Հա

Ազգային

Հինգշաբթի, 09 Մարտի 2017 12:50

Լոյս է տեսել Լիբանանի «Ազդակ» օրաթերթի 90­-ամեայ յոբելեանի բացառիկ համարը

Լոյս է տեսել Լիբանանի «Ազդակ» օրաթերթի 90-­ամեայ յոբելեանի բացառիկ համարը: Այս մասին «Արմենպրես»­-ին տեղեկացրեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

«alikonline.ir» - Լոյս է տեսել Լիբանանի «Ազդակ» օրաթերթի 90-­ամեայ յոբելեանի բացառիկ համարը: Այս մասին «Արմենպրես»­-ին տեղեկացրեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

Շուրջ 450 էջից բաղկացած բացառիկ համարը ներկայացնում է պարբերականի պատմութիւնը, անցած ուղին: Ամսագրում զետեղևած են ՀՀ, Արցախի Հանրապետութեան նախագահների, ՀՀ սփիւռքի նախարարի, հայ եկեղեցու հոգեւոր պետերի եւ այլ նշանաւոր գործիչների ուղերձները: «Մարտի 8­-ի երեկոյեան թերթերը տպարանից դուրս բերեցինք, բաւական տպաւորիչ համար է ստացւել: Կան հարցազրոյցներ, ուղերձներ, յուշագրութիւններ, վերլուծութիւններ: Ներկայացրել ենք հարցազրոյցներ թերթի գլխաւոր խմբագիրների հետ, ներկայացրել ենք նաեւ այն մարդկանց ցանկը, որոնք 90 տարւայ ընթացքում եղել են տնօրէններ, գլխաւոր խմբագիրներ, զբաղեցրել են այլ պաշտօններ: Շուրջ 500 անուն է ստացւել»,-­ ասաց Շահան Գանտահարեանը:

Բացառիկ համարն իր ընթերցողներին է ներկայացնում «Ազդակ»-­ի անցած ուղու չերեւացող հատւածը: Մասնաւորապէս, աշխատակիցների մարդկային փոխյարաբերութիւնները, դժւարին, վտանգաւոր ժամանակաշրջանում խնդիրների յաղթահարմանն ուղղւած քայլերը: Այդ ամէնը յաջողւել է ամփոփել եւ պատրաստի տեսքով ներկայացնել ամիսների ընթացքում: Շահան Գանտահարեանը նշեց, որ այս բացառիկ համարն իր նպաստ կը բերի սփիւռքահայ մամուլի պատմութիւնը գրի առնելու գործին:

«Այս 90 տարւայ ընթացքում «Ազդակ»-ի գլխաւոր ձեռքբերումներից մէկն այն կարեւոր գործառոյթներն են` ուղղւած հայապահպանութեանը, արեւմտահայերէնի պահպանմանն ու զարգացմանը, այդ գործում երիտասարդութեան ներգրաւմանը, պրոֆեսիոնալ լրատւութիւն հաղորդելուն թէ՛ Լիբանանի, թէ՛ հայկական աշխարհի իրադարձութիւնների մասին: Այլ կերպ ասած այն հսկայական նիւթերի շտեմարան է»,­- յաւելեց նա:

Շահան Գանտահարեանը տեղեկացրեց, որ շուտով վերջնական կաւարտւի թերթի 90­-ամեայ ամբողջ արխիւի թւայնացման աշխատանքը, արդի որոնման համակարգերով հնարաւոր կը լինի գտնել «Ազդակ»-ի հրապարակումները:

Բացառիկ համարը լոյս է տեսել 1500 օրինակ, կը տրամադրւի հայրենագիտական կենտրոններին, լրատւամիջոցներին, նրանց, ովքեր աշխատակցել են թերթին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։