Հա

Ազգային

Չորեքշաբթի, 01 Մարտի 2017 09:30

Լիբանանում ցուցադրւել է Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմը

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» կոմիտէի քարոզչական յանձնախումբի նախաձեռնութեամբ փետրւարի 27-ին, «Սիթի մոլ»-ի «Սինեմա Սիթի» շարժապատկերի սրահում կայացել է Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրութիւնը: 

«alikonline.ir» - ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» կոմիտէի քարոզչական յանձնախումբի նախաձեռնութեամբ փետրւարի 27-ին, «Սիթի մոլ»-ի «Սինեմա Սիթի» շարժապատկերի սրահում կայացել է Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրութիւնը: 

«Aztagdaily»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի եւ Լիբանանի օրհներգերի յոտնկայս ունկնդրութիւնից յետոյ ողջոյնի խօսքով հանդէս է եկել Սաքօ Գասափեանը, ով իր խօսքի մէջ պատմել է, թէ ինչպէս հայրենիքի ազատագրութեան համար ոտքի կանգնած հայրենիքի եւ սփիւռքի երիտասարդութիւնը միասնաբար հայրենիքի ազատագրութեան կարգախօսները կեանքի կոչելով՝ թշնամուն հետ շպրտեցին հայրենի երկրից՝ չխնայելով անգամ իրենց կեանքը: 

Այդ պայքարում ի յայտ եկաւ անցեալում զրկանքներ կրած ռմբակոծութեան ու տեղահանութիւնների ենթարկւած մեր հայրենասէր տղաների կամքը, քաջութիւնը, պահանջատիրական ոգին, հաւատքը եւ սէրը հայրենիքի նկատմամբ: 

Խօսքի աւարտին՝ Սաքօ Գասափեանն առաջարկել է, որ ձեռնարկւած հաւաքագրւած հասոյթը պիտի տրամադրւի Ջիւան Աւետիսեանին, որպէսզի նա կարողանայ իւրատեսակ իր «զէնք»-երով շարունակել իր առաքելութիւնը: Պատերազմի օրերին ոչ միայն զէնքն է վառոդի դեր կատարում, այլ նաեւ նման ֆիլմերը, որտեղ ներկայացւած է խուճապի մատնւած Ադրբեջանի վարած քաղաքականութեան պարտութիւնը: 

Ջիւան Աւետիսեանը «Նիկոլ Աղբալեան» մեդալը ստանալուց յետոյ՝ իր շնորհակալութիւնն է յայտնել կազմակերպիչներին ու ներկաներին՝ իրեն՝ նման աջակցութիւն ցուցաբերելու համար: Ըստ հեղինակի՝ նման աշխատանքներ կատարելով պէտք է աշխարհին ներկայացւի Արցախի ստոյգ պատմութիւնը, նրա հերոսական անցեալն ու ներկան, նրա հերոս ժողովուրդը: 

Սիրելի ծննդավայրից պարտադրւած հեռանալու ցաւը լռելեայն շալակած ընտանիքով տեղահանւած հերոսների մասին տեսարանները տպաւորիչ էին ու յուզիչ: Խորապէս ազգային լինելով՝ ֆիլմը դուրս է եկել համամարդկային հարթակ եւ քննարկում ու վեր է հանում համամարդկային խնդիրներ: Այնտեղ հայի բոլոր լաւագոյն յատկանիշները կրող մարդն է առհասարակ՝ իր առօրեայ հոգսերով, իր ցաւով, պայքարով, ապագայի նկատմամբ ունեցած մեծ հաւատով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։