Հա

Ազգային

04/04/2017

Լիբանանի վարչապետը վերահաստատել է ՀՅԴ-ի հանդէպ իր վստահութիւնը

Անցած շաբաթւայ վերջին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հեռախօսազրոյց է ունեցել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր Յակոբ Բագրատունիի հետ:

«alikonline.ir» - Անցած շաբաթւայ վերջին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հեռախօսազրոյց է ունեցել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր Յակոբ Բագրատունիի հետ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ըստ «Ասպարէզ»-ի՝ հեռախօսազրոյցի ընթացքում քննարկւել են Լիբանանին յուզող հիմնական հարցերը: Վարչապետ Հարիրին վերահաստատել է իր վստահութիւնը Հ.Յ. Դաշնակցութեան քաղաքական կեցւածքների հանդէպ՝ յաւելելով, որ ինքը չի կիսում վերջին օրերին  հրապարակւած հակահայ տրամադրութիւնները:

Նշենք, որ Լիբանանի զբօսաշրջութեան նախարար, ՀՅԴ անդամ Աւետիս Կիտանեանը լիբանանեան «MTV» հեռուստաալիքի եթերում յայտարարել էր, որ ինքն ուրախ է Թուրքիայում տիրող լարւած իրավիճակի համար եւ յոյս ունի, որ այդ ամէնը յաւելեալ պատճառ կը դառնան, որպէսզի արաբական աշխարհի զբօսաշրջիկները խուսափեն Թուրքիա այցելութիւնից եւ փոխարէնը նախընտրեն Լիբանան գնալը:

Մի շարք լիբանանցի քաղաքական գործիչներ, այդ թւում՝ «Իսլամական համախմբում»-ի պատգամաւոր Իմատ Հութը ծանր քննադատութիւններ էր ուղղել Կիտանեանի հասցէին՝  պահանջելով նրա հրաժարականը:

Կիտանեանը, պատասխանելով լրագրողի հարցին, թէ ո՞ր երկիրն է նախընտրում՝ Լիբանա՞նը, թէ՞ Հայաստանը, պատասխանել էր՝ Հայաստանը: Նա շեշտել էր, որ դա իր անհատական համոզումն է եւ գիտակցում է, որ, իբրեւ պետական գործիչ, իրաւասութիւն չունի նման յայտարարութիւն անելու: Կիտանեանն իր խօսքում նշել էր նաեւ, որ  այսօր Թուրքիայի պետութեան դիմակը պատռւած է, եւ ամբողջ աշխարհը ծանօթ է Թուրքիայի իրական դեմքին:

Յարակից լուրեր

  • Պուտինն ու Էրդողանը հեռախօսով քննարկել են Սիրիայում իրավիճակի կարգաւորման համատեղ քայլերը
    Պուտինն ու Էրդողանը հեռախօսով քննարկել են Սիրիայում իրավիճակի կարգաւորման համատեղ քայլերը

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող ճգնաժամային իրավիճակի կարգաւորմանն ուղղւած համատեղ քայլերը:

  • Նախագահ Աուն ընդունեց Բագրատունին
    Նախագահ Աուն ընդունեց Բագրատունին

    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշէլ Աունի, որուն հետ քննարկեց անցնող օրերուն լիբանանեան քաղաքական բեմը յուզող զանազան հարցեր:

  • Մնայունն է որ կայ ու կ՛ապրի
    Մնայունն է որ կայ ու կ՛ապրի

    Մեր ժողովուրդի վերջին հարիւրամեայ պատմութեան մէջ 28 մայիս 1918 թուականը թերեւս ամէնէն խնդրայարոյց թուականներէն մէկը եղած է: Այսօր ալ, թէ՛ Հայաստանի, եւ թէ սփիւռքի մէջ երբեմն կը յամենան հարիւր տարի առաջ մեր ժողովուրդին ու հայրենիքին քաղաքական ճակատագիրին թէ ֆիզիքական գոյատեւման պահպանման հիմնաքարը հանդիսացող այս թուականը տարբեր անուանումներով ներկայացնել

  • Ռոհանին ու Մակրոնը զրուցել են Միջուկային գործարքի մասին
    Ռոհանին ու Մակրոնը զրուցել են Միջուկային գործարքի մասին

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին յունիսի 12-ի երեկոյեան հեռախօսազրոյց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ:

  • Հզօր Լիբանան համախմբումը աւարտեց իր դռնփակ հանդիպումը` ընդգծելով ժողովրդավարական համագործակցութեան կարեւորութիւնը
    Հզօր Լիբանան համախմբումը աւարտեց իր դռնփակ հանդիպումը` ընդգծելով ժողովրդավարական համագործակցութեան կարեւորութիւնը

    Հզօր Լիբանան համախմբումի դռնփակ հանդիպումի պաշտօնական մեկնարկը կատարուեցաւ երէկ առաւօտեան, Զահլէի «Քատիրի» պանդոկին մէջ` նախագահութեամբ Ազգային ազատ հոսանք կուսակցութեան ղեկավար, երեսփոխան Ժըպրան Պասիլի եւ մասնակցութեամբ համախմբումը բաղկացնող բոլոր ուժերուն, որոնց շարքին` ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիի եւ Հայկական երեսփոխանական պլոքի անդամներ Յակոբ Թերզեանի եւ Ալեքսանտր Մաթոսեանի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։