Հա

Ազգային

Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 15:10

Լիբանանի վարչապետը վերահաստատել է ՀՅԴ-ի հանդէպ իր վստահութիւնը

Անցած շաբաթւայ վերջին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հեռախօսազրոյց է ունեցել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր Յակոբ Բագրատունիի հետ:

«alikonline.ir» - Անցած շաբաթւայ վերջին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հեռախօսազրոյց է ունեցել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր Յակոբ Բագրատունիի հետ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ըստ «Ասպարէզ»-ի՝ հեռախօսազրոյցի ընթացքում քննարկւել են Լիբանանին յուզող հիմնական հարցերը: Վարչապետ Հարիրին վերահաստատել է իր վստահութիւնը Հ.Յ. Դաշնակցութեան քաղաքական կեցւածքների հանդէպ՝ յաւելելով, որ ինքը չի կիսում վերջին օրերին  հրապարակւած հակահայ տրամադրութիւնները:

Նշենք, որ Լիբանանի զբօսաշրջութեան նախարար, ՀՅԴ անդամ Աւետիս Կիտանեանը լիբանանեան «MTV» հեռուստաալիքի եթերում յայտարարել էր, որ ինքն ուրախ է Թուրքիայում տիրող լարւած իրավիճակի համար եւ յոյս ունի, որ այդ ամէնը յաւելեալ պատճառ կը դառնան, որպէսզի արաբական աշխարհի զբօսաշրջիկները խուսափեն Թուրքիա այցելութիւնից եւ փոխարէնը նախընտրեն Լիբանան գնալը:

Մի շարք լիբանանցի քաղաքական գործիչներ, այդ թւում՝ «Իսլամական համախմբում»-ի պատգամաւոր Իմատ Հութը ծանր քննադատութիւններ էր ուղղել Կիտանեանի հասցէին՝  պահանջելով նրա հրաժարականը:

Կիտանեանը, պատասխանելով լրագրողի հարցին, թէ ո՞ր երկիրն է նախընտրում՝ Լիբանա՞նը, թէ՞ Հայաստանը, պատասխանել էր՝ Հայաստանը: Նա շեշտել էր, որ դա իր անհատական համոզումն է եւ գիտակցում է, որ, իբրեւ պետական գործիչ, իրաւասութիւն չունի նման յայտարարութիւն անելու: Կիտանեանն իր խօսքում նշել էր նաեւ, որ  այսօր Թուրքիայի պետութեան դիմակը պատռւած է, եւ ամբողջ աշխարհը ծանօթ է Թուրքիայի իրական դեմքին:

Յարակից Հրապարակումներ

  • Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին
    Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին

    Ռուսական կողմի նախաձեռնութեամբ, այսօր՝ մայիսի 27-ին տեղի է ունեցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախօսազրոյցը:  Զրոյցի ընթացքում երկու գործընկերները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների, Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ տարածաշրջանային համագործակցութեան հետ կապւած խնդիրներ

  • Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին նւիրւած խաչ է օծւել
    Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին նւիրւած խաչ է օծւել

    Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանում ձմեռային մարզաձեւերի խոշորագոյն կենտրոն՝ Լիբանանի Խֆարդեբիան քաղաքի վարչական տարածքի բլուրներից մէկի վրայ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին նւիրւած խաչի օծման արարողութիւն, որը կատարեց Բէյրութի պատրիարքութեան օգնական եպիսկոպոս Գէորգ Ասատուրեանը:

  • Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում առաքելութիւն իրականացնող հայ խաղաղապահներին
    Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում առաքելութիւն իրականացնող հայ խաղաղապահներին

    «Այսօր Հայաստանն ու Արցախը բազմաթիւ մարտահրաւէրների առջեւ են, ունեն բազում կարիքներ: Հայոց բանակը կոչւած է զօրեղ ու կենսունակ պահել հայրենիքը։ Փառք Աստծոյ, որ հայութիւնն ունի հզօր բանակ: Հայկական բանակի որակն արդիական սպառազինութիւն, մասնագիտական զէնքեր ունենալով չի բնորոշւում, այլ ծառայութեան ոգով, նւիրումով, հաւատքով, վճռականութեամբ եւ պարտականութեան գիտակցութեամբ»,- ասել է Վեհափառ Հայրապետը։ 

  • ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը կրկին հեռախօսազրոյց են ունեցել
    ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը կրկին հեռախօսազրոյց են ունեցել

    Յայտնի է, որ կողմերը քննարկել են Սիրիայում եւ Իրաքում տիրող իրավիճակը:

    Օրեր առաջ թուրքական լրատւամիջոցները գրել էին, որ Թիլերսոնն ու Չաւուշօղլուն բաւականին լարւած հեռախօսազրոյց են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի մասին:

    Մասնաւորապէս, նշւում էր, որ կողմերն այդպէս էլ ընդհանուր յայտարարի չեն եկել Սիրիայի տարածքում գործող քրդական ջոկատների վերաբերեալ:

  • ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Սիրիայում
    ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Սիրիայում

    Ռուսաստանի Դաշնութեան ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մայիսի 5-ին հեռախօսազրոյց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակի դեէսկալացիայի հնարաւորութիւններն ու պայմանաւորւել ռուս-ամերիկեան առաջիկայ շփումների շուրջ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։