Հա

Ազգային

16/03/2017 - 12:40

Ռուբէն Հախվերդեան, Արիկ Բամբիռ…ՀՅԴ երիտասարդները նշեցին Թալէաթ փաշայի սպանութեան 96-ամեակը

Երէկ՝ մարտի 15-ին լրացաւ հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի կողմից Թալէաթ փաշայի սպանութեան 96-ամեակը:

«alikonline.ir» - Երէկ՝ մարտի 15-ին լրացաւ հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի կողմից Թալէաթ փաշայի սպանութեան 96-ամեակը:

Այդ կապակցութեամբ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը միջոցառում էր կազմակերպել, որից ստացւած ողջ հասոյթը կը տրամադրւի սահմանամերձ բնակավայրում խաղահրապարակի կառուցմանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Միջոցառումը մեկնարկեց գինու հիւրասիրութեամբ եւ օրը խորհրդանշող «Գինի լից» երգի կատարմամբ:  

Երեկոյին իրենց մասնակցութեամբ աջակցեցին եւ ներկաներին հաճելի ժամեր պարգեւեցին Ռուբէն Հախվերդեանը, Արիկ (Բամբիռը), Դաւիթ Յակոբեանն ու Սուրէն Աճեմեանը:

Յիշեցնենք, որ 1921 թւականի մարտի 15-ին Թեհլիրեանը մասնակցում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Նեմեսիս» գործողութեանը՝ Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարելով երիտթուրքերի ներքին գործերի նախարար եւ Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ Թալէաթ փաշային:

Երկուսուկէս ամիս անց դատարանում գերմանացի փաստաբան դոկտոր Դիմայէրը իր պաշտպանական ճառում ասելու էլ. «Սողոմոն Թեհլիրեանը ինքը չէր, որ փողոց կիջնէր Թալէաթ փաշային սպանելու, իր մէջ կիջնէին դարերը, միլիոնաւոր սպանւածները: Նա, կարելի է ասել, կը տանէր իր առջեւ դրօշակը խոշտանգւածների, դրօշակը իր լլկւած ընտանիքի»:

Դատավարութեան ժամանակ Թեհլիրեանն ասում է. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:

Նրա դատավարութեան արդիւնքներին սրտատրոփ հետեւել է համաշխարհային հանրութիւնը։ Գերմանական դատարանը Թեհլիրեանին անմեղ է ճանաչել` «արդեօ՞ք Թեհլիրեանը մարդ է սպանել» հարցին տալով «ո’չ» պատասխանը։

Յարակից լուրեր

  • «Եթէ հանդիպել է երկու Դաշնակցութիւն, ուրեմն դրանցից առնւազն մէկը Դաշնակցութիւն չի եղել». Արմենուհի Կիւրեղեան
    «Եթէ հանդիպել է երկու Դաշնակցութիւն, ուրեմն դրանցից առնւազն մէկը Դաշնակցութիւն չի եղել». Արմենուհի Կիւրեղեան

    ՀՅԴ-ն այն կուսակցութիւնն է, որ 128 տարւայ պատմութիւն ունի, եւ այդ ընթացքում չի եղել երկու Դաշնակցութիւն` ո՛չ 1990-95-ականներին, ո՛չ այսօր, ո՛չ երբեւէ, եւ եթէ որեւէ մէկը, որեւէ խումբ ցանկանում է այդպիսի ուղերձ ուղղել մարդկանց, ապա իզուր, կարող եմ ասել, որ նրանք սխալ են. եթէ այդ մարդկանց հանդիպել է երկու Դաշնակցութիւն, ուրեմն դրանցից առնւազն մէկը Դաշնակցութիւն չի եղել:

  • «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում
    «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում

    Արցախի՝ 2020 թ.-ի նախագահական ընտրութիւններին համաձայնեցւած թեկնածուով մասնակցելու նպատակով՝ ՀՅԴ-ն հանդիպումներ եւ քննարկումներ է անցկացրել գրանցւած 22 կուսակցութիւնից 15-ի հետ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

  • Հ. Յ. Դաշնակցութեան 129-ամեակին նւիրւած հանդիսութիւն՝ Թեհրանում
    Հ. Յ. Դաշնակցութեան 129-ամեակին նւիրւած հանդիսութիւն՝ Թեհրանում

    129-ամեայ կաղնի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր երիտասարդական աւիւնով շարունակում է իր երթը, հայ ժողովրդի վեհ գաղափարների իրականացման ճամբին:

    ՀՅԴ 129-ամեակի տօնակատարութիւնը մեկնարկեց «Մշակ բանւոր» օրհներգով, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, հինգշաբթի, հոկտեմբերի 3-ին, ուր օրւայ բանախօս էր հրաւիրւել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը:

  • Ղեկավարում ալ կայ, ղեկավարում ալ…
    Ղեկավարում ալ կայ, ղեկավարում ալ…

    Դաշնակցական մտաւորական, հրապակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Ի վերջոյ ունինք ղեկավարում, պէ՚տք է ունենանք, որպէսզի առաջ ընթանայ ազգային կեանքը։ Հարցը, սակայն, ղեկավարումի որակին եւ կարողութեան մասին է։ Ղեկավարումի մակարդակին աթոռի վրայ նստած պատահական մարդ կրնայ գնահատուիլ ո՚չ թէ իր անձին սեփական քարոզչութեամբ, այլ իր նախաձեռնած աշխատանքով՝ յօգուտ հաւաքականին։

  • Բեկորի մահւան 27-րդ տարելիցն է
    Բեկորի մահւան 27-րդ տարելիցն է

    «Ամէն հայ պէտք է զգայ, որ առանց իրեն հայրենիքը կը փլւի»: Այս խօսքերի պատկանում են ԱՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ անդամ Բեկոր Աշոտին (Աշոտ Ղուեան, Ասկոլկա): 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։