Հա

Ազգային

Շաբաթ, 08 Ապրիլի 2017 14:40

Կանադայի ժառանգութեան նախարարը յայտարարութեամբ է հանդէս եկել Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման ամսւայ կապակցութեամբ

Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչմանը, դատապարտմանը եւ կանխմանը նւիրւած ամսւայ շրջանակում Կանադայի ժառանգութեան նախարար Մելանի Ջոլին հանդէս է եկել յայտարարութեամբ:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչմանը, դատապարտմանը եւ կանխմանը նւիրւած ամսւայ շրջանակում Կանադայի ժառանգութեան նախարար Մելանի Ջոլին հանդէս է եկել յայտարարութեամբ: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ տեղեկացնում է «Horizon Weekly»-ն:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է.

«2015-ին Համայնքների պալատը պատմական բանաձեւ է ընդունել`ապրիլը ճանաչելով Ցեղասպանութեան յիշատակութեան, դատապարտման եւ կանխարգելման ամիս: Կանադան ազդեցոթիւն է կրել տարբեր ցեղասպանութիւններից, որոնց թւում են Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանութիւնը, Հոլոդոմորը, Հայոց Ցեղասպանութիւնը եւ Սրեբրենիցայի կոտորածը:

Պատմութեան ընթացքում մեր երկիրն ընդունել է այդ վայրագութիւններից փրկւածներին, ինչպէս նաեւ զոհւածների ժառանգներին: Նրանք մեծապէս նպաստել են Կանադայի զարգացմանը, եւ մենք մեր խորին յարգանքն ենք տածում նրանց հանդէպ:

Ցեղասպանութեան յիշատակութեան, դատապարտման եւ կանխարգելման ամիսը այն շրջանն է, երբ պէտք է վերյիշել այդ ողբերգական իրադարձութիւնները, ինչպէս նաեւ դիմակայելու նախապաշարմունքներին, ատելութեանն ու մարդկութեան դէմ կատարւած յանցագործութիւնների այլ դրսեւորումներին:

Որպէս Կանադայի ժառանգութեան նախարար` ես խրախուսում եմ կանադացիներին ոգեկոչել նրանց յիշատակը, ովքեր տառապել են եւ զոհւել են Ցեղասպանութեան ժամանակ»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։