Հա

Ազգային

31/03/2017 - 15:40

Էլթոն Ջոնը՝ Հայոց ցեղասպանության մասին. «Այն, ինչ պատահեց Հայաստանում, սարսափելի էր»

Այն, ինչ տեղի ունեցաւ Հայաստանում, սարսափելի էր: Դա սխալ էր: Եկեք պահենք խոստումը՝ երբեք չմոռանալ եւ առաջ տանել մարդու իրաւունքները, որտեղ որ լինենք, ինչպէս կարողանանք

«alikonline.ir»- Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը հերթական անգամ անդրադարձել է Հայոց Ցեղասպանութեանը՝ այդ  մասին գրառում անելով իր ֆէյսբուքեան էջում: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Ուրախ եմ յայտարարել «Խոստում» ֆիլմի ցուցադրման մեկնարկի մասին՝ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմութիւն, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն, ինչ տեղի ունեցաւ Հայաստանում, սարսափելի էր: Դա սխալ էր: Եկեք պահենք խոստումը՝ երբեք չմոռանալ եւ առաջ տանել մարդու իրաւունքները, որտեղ որ լինենք, ինչպէս կարողանանք»,- գրել է նա:

Յիշեցնենք, որ Էլթոն Ջոնն իր` «Elton John AIDS» հիմնադրամի  25-ամեակին նւիրւած բարեգործական ճաշկերոյթի ժամանակ ներկայացրել էր Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Նա նշել էր, որ հպարտ է Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած «Խոստում» ֆիլմը ներկայացնելու համար:

«Մենք այստեղ ենք՝ ասելու, որ Ցեղասպանութեան փաստը մոռացւած չէ»,- ասել էր հանրայայտ երգիչը՝ նշելով, որ հայ բարերար Մանուկեանների ընտանիքի եւ պրոդիւսեր Էրիկ Իսրայէլեանի հետ ընկերութեան արդիւնքում ինքն ու հիմնադրամի նախագահն աւելի շատ են տեղեկացել Հայոց Ցեղասպանութեան մասին:

«Այս ֆիլմը ցոյց է տալիս, թէ ինչպէս կարելի է յիշել անցեալի վայրագութիւնները եւ սովորել սխալների վրայ»,- նշել էր յայտնի երգիչը՝ շեշտելով, որ իր համար մեծ պատիւ է ներկայացնել «Խոստումը» ֆիլմը:

«Խոստում» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորեանը, ինչի մասին յայտնի է դարձել նրա մահւան օրը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։