×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
23/02/2017

Մահ իմացեալ անմահութիւն է

Հայաստանեան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Վարդանանց զօրավարների եւ 1036 վկաների յիշատակութեան օրը:

Այսօր Սուրբ Վարդանանց զօրավարների եւ 1036 վկաների յիշատակութեան օրն է

«alikonline.ir»- Հայաստանեան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Վարդանանց զօրավարների եւ 1036 վկաների յիշատակութեան օրը:

451 թւականի մայիսին (հին տոմարով), Աւարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնէական հաւատի պահպանման համար նահատակւած Վարդանանց զօրավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու  մեծագոյն սրբերից են: Իրենց նահատակութեամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիութեան իրաւունքը:

Հայաստանում քրիստոնէութիւն ընդունելուց ի վեր հայ եկեղեցին սերտօրէն կապւված է եղել հայրենիքի պաշտպանութեան գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է, որի ընթացքում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին` Յովսէփ կաթողիկոսի և Ղեւոնդ Երեցի առաջնորդութեամբ:

Մարտից առաջ հայ հոգեւորականները ոչ միայն քաջալերում էին զօրքին մակաբայեցիների օրինակով, այլեւ մկրտության եւ Սբ. Պատարագի խորհրդով առաւել ամրապնդում էին նւիրեալների հաւատն ու ոգին:

 

Յարակից լուրեր