Հա

Ազգային

Չորեքշաբթի, 05 Ապրիլի 2017 10:40

«Ցեղասպանութիւն՝ ցեղասպանութիւնից յետոյ» խորագրով ցուցահանդէսը կը ներկայացւի Փարիզում

Հայոց Ցեղասպանութեան տարելիցի միջոցառումների շրջանակում Փարիզում կը բացւի «Ցեղասպանութիւն՝ ցեղասպանութիւնից յետոյ» խորագրով ցուցահանդէսը:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան տարելիցի միջոցառումների շրջանակում Փարիզում կը բացւի «Ցեղասպանութիւն՝ ցեղասպանութիւնից յետոյ» խորագրով ցուցահանդէսը:

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հաղորդակցութեան պատասխանատու Պետօ Դեմիրճեանը նշեց, որ ցուցահանդէսը շրջիկ է լինելու, այն ներկայացւելու է նաեւ եւրոպական տարբեր քաղաքներում: Ցուցահանդէսն առաջին անգամ բացւել է Եւրոպական խորհրդարանում 2016 թւականի փետրւարին: Ցուցահանդէսում ներկայացւել են հայկական եկեղեցիների եւ կրօնական յուշարձանների մասին պատմող 32 լուսանկարներ, որտեղ համեմատութեան մէջ են դրւած հայկական յուշարձանները, եկեղեցիները Հայոց Ցեղասպանութիւնից առաջ եւ յետոյ:

«Մէկ շաբաթ տեւողութեամբ ցուցահանդէսը մեծ հետաքրքրութիւն ունեցաւ: Այդ ընթացքում հազարից աւելի այցելու ունեցանք: Մարդիկ տեղեկացւեցին, պատկերացում կազմեցին, թէ ինչ է ունեցել հայ համայնքը Հայոց Ցեղասպանութիւնից առաջ եւ ինչ է մնացել յետոյ: Այս տարի, այդ մեծ արձագանգ ստացած ցուցահանդէսը, ներկայացնելու ենք եւրոպական տարբեր երկրներում: Փարիզում ցուցահանդէսն անցկացնելուց յետոյ այն կը ներկայացւի Լիոնում, Մարսելում»,- ասաց Պետօ Դեմիրճեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։