Հա

Ազգային

Հինգշաբթի, 23 Փետրւարի 2017 14:33

Մահ իմացեալ անմահութիւն է

Հայաստանեան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Վարդանանց զօրավարների եւ 1036 վկաների յիշատակութեան օրը:

Այսօր Սուրբ Վարդանանց զօրավարների եւ 1036 վկաների յիշատակութեան օրն է

«alikonline.ir»- Հայաստանեան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Վարդանանց զօրավարների եւ 1036 վկաների յիշատակութեան օրը:

451 թւականի մայիսին (հին տոմարով), Աւարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնէական հաւատի պահպանման համար նահատակւած Վարդանանց զօրավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու  մեծագոյն սրբերից են: Իրենց նահատակութեամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիութեան իրաւունքը:

Հայաստանում քրիստոնէութիւն ընդունելուց ի վեր հայ եկեղեցին սերտօրէն կապւված է եղել հայրենիքի պաշտպանութեան գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է, որի ընթացքում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին` Յովսէփ կաթողիկոսի և Ղեւոնդ Երեցի առաջնորդութեամբ:

Մարտից առաջ հայ հոգեւորականները ոչ միայն քաջալերում էին զօրքին մակաբայեցիների օրինակով, այլեւ մկրտության եւ Սբ. Պատարագի խորհրդով առաւել ամրապնդում էին նւիրեալների հաւատն ու ոգին:

 

Յարակից Հրապարակումներ

  • Սրբոց Վարդանանց տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

    Փետրւարի 23-ին, եկեղեցական արարողութիւններով եւ ազգային տօնախմբութիւններով Ատրպատական թեմի զոյգ հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում նշւեց Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը: 

  • Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի գործունէութիւնը՝ փետրւար ամսւայ ընթացքում
    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի գործունէութիւնը՝ փետրւար ամսւայ ընթացքում

    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի փոքրիկ սաներին ազգային եւ հոգեւոր արժէքներին ու տօներին ծանօթացնելու, ինչու չէ նաեւ նրանց համար գեղեցիկ եւ անակնկալներով լի մթնոլորտ ապահովելու համար՝ դպրոցի տեսչութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողական խորհուրդը, ուսումնական տարեշրջանի ընթացքում նախաձեռնում եւ կազմակերպում են բազմաթիւ ձեռնարկներ ու միջոցառումներ:

  • ՇԱՀԻՆՇԱՀՐ - Վարդանանց տօնը՝ Շահինշահրում
    ՇԱՀԻՆՇԱՀՐ - Վարդանանց տօնը՝ Շահինշահրում

    Շահինշահրի եկեղեցու սրահի եւ դպրոցի անւանակցութիւնը պատեհ առիթ համարելով, Վարդանանց տօնին, Շահինշահրում տեղի ունեցաւ մատաղօրհնէքի արարողութիւն, համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի հովանաւորութեամբ եւ Համայնքի վարչութեան նախաձեռնութեամբ: Օրւայ խորհրդին ներկայ էին համայնքի միութիւնների ու աշխատակազմերի ներկայացուցիչները եւ մի խումբ հաւատացեալներ:

  • Վարդանանց տօնը՝ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանում
    Վարդանանց տօնը՝ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանում

    ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանում, իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանի կրթա-դաստիարակչական աշխատանքների մէջ ներառւած են հայոց եկեղեցական, աւանդական եւ ազգային տօների նշումն ու կատարումը եւ այդ բոլորը կատարւում են մանուկների գիտակցական աշխարհին համապատասխան չափերով:

  • ՇԱՀԻՆՇԱՀՐ - Վարդանանց տօնին նւիրւած դպրոցական հանդէս՝ Շահինշահրում
    ՇԱՀԻՆՇԱՀՐ - Վարդանանց տօնին նւիրւած դպրոցական հանդէս՝ Շահինշահրում

    2016 թ. փետ. 10-ի երեկոյեան ժամը 7:30-ին՝ նախաձեռնութեամբ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի՝ դպրոցի սրահում նշւեց Վարդանանց տօնը, որին ներկայ էին համայնքի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհուրդը, Համայնքի վարչութիւնը եւ մի շարք հրաւիրեալներ ու ծնողներ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։