Կրկին ու կրկին խոնարհւում ենք Հայրենիքի պաշտպանութեան դիրքերում հերոսաբար զոհւած զինւորների, սպաների ու քաղաքացիների յիշատակի առաջ: Այդ հերոս տղաներն իրենց կեանքի գնով պարտադրեցին դասեր քաղել եւ երկրում արմատական փոփոխութիւններ նախաձեռնել: Նրանք են վաղւայ հզօր Հայաստանի երաշխաւորը:
Մէկ տարի է անցել Արցախի դէմ Ադրբեջանի սանձազերծած լայնածաւալ պատերազմական գործողութիւններից։
Կրկին ու կրկին խոնարհւում ենք Հայրենիքի պաշտպանութեան դիրքերում հերոսաբար զոհւած զինւորների, սպաների ու քաղաքացիների յիշատակի առաջ: Այդ հերոս տղաներն իրենց կեանքի գնով պարտադրեցին դասեր քաղել եւ երկրում արմատական փոփոխութիւններ նախաձեռնել: Նրանք են վաղւայ հզօր Հայաստանի երաշխաւորը:
Համայն հայութիւնը այդ օրերին բացառիկ համախմբւածութիւն եւ միասնականութիւն դրսեւորեց:
Այսօր՝ մէկ տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը, սադրիչ գործողութիւններ է ձեռնարկում, դարձեալ հայ զինւորներ են զոհւում։ Ադրբեջանը խոչընդոտում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում միջնորդների մասնակցութեամբ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների գործադրումը։
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը՝
– Շարունակելու է հետամուտ լինել, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները ստորագրեն ռազմաքաղաքական համագործակցութեան պայմանագիր, ինչը այլ պետութիւնների կողմից Արցախի Հանրապետութռան ճանաչման խթան կը դառնայ։
– Պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների իշխանութիւններից լինել անաչառ եւ տարածաշրջանը ապակայունացնող Ադրբեջանին զսպելու քայլեր ձեռնարկել։
– Վստահ է, որ մեր երկրում սկսւած որակական փոփոխութիւնները շարունակելու եւ ամրապնդելու երաշխիքը քառօրեայ պատերազմի օրերի հայութեան դրսեւորած միասնականութիւնն է:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին