնքան է խօսւել եւ խօսւում է, որ դժւար է հաւատալ, որ չկաս։ Քո մասին պարբերաբար խօսեցնում է նաեւ քո սպանութեան գործով ընթացող դատավարութիւնը, կամ դատավարութււնները։ Կը ներես, որ մանրամասնօրէն չեմ հետեւում այդ ներկայացումներին, որովհետեւ դրանք նման են ամէն ինչի, միայն ոչ՝ դատավարութեան։ Աւելի շուտ ալաթուրքա հեռուստասերիալի են նմանւում։ Կարծում եմ՝ շատերը կը համաձայնեն ինձ հետ, որ մենք արդէն գիտենք՝ ով էր քեզ սպանողը։ Թուրքական պետութիւնն է այդ ոճրագործը, որ չկարողացաւ հանդուրժել քեզ պէս, իսկապէս Թուրքիային հաւատարիմ, բայց ոչ հլու-հնազանդ ու հայ ինքնութիւնը պահող քաղաքացու համարձակութիւնը։

Թէեւ մենք՝ դու եւ ես, քաղաքական որոշ մօտեցումներով ընդդիմախօս էինք, բայց քո քաջութիւնը, համարձակութիւնը, քո համոզւածութիւնը գաղափարներիդ ինձ մղել են, որ յարգեմ քեզ որպէս մարդու, որպէս հայի։

Վստահաբար ուրիշներն էլ արդէն քեզ տեղեկացրել են, որ այս տասը տարիներին բաւական բան է փոխւել թուրքիայում՝ մէկ քայլ առաջ, երկու քայլ յետ կշռոյթով։ Անկեղծ ասած՝ վստահ չեմ, որ կը ցանկանայիր մեր օրերի Թուրքիայում ողջ լինել՝ ֆիզիկապէս ողջ։

Սակայն, ինչպէս արդէն ասացի, դու կաս։ Դու շատերի համար կաս, եւ իւրաքանչիւրը քեզ իւրովի է յիշում։ Շատերը, քո մասին ասւածները լսելով, կարող են զարմանալ, որ բոլորը նոյն մարդու՝ քո մասին են խօսում։ Յամենայնդէպս՝ ինձ համար կարեւորն այն է, որ քո մասին խօսում, մտածում է Թուրքիայի՝ գոնէ պոլսի հայ երիտասարդութեան մի մասը այն էլ յարգանքով, անկեղծ սիրով է խօսում։ Եւ կարծես որոշել է վարակւել, կամ արդէն վարակւել է քո համարձակութեամբ, քո ինքնավստահութեամբ։

Ի դէպ, 2013-ին այցելցի քո սպանութեան վայրը, աշխատավայրդ եւ քո շիրիմին։ Չկարողացայ չզայրանալ այդ մեծ անարդարութիւնից։ Կրկնում էի, որ դու երկրորդ մարդն էիր, ով ինձ Պոլիս էր հրաւիրել։ Առաջինը իշխող ԱԶԿ կուսակցութեան պատգամաւոր էր ժամանակին, այդ ժամանակ՝ փախստական իր երկրից։ Իսկ դու․․․ դու սպանւած՝ պետութեան կողմից։ Յամենայնդէպս՝ կարծում եմ, որ շատերը կը ցանկային գոնէ քեզ պէս ապրել այդ երկրում։

Հողը թեթեւ գայ, սիրելի՛ Հրանտ։

Ջերմ բերեւներով՝

Կիրօ Մանոյեան

«ԱԿՕՍ»
«yerkir.am»

 

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։