Հա

Ազգային

Չորեքշաբթի, 01 Մարտի 2017 14:30

Ոչ ոք եւ ոչինչ մոռացւած չէ

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` «Elton John AIDS» հիմնադրամի 25-ամեակին նւիրւած բարեգործական ճաշկերոյթի ժամանակ ներկայացրել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:

Էլթոն Ջոնը ներկայացրել է Հայոց Ցեղասպանութեան մասին «Խոստումը» ֆիլմը

 

«alikonline.ir» - Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` «Elton John AIDS» հիմնադրամի 25-ամեակին նւիրւած բարեգործական ճաշկերոյթի ժամանակ ներկայացրել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:

Ըստ «Ասպարէզ»-ի՝ Ջոնը նշել է, որ հպարտ է Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած «Խոստում» ֆիլմը ներկայացնելու համար:

«Մենք այստեղ ենք՝ ասելու, որ Ցեղասպանութեան փաստը մոռացւած չէ»,- ասել է հանրայայտ երգիչը՝ նշելով, որ հայ բարերար Մանուկեանների ընտանիքի եւ պրոդիւսեր Էրիկ Իսրայէլեանի հետ ընկերութեան արդիւնքում ինքն ու հիմնադրամի նախագահն աւելի շատ են տեղեկացել Հայոց Ցեղասպանութեան մասին:

«Այս ֆիլմը ցոյց է տալիս, թէ ինչպէս կարելի է յիշել անցեալի վայրագութիւնները եւ սովորել սխալների վրայ»,- նշել է յայտնի երգիչը՝ շեշտելով, որ իր համար մեծ պատիւ է ներկայացնել «Խոստումը» ֆիլմը:

Նշենք, որ երեկոյի ընթացքում հանգանակւել է 7 մլն. ԱՄՆ դոլար: «Խոստումը» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորեանը, ինչի մասին յայտնի է դարձել նրա մահւան օրը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։